Սպիտակ կին (ուրվական)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվրոպեոիդ ռասա
Սպիտակ կին, սպիտակ հագուստով կին ուրվական, որի կերպարը հանդիպվում է անգլո-սաքսոնական, գերմանական, սլավոնական և այլ ժողովրդական ավանդույթներում[1]։ Սպիտակ կնոջ պատմությունն ու կերպարը մեծամասամբ կապ ունեն ինչ-որ տեղական ողբերգական լեգենդի հետ, որը հաճախ կապված է ամուսնու, սիրեկանի կամ փեսայի կողմից կնոջ կորստի կամ դավաճանության հետ[2]։
Սպիտակ կնոջ կերպարը գերմանական բանահյուսության մեջ ունի որոշակի տարբերություններ։ Եթե կելտական, իսկ հետագայում անգլիական, շվեյցարական լեգենդներում, սպիտակ կինը հաճախ հայտնվել է լքված գյուղում և կարող էր ունենալ հասարակ ծագում, իսկ նրա կերպարը հաճախ նույնացվել է իռլանդական բանահյուսության կերպար Բանշիի հետ, ապա գերմանական լեգենդներում, որոնք զարգացել են շատ ավելի ուշ՝ 15-րդ դարից ոչ շուտ, այս ուրվականը միշտ կապված է եղել ազնվական ընտանիքների հետ և հայտնվել է միայն ընտանեկան ամրոցներում[3]։ Նման պատմություններում Սպիտակ կնոջ հայտնվելը հաճախ նկարագրվել է որպես ընտանիքի անդամներից մեկի մահվան նախանշում, բայց միևնույն ժամանակ, այն դիտվել է որպես ընտանիքի նախնիների ուրվական, որի հայտնվելը ինքնին վտանգավոր չէր, այլ նախազգուշացում էր ինչ-որ բանի մասին։ Նմանատիպ սյուժեով լեգենդներ առկա են նաև ֆրանսիական բանահյուսության մեջ[4]։
Գերմանիայում ամենահայտնի լեգենդները Պլասենբուրգից Հոհենցոլերնների (նախանշել է այս ընտանիքի անդամների մահը և ենթադրաբար հայտնվել է մինչև 1940 թվականը ոչ միայն Պլասենբուրգում, այլ նաև ընտանիքի այլ ամրոցներում, ինչպիսիք են Անսբախը և Բայրոյթը) և Բեռլինի քաղաքային պալատի Սպիտակ տիկնոջ մասին են[5]։ Արդեն 16-րդ դարում Բերտա ֆոն Ռոզենբերգ (գերմ.՝ Bertha von Rosenberg) անունով հայտնի էր Բոհեմիայում ֆոն Նեյհաուսի և Ռոզենբերգի բարոնների ընտանիքի նախամայրն ու «սպիտակ տիկինը»։ Ենթադրաբար, Բեռլինի ամրոցում նրան տեսել են 1625-1628 թվականներին, այնուհետև բազմիցս մինչև 1790 թվականը, իսկ ԲԵՀԲ-ի համաձայն՝ 1840-1850-ական թվականներին։ «Սպիտակ տիկինը» հայտնվել է նաև Ռուսաստանի կայսրուհի Աննա Յոհանովնային մահից առաջ[6]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Legend Of The White Lady Of Wopsy Mountain»։ Pennsylvania-mountains-of-attractions.com։ Վերցված է 2013-06-21
- ↑ «The Legend Of The White Lady Of Wopsy Mountain»։ Pennsylvania-mountains-of-attractions.com։ Վերցված է 2013-06-21
- ↑ Mit Shakespeare durch die Welt der Geister, s. 162.
- ↑ Dames blanches, rouges et vertes sur le site de la France pittoresque (extraits du dictionnaire des superstitions)
- ↑ Sage von der Weißen Frau
- ↑ Афродита у власти. Царствование Елизаветы Петровны - Евгений Анисимов - Google Книги
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:Weiße Frau Վիքիպահեստում |
---|
- «Белая женщина»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907