Սպասպետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոսթևան թագավորը և Ավթանդիլը սպասպետը որսի ժամանակ

Սպասպետ (վրաց.՝ სპასპეტი), Հին Վրաստանում զորքերի հրամանատարի տիտղոսը։ Համապատասխանում է հայկական «սպարապետ» կոչմանը։ Համաձայն վրացի պատմաբան Մ. Կ. Անդրոնիկաշվիլու եզրը փոխարինվել է միջին պարսկերենից և լայն տարածում է ստացել Վրաստանում[1]։ Ջավանշիր Ջավանշերիանիի[2] «Վախթանգ Գորգասալի կյանքը» աշխատությունում վկայվում է սպասպետների մեծ նշանակության մասին։ Կա կարծիք, ըստ որի Քարթլիում գոյություն ուներ պետական վարչության պետի՝ թագավորից հետո երկրորդ անձի ինստուտը։ Ստրաբոնը իր «Աշխարհագրություն»-ում գրում էր, որ Վիրքում թագավորից հետո երկրորդ անձը գերագույն դատավորն ու գնդապետն էր[3]։ Ն. Ա. Բերձենիշվիլին նշում էր, որ Ջավանշիրի խոսքերից պարզ է դառնում, որ այդ պատմաբանը արդեն չէր հասկանում այն փաստը, որ սպասպետը գլխավոր հրամանատարն է, բոլոր էրիսթավների առաջնորդը և համարում է սպասպետին ուղղակի թագավորի դաստիարակչի պատվավոր տիտղոս[4]։ Շոթա Ռուսթավելու «Ընձենավոր» պոեմում հերոսներից մեկը՝ Ավթանդիլը, սպասպետ էր։ Պոեմի տեքստից երևում է, որ նա հրամանատար էր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Андроникашвили М. К. Очерки по истории иранско-грузинским языковым взаимоотношениям. — С. 371-372.
  2. Джуаншериани Д. Жизнь Вахтанга Горгасала. — Тбилиси: Мецниереба, 1986.
  3. Меликишвили Г. A. К истории древней Грузии. — Тбилиси, 1959. — С. 347, 455.
  4. Бердзенишвили Н. А. О грузинской историографии. — Вопросы истории Грузии. — Тбилиси. — Т. IX. — С. 25.