Սպիտակ ամուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական ամուր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ընտանիք Ծածանաձկներ
Լատիներեն անվանում
Ctenopharyngodon idella
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սպիտակ ամուր (լատին․՝ Ctenopharyngodon idella), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստան ներմուծվել է 1960 թվականին (սպիտակ հաստաճակատի հետ), հետագայում պարբերաբար բազմացվել արհեստական ճանապարհով։ Երբեմն հանդիպում է նաև Արաքս, Ախուրյան, Մեծամոր, Հրազդան գետերում ու նրանց ջրերով սնվող ջրանցքներում, որտեղ պատահականորեն ներթափանցում է ձկնային տնտեսություններից։ Բնակվում է դանդաղահոս խոր գետերում ու լճերում։ Ջերմասեր է։ Խոշոր ձուկ է։ Մարմինն իլիկանման է, երկարությունը՝ 40-45 (երբեմն՝ մինչև 85) սմ, զանգվածը՝ 16 կգ և ավելի։ Որովայնի վրա ողնուցը բացակայում է։ ճակատը լայն է, բերանը՝ կիսաստորին՝ առանց բեղիկների։ Թեփուկները համեմատաբար խոշոր են, կողագծում՝ 42-45 հատ։ Ալանային ատամները մեծ են, երկշարք՝ կողքերից սեղմված, սղոցաեզր պսակով՝ հարմարված կոշտ բուս, սնունդը մանրելուն։ Պոչային լողակը խոր կտրվածքով է։ Մեջքային լողակը և հետնալողակը կարճ են՝ համապատասխանաբար՝ 10 և 11 ճառագայթներով։ Մեջքը և գլխի վերին մասը մուգ կանաչից կանաչասև են, կողքերը՝ մոխրականաչավուն՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը սպիտակավուն է կամ դեղնավուն։ Մարմնի թեփուկներից յուրաքանչյուրի արտաքին մասում կա մուգ եզրաշերտ։ Լողակները մոխրագույն են։ Սեռահասուն է դառնում 4-8 տարեկանում (կախված միջավայրի ջերմաստիճանից)։ Հայաստանի բնական ջրակալներում բազմացում դեռևս չի արձանագրվել։ Կարող է բազմանալ միայն ձկնաբուծարաններում՝ հատուկ պայմաններում (հատկապես բարձր ջերմաստիճան ի' 22-26 °C դեպքում)։ Բեղունությունը հասնում է 100-800 հազար ձկնկիթի։ Ձկնկիթը պելագիալ է, թափանցիկ։ Ձվադրման պահին տրամագիծը 1,2-1,4 մմ է, բեղմնավորվելուց հետո՝ մինչև 4,5-5,3 մմ. Ձկնկիթի զարգացումը կարճատև է՝ 32-40 ժ 7 օրական թրթուրներն անցնում են ակտիվ սննդառության։ Մինչև 6-10 սմ Երկարության հասնելը սնվում են պլանկտոնային կենդանիներով, այնուհետև՝ բույսերով (ջրային, մերձջրային ու ցամաքային)։ Հայաստանի կարպային տնտեսություններում աճեցվող ամեևաբազմաքանակ ձկնատեսակներից է։ Հիմնականում աճեցվում է Արարատյան դաշտի մի շարք ձկնային տնտեսություններում։ Ունի արդյունաբերական մեծ նշանակություն։ Կարող է օգտագործվել նաև որպես կենսաբանական պայքարի միջոց՝ ջրամբարներն ավելորդ բուսակալումից մաքրելու համար, քանի որ 1 կգ քաշաճի համար սովորական ամուրը օգտագործում է մինչև 30-70 կգ ջրային բույսեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ ամուր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ ամուր» հոդվածին։