Սպարտակ Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպարտակ Մնացականյան
20 տարեկան
ԾննդավայրԱգարակ, Սյունիքի մարզ, Հայաստան
Մահվան վայրՄարտունի, Արցախ
Պարգևներ«Մարտական ծառայություն» մեդալ

Սպարտակ Լևոնի Մնացականյան, (նոյեմբերի 3, 2000, Ագարակ, Սյունիքի մարզ, Հայաստան - նոյեմբերի 9, 2020, Մարտունի, Արցախ) Արցախյան երկրորդ պատերազմի ազատամարտիկ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում 2000 թվականին՝ զինվորականի ընտանիքում։

2005-2007 թվականներին ընտանիքով ապրել են Սանկտ Պետերբուրգում։

2007 թվականին տեղափոխվել են հայրենի Ագարակ, որտեղ էլ Սպարտակը շարունակել է ուսումը՝ ցուցաբերելով բարձր առաջադիմություն։

2019 թվականին ընդունվեց ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին զորակոչվեց բանակ՝ ծառայության ացնելով Մատաղիսում։ Սպարտակը հիանալի հրետանավոր էր օրինակելի ծառայության համար արժանացավ «Բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններին։

2020 թվականին Արցախյան երկրորդ պատերազմում մարտնչել է Թալիշում, ապա մասնակցել Շուշիի, Քարին տակի թեժ մարտերին։ Նրա վերջին մարտը նոյեմբերի 9-ին էր, Մարտունու շրջակայքում[2][3]։

Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 փետրվարի 14-ին Հայրենիքին ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «20-ամյա հրետանավորը զոհվել է մոր հետ խոսելուց կես ժամ անց». a1plus.am. 19.01.2021.
  2. «Ընկնում է մшրտի դաշտում՝ նոյեմբերի 9 ին, հրադադարից ժամեր առաջ. ճանաչենք մեր հերոսներին». newsarm-info.ru. 08.02.2021.
  3. «Ձեզ բացակա չենք դնի. Սպարտակ Լևոնի Մնացականյան». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.