Jump to content

Ադամ Ուորթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
09:27, 17 Հունիսի 2024 տարբերակ, Լիանա11 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ադամ Ուորթոն
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 6, 2004(2004-02-06) (20 տարեկան)
Ծննդավայր Բլաքբըրն, Լանքաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 182 սանտիմետր
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Անգլիա Բլաքբըրն Ռովերս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2022—2024 Անգլիա Բլաքբըրն Ռովերս 44 (4)
2024— Անգլիա Քրիսթալ Փելաս 16 (0)
Ազգային հավաքական
2022—2023 Անգլիա Անգլիա (մինչև 19) 6 (0)
2023— Անգլիա Անգլիա (մինչև 20) 3 (0)
2024— Անգլիա Անգլիա (մինչև 21) 1 (0)
2024— Անգլիա Անգլիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 19.5.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 3.6.2024

Ադամ Ջեյմս Ուորթոն (անգլ.՝ Adam James Wharton, փետրվարի 6, 2004(2004-02-06), Բլաքբըրն, Լանքաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Քրիսթալ Փելաս» ակումբի և Անգլիայի հավաքականի» կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

«Բլաքբըրն Ռովերս» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2022 թվականի մայիսին կնքել է իր առաջին մասնագիտական պայմանագիրը[1]։ 2022 թվականի օգոստոսի 10-ին նշել է իր նորամուտը «Ռովերսի» հիմնական կազմում «Հարթլփուլ Յունայթեդի» դեմ Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում[2]։ 2022 թվականի օգոստոսի 27-ին նշել է իր նորամուտը Չեմպիոնշիփում «Սթոք Սիթիի» դեմ խաղում[3]։ 2022 թվականի հոկտեմբերի 22-ին խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում՝ աչքի ընկնելով «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ խաղում[4]։

2024 թվականի փետրվարի 1-ին տեղափոխվել է «Քրիսթալ Փելաս»՝ կնքելով պայմանագիր մինչև 2029 թվականը[5]. Сумма трансфера составила 18 млн фунтов, но может достичь 22 млн фунтов с учётом бонусов[6]։ Տրանսֆերի գումարը կազմել է 18 միլիոն ֆունտ, բայց կարող է հասնել 22 միլիոն ֆունտի՝ հաշվի առնելով բոնուսները։ 2024 թվականի փետրվարի 3-ին նշել է իր նորամուտը «արծիվների» կազմում՝ մասնակցելով «Բրայթոն Ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ Պրեմիեր լիգայի խաղին[7]։

Կարիերան հավաքականում

Հանդես է եկել Անգլիայի մինչև 19, մինչև 20 և մինչև 21 հավաքականներում:

2024 թվականի մայիսի 21-ին ընդգրկվել է Անգլիայի գլխավոր հավաքականի նախնական կազմում, որը կազմել է Գարեթ Սաութգեյթը՝ ընդգրկելով 33 ֆուտբոլիստների, որոնք կարող են մասնակցել Եվրո-2024-ին[8]։ 2024 թվականի հունիսի 3-ին նշել է իր նորամուտը Անգլիայի հավաքականում՝ փոխարինման դուրս գալով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ ընկերական խաղում[9]։

Ծանոթագրություններ

  1. Sharpe, Rich. (2022-02-16). «Blackburn Rovers: Adam Wharton signs first professional contract». Lancashire Telegraph (անգլերեն).
  2. «Blackburn Rovers vs. Hartlepool United». Soccerway (անգլերեն). 2022-08-10.
  3. «Blackburn Rovers vs. Stoke City». Soccerway (անգլերեն). 2022-08-27.
  4. «Blackburn Rovers vs. Birmingham City». Soccerway (անգլերեն). 2022-10-22.
  5. «Crystal Palace sign Adam Wharton on long-term deal». Crystal Palace F.C. (անգլերեն). 2024-02-01.
  6. «Crystal Palace transfer news: Adam Wharton joins club from Blackburn Rovers for £18m». BBC Sport (անգլերեն). 2024-02-01.
  7. «Brighton & Hove Albion vs. Crystal Palace». Soccerway (անգլերեն). 2024-02-03.
  8. «England's Euro 2024 squad: Rashford and Henderson out, Wharton and Jones in». The Guardian (անգլերեն). 2024-05-21.
  9. «Cole Palmer keeps his cool for England breakthrough in victory over Bosnia». The Guardian (անգլերեն). 2024-06-03.

Արտաքին հղումներ