Jump to content

Սպիտակ ուղտիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ ուղտիկը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԶինովիյ Ռոյզման
ՍցենարիստԺաննա Վիտենզոն
ԵրաժշտությունՌումիլ Վիլդանով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՈւզբեկֆիլմ
Տևողություն17 րոպե
Թվական1974

Սպիտակ ուղտիկը (ռուս.՝ Белый верблюжонок), տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, թողարկվել է «Ուզբեկֆիլմ» ստուդիայում, 1974 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում Ուզբեկստանում։ Աղջիկը հյուր է գնում իր պապիկին։ Գնացքը կանգ է առնում փոքրիկ կիսակայարանում։ Շուրջ բոլորն ավազաթմբեր են։ Հենց այնտեղ, կայարանում, քայլում էր մի փոքրիկ սպիտակ ուղտիկ, որը ծանոթանում է աղջկա հետ և առաջարկում նրան ավազաթմբերով միանգամից հասցնել պապիկի մոտ, ում նրան ճանաչում է։ Ճանապորհորդության ժամանակ ընկերները ծանոթանում են անապատի այլ բնակիչների հետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թ. - Երևանում կայացած Համամիութենական 11-րդ կինոփառատոնի նորաստեղծ ստեղծագործական թիմի դեբյուտային աշխատանքի մրցանակը տրվել է «Սպիտակ ուղտիկ» մուլտֆիլմին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Всесоюзный кинофестиваль». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]