Սպարտակ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպարտակ Խաչատրյան
Ծնվել է1925
Մահացել է2008
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ԱշխատավայրԵրևաննախագիծ

Սպարտակ Կարապաետի Խաչատրյան (1925 - 2008), հայ ինժեներ-գյուտարար, տեխնիկական գիտությունների թեկնածու: ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ, ՀԽՍՀ վաստակավոր գյուտարար: Հայրենական պատերազմի մասնակից, մարտական փառքի բազմակի շքանշանակիր և մեդալակիր: «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն (1977-1982):

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպարտակ Խաչատրյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1977-1982 թվականներին ղեկավարել է «Երևաննախագիծ» ինստիտուտը: Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտում, այնուհետև ղեկավարել է «Էներգացանցնախագիծ» ինստիտուտը, եղել նախագծման հայկական բաժնի ղեկավար, ապա նույն ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ նախագծման ու շինարարության գծով, «Հայէլեկտրասարքավորում» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ գիտության գծով:

Մասնակցել է Սևան-Հրազդան ՀԷԿ-ի նախագծման աշխատանքներին, կազմել է Երևան քաղաքի էլեկտրամատակարարման առաջին նախագիծը, ստեղծել ստորգետնյա հաղորդակցման միջոցները կոռոզիայից պաշտպանող Հայաստանում առաջին լաբորատորիան, նախագծել և զարգացրել է էլեկտրահամակարգերը Հայաստանում և Սարատովի շրջանում, բացառիկ սարքեր, սարքավորումներ է մշակել ու պատրաստել ԽՍՀՄ-ի ողջ տարածքի և Արևելյան Եվրոպայի սոցերկրների էլեկտրահամակարգերի համար, զբաղվել է բնակարանաշինական, քաղաքացիական և վարչական կառույցների, ինչպես նաև՝ մետրոպոլիտենի զարգացման սխեմայի նախագծմամբ ու այլ աշխատանքներով:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևաննախագիծ 50, 1958-2008 թթ, Երևան, 2008 թ․, էջ 9: