Սպիտակավիզ կտցար
Սպիտակաաչք սուզաբադ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Actitis hypoleucos | ||||||
Հատուկ պահպանություն | ||||||
Արեալ | ||||||
|
Սպիտակավիզ կտցար (լատին․՝ Actitis hypoleucos), մորակտցարների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 19-21 սմ է, թևերի բացվածքը՝ 38-41 սմ, կենդանի զանգվածը՝43-61 գրամ։ Ոտքերը կարճ են, կանաչավուն մոխրագույն։ Պոչը երկար է, կուրծքը, մարմինը վերևից՝ բաց մոխրագույնդարչնագույն, կրծքի և թևի միջև կա բութ մատի նման բիծ։
Կտուցը կարճ է, մուգ։ Պոչը մշտապես տմբտմբացնում է։ Ջրի վրայով թռչում է ցածր՝ թևերի արագ թափահարումներով, որին հաջորդում է ձիգ տարածած թևերով սահասավառնումը։ Հմուտ լողորդ է և սուզորդ։ Բնակվում է լճերի և գետերի ափերին։
Սնվում է ջրային անողնաշարավորներներով։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մարտի 2-րդ տասնօրյակից ապրիլի վերջը կամ մայիսի սկիզբը։ Առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի վերջին։ Ձվադրմանը պատրաստ բները հանդիպում են մայիսի 2-րդ տասնօրյակից հունիսի կեսը։ Բույնը փոսիկ է կամ գավաթաձև (տրամագիծը՝ 80-90 մմ)՝ ցամքարով։
Բնադրում է գետնին՝ ջրափերից ոչ հեռու։ Բներում առաջին ձվերը հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակից հունիս։ Դնում է 35 մմ տրամագծով, աղոտ սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 4 ձու։ Թխսակալում են արուն և էգը՝ 21 -22 օր։ Թռիչքին լավ տիրապետող երիտասարդ թռչունները գրանցվում են հուլիսի 1-ին տասնօրյակից օգոստոսի վերջը։
Որպես սիրող, և մարզ, որսի թռչուն՝ առանձին ճանաչում չունի։ Աշնանային չուն՝ սեպտեմբեր-հոկտեմբերիև, առանձին անհատներինը ձգձգվում է մինչև նոյեմբերի սկիզբը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակավիզ կտցար» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակավիզ կտցար» հոդվածին։ |
|