Արյունարբու Մերի

Արյունարբու Մերի (անգլ.՝ Bloody Mary), անգլիական քաղաքային լեգենդ, համաձայն որի, եթե մութ սենյակում հայելու առջև երեք անգամ բարձրաձայն արտասանես «Արյունարբու Մերի», ապա կհայտնվի նրա հոգին: Մերիի մասին լեգենդը կարելի է դասել թե հոգիների, և թե վհուկների մասին լեգենդների դասին[1]:
Անվան տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած այն հանգամանքին, որ «Արյունարբու Մերի» արտահայտությունը մտել է անգլերենի մեջ և ծանոթ է անգլախոս ցանկացած մարդու, գոյություն ունեն վհուկի անվան տարբերակներ: Տարբեր աղբյուրներում կարելի է հանդիպել տարբեր անվանումների՝ Արյունարբու ոսկորներ, Դժոխային Մերի, Մերի Ուորթ, Մերի Ուորթինգթոն, Մերի Ուոլես, Մերի Լյու, Մերի Ջեյն, Սալլի, Քեթթի, Ագնես, Սև Ագնես: Սկանդինավյան աղբյուրներում հանդիպում է Մադամ Սվարթ անունով: Սվարթը սկանդինավյան լեզուներում նշանակում է «սև»: Հետաքրքրական է, որ այս անունները և ազգանունները բավականին տարածված են Մեծ Բրիտանիայում[2]:
Լեգենդի աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդաբար Արյունարբու Մերիին ասոցացնում են Մարիա Անգլիացու հետ, ով նույնպես ունեցել է «Արյունարբու Մերի» մականունը: Դրա պատճառը կառավարման խիստ մեթոդները և քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ բռնի ճնշումներն էին: Կառավարման տարիներին Մարի Թյուդորը մի քանի անգամ կորցրել է երեխային[2][3]: Դրա հետ կապված, անգլիական ֆոլկլյորի որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ Արյունարբու Մերին և նրա տենչը՝ գողանալու ուրիշների երեխաներին, մատնանշում է անգլիական թագուհուն, ով խելագարվել էր՝ իր երեխաներին կորցնելու պատճառով[4]:
Բացի լեգենդից, Մեծ Բրիտանիայում տարածված է նաև Հելոուինի գիշերն Արյունարբու Մերիի օգնությամբ գուշակություններ անելը: Համաձայն հավատալիքի, երիտասարդ աղջիկները պետք է մութ տանը բարձրանան աստիճաններով, մեջքով դեպի առաջ քայլեն և մոմը պահեն հայելու առաջ: Դրանից հետո նրանք պետք է հայելու մեջ տեսնեն փեսացուի դեմքը: Հավանական է նաև, որ նա հայելու մեջ կտեսնի կմախք, ինչը նշանակում է, որ աղջիկը կմահանա մինչև իր ամուսնությունը [1][5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ellis Bill (2004)։ Lucifer Ascending: The Occult in Folklore and Popular Culture։ University of Kentucky Press։ ISBN 0-8131-2289-9
- ↑ 2,0 2,1 «Urban Legends Reference Pages: Bloody Mary»։ Snopes։ Արխիվացված օրիգինալից 2012-05-20-ին։ Վերցված է 2017-02-18
- ↑ «Bloody Mary, Mary Worth and other variants of a modern legend»։ MythologyWeb։ Արխիվացված է օրիգինալից 2000-10-20-ին։ Վերցված է 2017-02-18
- ↑ «Bloody Mary»։ Obiwan's UFO-Free Paranormal Page։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-27-ին։ Վերցված է 2017-02-18
- ↑ Hutton Ronald (2001)։ Stations of the Sun: A History of the Ritual Year in Britain։ Oxford University Press։ ISBN 0-19-285448-8
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dundes A. Bloody Mary in the mirror: A ritual reflection of prepubescent anxiety // Western folklore. — Los Angeles, 1998. — Vol. 5. — P. 119—135. (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Myths Over Miami — The supernatural Bloody Mary and related legends among homeless children in south Florida.