Էնն Այնեզ Մաքքեֆրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

անգլ.՝ Anne McCaffrey
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1926(1926-04-01)[1][2][3][…]
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս[4]
Մահացել էնոյեմբերի 21, 2011(2011-11-21)[5][1][2][…] (85 տարեկան)
Մահվան վայրՈւիկլոու, Լենստեր, Իռլանդիա[6]
ԳերեզմանWicklow[7]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ և Flag of Ireland.svg Իռլանդիա
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՌեդկլիֆ քոլեջ, Հարվարդի համալսարան, Stuart Hall School? և Montclair High School?
ԵրկերRestoree?, Dragonriders of Pern?, The Ship Who Sang? և Dragonsdawn?
Մասնագիտությունգրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և մանկագիր
Պարգևներ և
մրցանակներ
Մարգարետ Էդվարդսի մրցանակ «Հյուգո» մրցանակ լավագույն վեպի համար Նեբուլա մրցանակ՝ լավագույն վեպի համար Էդվարդ Է․ Սմիթի հուշամրցանակ Balrog Awards?[8] Eurocon? Robert A. Heinlein Award? Ditmar Award?[9] Gandalf Award? Writers of the Future? Դեյմոն Նայթի հուշամրցանակ՝ «Մեծ վարպետ» և Գիտական ֆանտաստիկայի և ֆենտեզիի փառքի սրահ
ԵրեխաներTodd McCaffrey?
Anne McCaffrey Վիքիպահեստում

Էնն Այնեզ Մաքքեֆրի (անգլ.՝ Anne Inez McCaffrey, ապրիլի 1, 1926(1926-04-01)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս[4] - նոյեմբերի 21, 2011(2011-11-21)[5][1][2][…], Ուիկլոու, Լենստեր, Իռլանդիա[6]), ամերիկացի ֆանտաստ գրող, «Հյուգո» և «Նեբյուլա» մրցանակների դափնեկիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1926 թվականի ապրիլի 1-ին՝ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում: Ավարտել է Վիրջինիա նահանգի Սթաունթոն քաղաքի Ստյուարտ Հոլլ դպրոցը, Մոնտկլեյրովյան բարձրագույն դպրոցը (Նյու Ջերսի նահանգ), Ռեդկլիֆի քոլեջը (Քեմբրիջ): 1947 թվականին ստացել է բակալավրի աստիճան՝ գերազանցությամբ ավարտելով սլավոնական լեզուներ և գրականություն բաժինը: Դուբլին քաղաքի համալսարանում ուսանել է օդերևութաբանություն: Երաժշտական խանութում աշխատել է դիզայներ և գրագիր, խորապես զբաղվել է երաժշտությամբ (երգել է օպերային դերերգեր, նվագախմբի ղեկավար է եղել):

1953 թվականին հրատարակել է իր առաջին գործը՝ «Մրցելու ազատությունը»: 1954 թվականին դարձել է պրոֆեսիոնալ գրող: 1968-1970-ական թվականներին եղել է Ամերիկայի ֆանտաստ գրողների ասոցացիայի քարտուղար և գանձապահ: 1950 թվականին ամուսնացել է և ունեցել երեք երեխա (Ալեկ Էնտոնի (1952), Թոդ Մաքքեֆրի (1956) և Ժորժան (1959)): 1970 թվականին Էննը ամուսնալուծվել է և արտագաղթել Իռլանդիա: Մաքքեֆրու վաղ շրջանի ստեղծագործությունների մեջ առանձնում է 1967 թվականին գրված դեբյուտային «Վերականգնվածը» (անգլ.՝ Restoree) վեպը, որի հերոսուհին անաբիոզից հետո կյանք է վերադառնում, ինչպես նաև ուղեղով աստղաթիռ կառավարող կիբօրգ կնոջ մասին պատմվածքների շարքը, որն ամփոփված է «Նավը, որը երգում էր» (անգլ.՝ The Ship Who Sang), «Նավ-գործընկեր» (անգլ.՝ PartnerShip) «Նավը, որը փնտրում էր» (անգլ.՝ The Ship Who Searched) ժողովածուներում. վերջին երկուսը համահեղինակել է համապատասխանաբար Մարգարետ Բոլլի և Մերսեդես Լեկի հետ:

1968 թվականին հրատարակվել է «Պերնի հեծյալները» (անգլ.՝ Dragonriders of Pern) շարքի առաջին ստեղծագործությունը՝ «Վեյրի որոնում» (անգլ.՝ Weyr Search) պատմվածքը, որը «Լավագույն նովել» անվանակարգում արժանացել է «Հյուգո» մրցանակի: Ամբողջ շարքը գրվել է երեք տասնամյակում:

2005 թվականին Ամերիկայի ֆանտաստ գրողների ասոցացիան՝ «Նեբյուլա» մրցանակաբաշխության ժամանակ Մաքքեֆրուն ճանաչել է 22-րդ Մեծ Վարպետ (Grand Master): 2006 թվականին նա ներառվել է գիտական ֆանտաստիկայի Փառքի սրահում: Կյանքի վերջին տարիներին Մաքքեֆրին ապրել է Իռլանդիայի Ուիկլոու կոմսությունում՝ սեփական դիզայնով տան մեջ, որն անվանել է «Վիշապի ամրոց» (Dragonhold-Underhill):

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Մաքքեֆրին մահացել է ինսուլտից՝ 2011 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Իռլանդիայի իր տանը՝ 86 տարեկան հասակում[10]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուգո-68[11] («Weyr Search» վեպի համար)
  • Նեբյուլա-68[12] («Վիշապին հեծած» պատմվածքի համար)
  • Սքայլարկ-76[13] («Վիշապին հեծած» պատմվածքի համար)
  • Հենդալյֆ-79[14] («Սպիտակ վիշապը» վեպի համար՝ «Ֆանտաստիկ ժանրի լավագույն գիրք» անվանակարգում)
  • Բալրոգ-80[15] (2 մրցանակ՝ «Պերնայի թմբուկներ» ստեղծագործության և պրոֆեսիոնալ ձեռքբերումների համար)
  • EuroCon-80[16] («Սպիտակ վիշապը» վեպի համար՝ «Լավագույն վեպ» անվակարգում)
  • British Fantasy Award-99[17] («Կարլ Էդուարդ Վագների» անվան հատուկ մրցանակ)
  • Նեբյուլա-04[18] (Մեծ Վարպետ)
  • Science Fiction and Fantasy Hall of Fame-06[19] (Ազատ կատեգորիա)
  • Ռոբերտ Հայնլայնի մրցանակ-07[20] (Հատուկ մրցանակ)

Որոշ առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուգո-69[21] (առաջադրում՝ «Վիշապի թռիչքը» վեպի մաս կազմող «Վիշապի հեծյալը» պատմվածքի համար)
  • Հյուգո-70[22] (առաջադրում՝ «Նավը, որը երգում էր» վեպի երկրորդ մասի՝ «Ողբերգական առաքելության» համար)
  • Հյուգո-72[23] (առաջադրում՝ «Վիշապի ճանապարհորդությունները» վեպի համար)
  • Հյուգո-79[24] (առաջադրում՝ «Սպիտակ վիշապը» վեպի համար)
  • Հենդալյֆ-80[25] (առաջադրում՝ «Ֆանտաստիկայի Մեծ Վարպետ»)
  • Հյուգո-84[26] (առաջադրում՝ «Մորտինա՝ վիշապների տիկինը» վեպի համար)

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պերնի հեծյալները» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Մաքքեֆրի ամենահայտնի աշխատանքները «Պերնի հեծյալները» շարքի գրքերն են: Չնայած որ շարքի առաջին վեպերը նման են դասական ֆենտեզի ժանրի (վիշապներ և Արևմտյան Եվրոպայի միջնադարյան հասարակությանը համարժեք հասարակություն), Էնն այն անվանել է գիտական ֆանտաստիկայի ժանրի գործ[27]: Գործողությունները կատարվում են Պերն մոլորակում, որը գաղութացրել էին Երկրից եկած ներգաղթյալները: Նրանք չգիտեին, որ այդ համակարգի թափառող մոլորակը անեծք է կրում՝ Նիթին, որը ոչնչացնում է իր ճանապարհին ամեն բան: Նրան կարող է կանգնեցնել միայն քարը, երկաթը, ջուրը և կրակը: Իրենց կյանքը պաշտպանելով՝ մարդիկ գենետիկորեն մոդիֆիկացնում են տեղի կենսաձևը՝ փոքրիկ հրաշունչ վիշապիկներին դարձնելով վիթխարի վիշապներ, որոնք ծնվելու ժամանակ տելեպատիկ կերպով միանում են մարդկանց: Դարեր շարունակ Ալ Աստղը անողոքաբար վերադառնում է յուրաքանչյուր 200 տարին մեկ, և հաջորդ 50 տարիների ընթաքում հեծյալներն, իրենց կյանքը վտանգելով, պայքարում են մոլորակը պաշտպանելու համար: Էնն Մաքքեֆրին Պերնի մասին գրել է 15 վեպ: Այդ մոլորակի վերաբերյալ 8 վեպ է գրել նաև նրա որդին՝ Թոդը, որոնցից հինգը համահեղինակել է մոր հետ: Հետաքրքրասեր ընթերցողների համար Էննը գրել է ևս մի քանի կարճ պատմվածք Պերնի մասին: Էննը խորհուրդ է տվել շարքը կարդալ հետևյալ հաջորդականությամբ[28].

  1. Սկզբնական եռագրությունը՝ «Վիշապի թռիչքը», «Վիշապի ճանապարհորդությունները», «Սպիտակ վիշապը»:
  2. Հին Պերնի մասին երկերգությունը՝ «Մորտինա՝ վիշապների տիրուհին» և «Ներիլկի պատմությունը»:
  3. Մենոլլի տավղահարուհու մասին եռագրությունը՝ «Պերնի երգերը», «Պերնի երգչուհին», «Պերնի թմբուկները»:
  4. «Վիշապների արշալույսը» վեպը:
  5. Սկզբնական եռագրությունը լրացնող վեպերը՝ «Պերնի դավաճանները» և «Պերնի բոլոր Վեյրիները»:

Ստեղծագործությունների ստեղծման ժամանակագրություն

  • 1967 թվականի հոկտեմբեր՝ «Վեյրի որոնումը» (Weyr Search), նովել (հետագայում ներառվել է «Վիշապի թռիչքը» վեպում)
  • 1967 թվականի դեկտեմբեր՝ «Վիշապի հեծյալը» (Dragonrider ), նովել (հետագայում ներառվել է «Վիշապի թռիչքը» վեպում)
  • 1968 թվականի հուլիս՝ «Վիշապի թռիչքը» (en:Dragonflight), վեպ
  • 1971 թվականի մայիս՝ «Վիշապի ճանապարհորդությունները» (en:Dragonquest), վեպ
  • 1973 թվական՝ «Ամենափոքր Վիշապատղան» (en:The Smallest Dragonboy), կարճ պատմվածք
  • 1975 թվական՝ «Այն ժամանակ, երբ» (A Time When), կարճ պատմվածք (հետագայում զետեղվել է «Սպիտակ վիշապը» վեպում)
  • 1976 թվականի մարտ՝ «Պերնի երգերը» (en:Dragonsong ), վեպ
  • 1977 թվականի փետրվար (en:Dragonsinger), վեպ
  • 1978 թվականի հունիս՝ «Սպիտակ վիշապը» (en:The White Dragon), վեպ
  • 1979 թվականի մարտ՝ «Պերնի թմբուկները», վեպ
  • 1983 թվականի նոյեմբեր՝ «Մորիտա՝ վիշապների տիրուհին» (en:Moreta: Dragonlady of Pern), վեպ
  • 1986 թվականի մարտ՝ «Ներիլկայի պատմությունը» (en:Nerilka's Story), վեպ
  • 1986 թվական՝ «Վիշապներին լսող աղջիկը» (en:The Girl Who Heard Dragons), նովել
  • 1988 թվականի նոյեմբեր՝ «Վիշապների արշալույսը» (en:Dragonsdawn), վեպ
  • 1987 թվական՝ «Վիշապների տավղահարուհին» (en:Dragonharper), Ջոջի Լինն Նայի վեպ
  • 1988 թվական՝ «Վիշապի կրակը» (en:Dragonfire), Ջոջի Լինն Նայի վեպ
  • 1989 թվականի նոյեմբեր՝ «Տպավորություն» (The Impression), կարճ պատմություն
  • 1989 թվականի հոկտեմբեր՝ «Պերնի դավաճանները» (en:The Renegades of Pern), վեպ
  • 1991 թվականի օգոստոս՝ «Փրկության արշավ» (en:Rescue Run), կարճ պատմություն
  • 1991 թվականի սեպտեմբերի 19՝ «Պերնի բոլոր Վեյրերը» (en:All the Weyrs of Pern), վեպ
  • 1991 թվական՝ «Ցուցամոլը» (en:Dasher), պատմվածքը զետեղվել է Թոդ Մաքքեֆրու «Dragonsblood» վեպում
  • 1993 թվականի հոկտեմբեր՝ «Պերնի ժամանակագրությունը. առաջին անկումը» (en:The Chronicles of Pern: First Fall), ժողովածու
  • 1993 թվականի սեպտեմբեր՝ «P.E.R.N. հետազոտություն» (The P.E.R.N. Survey), կարճ պատմություն
  • 1993 թվական՝ «Դելֆինների զանգը» (The Dolphin’s Bell), կարճ պատմություն
  • 1993 թվական՝ «Ռեդ Հանրահանի Ֆորդը» (The Ford of Red Hanrahan), կարճ պատմություն
  • 1993 թվական՝ «Երկրորդ Վեյր» (The Second Weyr), կարճ պատմություն
    • 1991 թվականի օգոստոս՝ «Փրկության արշավ» (en:Rescue Run), կարճ պատմություն
  • 1994 թվականի սեպտեմբերի 6՝ «Պերնի դելֆինները» (en:The Dolphins of Pern), վեպ
  • 1996 թվականի օգոստոս՝ «Վիշապի աչքը» (en:Dragonseye [Red Star Rising]), վեպ
  • 1997 թվական՝ «Վիշապների տարբերությունը» (Diversity of Dragons), վեպ[29]) /
  • 1998 թվականի հունվարի 12՝ «Պերնի վարպետ տավղահարուհին» (en:The Masterharper of Pern), վեպ
  • 1998 թվական՝ «Պերնի սուրհանդակները» (en:Runner of Pern), կարճ պատմություն
  • 2001 թվականի ապրիլի 3՝ «Պերնի երկինքները» (en:The Skies of Pern), վեպ
  • 2002 թվական՝ «Վիշապների նվերը» (en:A Gift of Dragons), ժողովածու
  • 1973 թվական՝ «Ամենափոքր վիշապատղան» (en:The Smallest Dragonboy (1973)), կարճ պատմություն
  • 1986 թվական՝ «Վիշապներին լսող աղջիկը» (en:The Girl Who Heard Dragons), նովել
  • 1998 թվական՝ «Պերնի սուրհանդակները» (en:Runner of Pern), կարճ պատմություն
  • 2002 թվական՝ «Անբաժան զույգը» (en:Ever the Twain), կարճ պատմություն
  • 2003 թվականի նոյեմբեր՝ «Վիշապների տոհմը» (en:Dragon's Kin), Թոդ Մաքքեֆրու հետ համահեղինակած վեպ
  • 2003 թվականի դեկտեմբերի 30՝ «Ժամանակամիջոցի այն կողմում» (Beyond Between), կարճ պատմություն
  • 2005 թվականի հունվարի 25՝ «Վիշապների արյունը» (en:Dragonsblood), Թոդ Մաքքեֆրու հետ համահեղինակած վեպ
  • 2006 թվականի հուլիսի 11՝ «Վիշապի կրակը» (en:Dragon's Fire), Թոդ Մաքքեֆրու հետ համահեղինակած վեպ
  • 2007 թվականի դեկտեմբերի 26՝ «Վիշապների տավղահարուհին» (en:Dragon Harper), Թոդ Մաքքեֆրու հետ համահեղինակած վեպ
  • 2008 թվական՝ «Վիշապի սիրտ» (en:Dragonheart), վեպ, հեղինակ՝ Թոդ Մաքքեֆրի
  • 2010 թվականի հուլիս՝ «Վիշապ աղջիկը» (en:Dragongirl), վեպ, հեղինակ՝ Թոդ Մաքքեֆրի
  • 2011 թվականի հունիս՝ «Վիշապների ժամանակը» (en:Dragon's Time), Թոդ Մաքքեֆրու հետ համահեղինակած վեպ
  • 2012 թվական՝ «Երկնքի վիշապները» (en:Sky Dragons), Թոդ Մաքքեֆրու հետ համահեղինակած վեպ
  • 2018 թվական՝ «Վիշապների կոդը» (en:Dragon’s Code), վեպ, հեղինակ՝ Գիգի Մաքքեֆրի

Էնն Մաքքեֆրին ծրագրել էր գրել «Անկումից հետո» (After the Fall) վեպը, որի գործողությունները կատարվում են «Պերնի երկինքները» վեպի գործողություններից հետո: Սակայն առողջական խնդիրների պատճառով վեպը անավարտ է թողել[30]:

«Առասպել կենդանի նավերի մասին» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին ստեղծվել է Հելի մասին նովելների սկզբնական շարքը, որը դարձել է Х-834 տիեզերանավի «ուղեղը».

  • 1969 թվական՝ «Նավը, որ երգում էր» (en:The Ship Who Sang), 6 պատմվածք ներառող ժողովածու
  • 1961 թվականի ապրիլ՝ «Նավը, որը երգում էր» (The Ship Who Sang )
  • 1966 թվականի մարտ՝ «Նավը, որը տրտմում էր» (She Ship Who Mourned )
  • 1966 թվականի հոկտեմբեր՝ «Նավը, որը սպանում էր» (The Ship Who Killed)
  • 1969 թվականի հունիս՝ «Ողբերգական առաքելությունը» (Dramatic Mission)
  • 1969 թվականի մարտ՝ «Նավը, որը անհետանում էր» (The Ship Who Disappeared)
  • 1969 թվական՝ «Նավ-գործընկերը» (The Partner Ship)

Հետագայում Էնն Մաքքեֆրին Հելվի մասին ևս երկու նովել է գրել.

  • 1977 թվական՝ «Մեղրալուսին» (Honeymoon )
  • 1999 թվականի մայիս՝ «Նավը, որը վերադարձել է» (The Ship Who Returned )

1990-ական թվականներին Մաքքեֆրին գրել է չորս վեպեր՝ հետևյալ հեղինակների հետ. Մարգարետ Բոլլ, Մերսեդես Լեկի, Ջոջի Լինն Նայ և Սթիվեն Մայքլ Ստիռլինգ: Հրատարակվել է ևս երկու գիրք. Ջոջի Լինն Նայն ու Սթիռլինգը տպագրել են սեփական վեպերը.

Համահեղինակած վեպեր

  • 1992 թվական՝ «Նավ-գործընկեր» (Partnership), համահեղինակ՝ Մարգարետ Բոլլ
  • 1992 թվական՝ «Նավը, որը փնտրում էր» (en:The Ship Who Searched), համահեղինակ՝ Մերսեդես Լեկի
  • 1993 թվական՝ «Քաղաքը, որը պայքարում էր» (The City Who Fought ),  համահեղինակ՝ Ս. Մ. Ստիռլինգ
  • 1994 թվական՝ «Նավը, որը հաղթեց» (The Ship Who Won), համահեղինակ՝ Ջոջի Լինն Նայ

Առանց Էննի մասնակցության.

  • 1996 թվական՝ «Նավը, որը մոլորվել էր» (The Ship Errant ), հեղինակ՝ Ջոջի Լինն Նայ
  • 1997 թվական՝ «Նավը, որը վրեժ լուծեց» (The Ship Avenged ), հեղինակ՝ Ս.Մ. Ստիռլինգ

«Իրետա» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինոզավրերի մոլորակը» ենթաշարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրետան մոլորակ է՝ մթնոլորտով, բուսականությամբ և կենդանական աշխարհով, որը հայտնաբերվել է ուսումնասիրված տիեզերքի սահմանում: Բայց մոլորակի վրա ուսումնասիրություններ կատարող գիտնականների խմբի կատարած ամեն նոր հայտնագործությամբ նորանոր հարցեր են ծագում:

«Տիեզերական ծովահենները» ենթաշարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Մաքքեֆրին Էլիզաբեթ Մունի և Ջոջի Լինն Նայի հետ համահեղինակել է երեք վեպ, որոնք ավելի մանրամասնորեն են ներկայացնում «Դինոզավրերի մոլորակում» հիշատակված Երկրների Դաշնությունը:

  • 1990 թվականի մարտ՝ «Սասսինակ» (en:Sassinak ), համահեղինակ՝ Ջոջի Լինն Նայ
  • 1990 թվականի հուլիս՝ «Քուն կոչվող մահը» (en:The Death of Sleep ), համահեղինակ՝ Էլիզաբեթ Մուն
  • 1991 թվականի մարտ՝ «Ռազմիկների սերունդը» (en:Generation Warriors ), համահեղինակ՝ Էլիզաբեթ Մուն

«Բյուրեղների երգիչները» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շարքը եռագրություն է Կիլաշանդրա անունով մի աղջկա մասին, որը դարձել է Բյուրեղի Երգչուհի: Երգիչները յուրահատուկ բյուրեղների հավաքմամբ են զբաղվում, որոնք տիեզերական Դաշնությունում միջաստղային հաղորդակցման գլխավոր տարրերն են: Բայց Բյուրեղային Երգեցողությունը բացի շահավետ լինելուց նաև շատ վտանգավոր զբաղմունք է:

  • «Բյուրեղների երգիչները» (en:Crystal Singer), ժողովածու, որում զետեղված են 1974-1975 թվականներին գրված նովելներ
  • «Կիլաշանդրա» (Killashandra) (1985 )
  • «Բյուրեղների շղթա» (Crystal Line) (1992)

«The Coelura» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվս մեկ երկերգություն, որի գործողությունները կատարվում են Մոլորակների տիեզերական դաշնությունում:

  • «The Coelura» (1983)
  • «Nimisha’s Ship» (1998)

«Տաղանդները» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոմալ հոգեբանական ունակությունները, որոնց գոյությանը երկար ժամանակ ոչ ոք չէր հավատում, վերջապես ճանաչվում են և արժանի գնահատական ստանում: Դրանք սոփեստությունից անցնում են գիտական ոլորտ: Տաղանդավոր մարդիկ դառնում են նոր աշխարհի կարևոր և անքակտելի մասը:

«Տաղանդներ» ենթաշարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 թվականի օգոստոս՝ «Հեծնել Պեգասին» (en:To Ride Pegasus), ժողովածու, որտեղ զետեղված է 4 պատմություն
  • «Հեծնել Պեգասին» (To Ride Pegasus ) (1973 թվականի օգոստոս)
  • «Կանացի տաղանդ» (A Womanly Talent ) (1969 թվականի փետրվար)
  • «Խնձոր» (Apple) (1969 թվական)
  • «Սանձ՝ Պեգասի համար» «A Bridle for Pegasus» (1973 թվականի հուլիս)

«Աշտարակ և երամ» ենթաշարք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նավային կատուները» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կատալիստ» (Catalyst ) (2010) , համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
  • «Կատակոմբեր» (Catacombs ) (2010 թվական, դեկտեմբեր), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո

«Սուրս մոլորակը» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանականությունը Տիեզերքում ամենաանհավանական ձևերն է ընդունում: Այն բանում, որ Սուրս մոլորակը բանականություն ունի և ունակ է շփվել մարդկանց հետ, պահեստազորի մայոր Յանա Մեդդոկը համոզվել է սեփական փորձով:

«Սուրս մոլորակը» ենթաշարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պահեստազորի մայորը» (Powers That Be) (1993), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
  • «Հետաքննության մեջ գտնվող մոլորակը» (Power Lines ) (1994), համահեղինակ՝  Էլիզաբեթ Էնն Սկարբորո
  • «Ծուղակ ծովահենների համար» (Power Play ) (1995), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո

«The Twins of Petaybee» ենթաշարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փոխարինողներ» Changelings (2005), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
  • «Հորձանուտ» (Maelstrom) (2006), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
  • «Ջրհեղեղ» (Deluge) (2008), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո

«Ազատություն» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիրը նվաճել են ագրեսիվ այլմոլորակայինները: Նոր իշխանությանը չհպատակվողներին ուղարկում են գաղութացված մոլորակներ, որտեղ մարդիկ և այլ ռասայի ներկայացուցիչներ, որոնց աշխարհները նույնպես գրավվել են չար էոսների կողմից, պետք է կա՛մ գոյատևեն, կա՛մ մահանան: Ընդդիմացողներին մնում է երկու ելք՝ կա՛մ մահ, կա՛մ ազատություն:

  • «Ազատության հողը» (Freedom’s Landing), (1995)
  • «Ազատության ընտրությունը» (Freedom’s Choice), (1996)
  • «Ազատության մարտահրավերը» (Freedom’s Challenge), (1998)
  • «Ազատության փրկագինը» (Freedom’s Ransom ), (2002)

«Ակորնա» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստերոիդների գոտուց գտնված ազատարար դեղապատիճը բազմաթիվ մարդկանց կյանքեր և ճակատագրեր է փոխում: Քանզի նրա մեջ միաեղջյուրների լեգենդար ռասայի յուրահատուկ ունակություններով երեխան է, որն, ըստ ավանդության, երջանկություն և հարստություն է բերում նրան, ում ընկերանում է:

«Ակորնա» ենթաշարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Միաեղջյուրների աղջիկը» (en:Acorna: The Unicorn Girl ) (1997), համահեղինակ՝ Մարգարետ Բոլլ
  • «Ակորնայի որոնումները» (en:Acorna's Quest ) (1998), համահեղինակ՝ Մարգարետ Բոլլ
  • «Ակորնայի ժողովուրդը» (en:Acorna's People) (1999, հուլիս), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
  • «Ակորնայի աշխարհը» (en:Acorna's World) (2000),  համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
  • «Ակորնայի առաքելությունը» (en:Acorna's Search) (2001),  համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
  • «Ակորնայի խռովարարները» (en:Acorna's Rebels) (2003),  համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
  • «Ակորնայի տրիումֆը» (en:Acorna's Triumph ) (2004),  համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո

«Ակորնայի երեխաները» ենթաշարք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առաջին զգուշացում» (en:First Warning (novel)) (2005),  համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
  • «Երկրորդ ալիք» (Second Wave) 2006),  համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
  • «Երրորդ ժամացույց» (Third Watch) (2007),  համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո

«Դյունա» շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերական զավթողագործության պատմության մեջ եղել է մի ողբերգական դրվագ, որն ավարտվել է այլ բանական ռասայի ոչնչացմամբ: Այդ դեպքից հետո գաղութացման համար նախատեսված յուրաքանչյուր մոլորակում մանրակրկիտ ստուգվում է բանական էակների առկայությունը: Որքա՜ն մեծ է լինում Երկրից Դյունա մոլորակ եկած գաղութարարների զարմանքը, երբ նրանք այստեղ բանական էակներ են գտնում:

  • «Վեճ Դյունայի մասին» (Decision at Doona) (1969)
  • «Ճգնաժամ Դյունայի վրա» (Crisis on Doona) (1992), համահեղինակ՝ Ջոջի Լինն Նայ
  • «Դաշնագիր Դյունայում» (Treaty at Doona) (1994), համահեղինակ՝ Ջոջի Լինն Նայ

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նավատորմ/ Fleet» միջհեղինակային շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Դրեյքի և Բիլլ Ֆոսեթթի (Bill Fawcett) խմբագրությամբ 8 անթոլոգիաների շարք (Bill Fawcett), որտեղ անթոլոգիաները կապված են ընդհանուր սյուժետային գծով: Էնն Մաքքեֆրին այս շարքի երեք անթոլոգիաների համար գրել է պատմվածքներ.

  • Անթոլոգիա № 1 — «Նավատորմ» (The Fleet ) (1988)
  • «Պարտքը կանչում է» (Duty Calls)
  • Անթոլոգիա № 4 — «Երդվյալ համախոհներ» (Sworn Allies) (1990)
  • «A Sleeping Humpty Dumpty Beauty»
  • Անթոլոգիա № 5 — «Պատերազմ» (Total War) (1990)
  • «Մանդալեյ» (The Mandalay Cure)

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքքեֆրու գրքերի մոտիվներով ստեղծվել է երեք խաղ.

  • «Վիշապի հեծյալները. Պերնի ժամանակագրությունը» (Dragonriders: Chronicles of Pern)
  • «Ազատություն. Առաջին դիմադրություն» (Freedom: First Resistance)
  • «Պերնի վիշապահեծյալները» (Dragonriders of Pern)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 https://www.bedetheque.com/auteur-41398-BD-.html (фр.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.pernhome.com/aim/index.php?page_id=17
  5. 5,0 5,1 5,2 http://boingboing.net/2011/11/22/rip-anne-mccaffrey.html?utm_source=feedburner&utm_medium=feed&utm_campaign=Feed%3A+boingboing%2FiBag+%28Boing+Boing%29
  6. 6,0 6,1 6,2 http://www.independent.ie/life/home-garden/homes/the-luxury-house-that-dragons-built-29087146.html
  7. Find a Grave — 1995.
  8. http://www.sfadb.com/Balrog_Awards_1980
  9. https://web.archive.org/web/20100118132016/http://locusmag.com/SFAwards/Db/Ditmar1979.html
  10. Смерть Эн Маккефри(չաշխատող հղում)
  11. Премия Хьюго 1968 года
  12. Список победителей Archived 2005-12-17 at the Wayback Machine. на сайте премии «Небьюла»
  13. Список победителей на сайте «Фантлаб»
  14. Лауреаты премий Хьюго и «Гэндальф» Archived 2011-01-23 at the Wayback Machine. на сайте фестиваля Worldcon
  15. Премия «Балрог» 1980 года Archived 2006-11-14 at the Wayback Machine. на сайте журнала Локус (журнал)|Locus
  16. Премия «Еврокон» на сайте Фантлаб
  17. «Британская премия фэнтези» 1999 года на сайте «Фантлаб»
  18. Список победителей Archived 2005-12-17 at the Wayback Machine. на сайте премии «Небьюла 2004 года»
  19. Список победителей на сайте «Фантлаб 2006 года»
  20. "Премия «Robert A. Heinlein Award» 2007 года на сайте «Фантлаб»
  21. Премия Хьюго 1969 года
  22. Премия Хьюго 1970 года
  23. Премия Хьюго 1972 года
  24. Премия Хьюго 1979 года
  25. Лауреаты премий Хьюго и «Гэндальф» Archived 2011-01-23 at the Wayback Machine. на сайте фестиваля Worldcon
  26. Премия Хьюго 1984 года
  27. Интервью с Энн Маккефри (2004). Lynne Jamneck. Writing-World
  28. Маккефри Э. Арфистка Менолли: Роман из цикла «Всадники Перна» Пер. с англ. — СПб.:СПИКС, 1993 — С 3. — ISBN 5-7288-0003-3
  29. A Diversity of Dragons - amazon
  30. Архив музея Перна: Anne finishing draft of new (solo) Pern book! ---- (May 2007)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]