Հուլդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուլդրա

Հուլդրա կամ Հյուլդրա, սկանդինավյան բանահյուսության կերպար, առասպելական արարած, որն ունի կովի պոչ ունեցող կնոջ տեսք: Նորվեգական huldra բառը գալիս է հին նորվեգական hylja (թաքցնել) բայից:

Նկարագրություն, լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլդրան ունի երիտասարդ գրավիչ, շիկահեր, երկար մազերով կնոջ տեսք: Նա այնքան գեղեցիկ ու հմայիչ է, որ մարդ առաջին հայացքից սիրահարվում է: Հուլդրան իրական աղջիկներից տարբերվում է իր կովի երկար պոչով, որը նա զգուշորեն թաքցնում է: Հուլդրային կարելի է հանդիպել լեռներում կամ սովորաբար անտառներում, երբ նա արածեցնում է իր կովերին (ի տարբերություն տնային կովերի, նրանք անհամեմատ մեծ չափերի են)[1]:

Հուլդրա, նորվեգացի նկարիչ Թեոդոր Կիտելսենի (1857-1914) կտավը

Հուլդրային սիրահարված երիտասարդ, չամուսնացած տղամարդկանց բազմաթիվ պատմություններ կան: Երբեմն մարդիկ լեռներում բնակվում էին հուլդրայի և նրա ընտանիքի հետ: Հուլդրաները հարուստ են, ունեն շատ ձիեր, կովեր և ոչխարներ, սնունդ և ճոխ հագուստ: Սակայն, եթե մարդն ապրում է հուլդրայի հետ, գրեթե անհնար է հետ վերադառնալը և մինչև կյանքի վերջ պետք է այնտեղ ապրի: Հուլդրան բարի է այն անձի նկատմամբ, ով բարի է իր հանդեպ, չի հակասում իրեն. այդ դեպքում նրանք կարող են ապրել միասին երջանիկ: Եթե ​​անձը դադարել է սիրել իր հուլդրա-կնոջը և փորձում է հետ գնալ իր ժողովրդի մոտ, ապա հուլդրան կարող է հայտնվել տգեղ կնոջ տեսքով և դաժանորեն վնասել նրան[1]:

Ըստ հավատալիքների՝ եթե հուլդրան ամուսնանա եկեղեցում, կկորցնի պոչը և կդառնա սովորական կին[1]:

Հուլդրայի կերպարը մշակույթում և ժամանակակից կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հուլդրա» երաժշտական թատերական ներկայացում
Հուլդրայի կերպարը նորվեգական Լարդալ կոմունայի զինանշանի վրա

2012 թվականին թողարկվել է ռեժիսոր Ալեքսանդր Նորդոսի «Պոչ» նորվեգական ֆիլմը: Սյուժեում արծարծվում է հուլդրայի և մարդկանց փոխհարաբերությունների խնդիրը, իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում: Հուլդրայի դերում նկարահանվել է նորվեգացի դերասանուհի Սիլյե Ռեյնոմոն[2]:

Կին-հուլդրան Նիլ Գեյմանի «Լեռնային հովտի թագավորը» (2003) վեպի հերոսներից է:

Aquote1.png Նա այնպիսին է, ինչպիսին, որ կա, անտառներում ձևավորված վայրի արարած: Անկողնում, վերարկուի տակ նա թաքցնում է պոչը: Նա շատ գեղեցիկ էր ... Aquote2.png


Մայքլ Սուենվիկի «Երկաթե վիշապի դուստրը» վեպում հուլդրան երկրորդական հերոսներից է:

Զբոսաշրջային գովազդային բրոշյուրներում ասվում է, որ հուլդրային կարելի է հանդիպել Նորվեգիայի որոշ վայրերում, մասնավորապես Կյոսֆոսեն ջրվեժի մոտ: Զբոսաշրջիկների ժամանցի համար «Կյոսֆոսեն» կայանում հատուկ կազմակերպվում է «Հուլդրա» երաժշտական թատերական ներկայացումը, որտեղ հուլդրայի դերում հանդես են գալիս ալպինիստական պատրաստվածություն ունեցող դերասանուհիներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Mikučionis
  2. Рутковский В. Хвост. Thale. Лесная сказка - дешёвая (в хорошем смысле) и сердитая // 3-й Фестиваля норвежского кино. 30.05-6.06.2012. — М., 2012. — С. 11-12. — 22 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]