Jump to content

Ֆլորիան Վիրց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ֆլորիան Վիրց
գերմ.՝ Florian Richard Wirtz
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 3, 2003(2003-05-03) (21 տարեկան)
Ծննդավայր Pulheim, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Հասակ 1,78 մետր
Դիրք կիսապաշտպան

Ֆլորիան Ռիչարդ Վիրց (գերմ.՝ Florian Richard Wirtz, մայիսի 3, 2003(2003-05-03), Pulheim, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան, հանդես է գալիս Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և «Բայեր Լևերկուզենում»։

Ֆլորիան Վիրցն համարվում է աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը[1][2]։

Ակումբային կարիեա

Եղել է «Քյոլն» ակումբի ակադեմիայի սան, 2020 թվականի հունվարին տեղափոխվել է «Բայեր 04» ակումբ։ 2020 թվականի մայիսի 18-ին Վիրցն իր նորամուտը նշել է Բունդեսլիգայի առաջնությունում՝ «Վերդեր» ակումբի դեմ խաղում։ Նա դարձել է «Բայեր Լևերկուզենի» ամենաերիտասարդ խաղացողը Բունդեսլիգայում․ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 17 տարեկան 15 օրական հասակում և գերազանցել Կայ Հավերցին պատկանող նախորդ ռեկորդը։ 2020 թվականի հունիսի 6-ին նա գոլ է խփել «Բավարիայի» դարպասին և ճանաչվել Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն։ Նույն տարվա դեկտեմբերին այդ ռեկորդը գերազանցել է Յուսուֆ Մոուկոկոն։

2022 թվականի մարտի 13-ին Բունդեսլիգայի «Քյոլնի» դեմ խաղում նա ստացել է ծնկի առաջային խաչաձև կապանի պատռվածք։ 2023 թվականի հունվարի 22-ին նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել վնասվածքից ապաքինվելուց հետո՝ Բունդեսլիգայի «Բորուսիայի» ակումբի դեմ խաղում։

2024 թվականի ապրիլի 14-ին Ֆլորիան Վիրց հեթ-տրիկի հեղինակ դարձել «Վերդերի» դեմ խաղում, որից հետո «Բայերը» իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն՝ առաջնության ավարտից 5 տուր առաջ վաղաժամ ձևակերպելով չեմպիոնությունը։

Կարիերան հավաքականում

Ֆլորիան Վիրցը հանդես է եկել Գերմանիայի Մ15, Մ16, Մ17 և Մ21 տարեկանների հավաքականներում[3]։ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին նա իր նորամուտը նշել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ Լիխտենշտայնի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[4]։ Խաղն ավարտել է գերմանացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով[5]։

2022 թվականի մայիսին մարզիչ Հանսի Ֆլիկը հայտարարել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հավաքականի կազմում ընդգրկել Վիրցին, սակայն նա բաց է թողել մրցաշարը՝ կապանի վնասվածքի պատճառով[6]։

2024 թվականի մարտի 23-ին Ֆլորիան Վիրցն իր առաջին գոլն է խփել ազգային հավաքականի կազմում՝ յոթերորդ վայրկյանին Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով։ Նրա խփած գոլը դարձել է ֆուտբոլի միջազգային պատմության մեջ երկրորդ ամենաարագ գոլը՝ ավստրիացի ֆուտբոլիստ Քրիստոֆ Բաումգարտների խփած գոլից հետո։ Վերջինս ընդամենը վեց վայրկյանում է գոլի հեղինակ դարձել Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում[7][8]։

2024 թվականի հունիսի 7-ին Վիրցն ընդգրկվել է Եվրո-2024-ի Գերմանիայի հավաքականի կազմում։ Հունիսի 14-ին նա բացեցլ է մրցաշարի հաշիվը՝ 5:1 հաշվով հաղթանակ տանելով Շոտլանդիայի նկատմամբ՝ դառնալով ամենաերիտասարդ գերմանացի ֆուտբոլիստը, որը եվրագավաթներում գոլ է խփել 21 տարեկան 42 օրական հասակում՝ գերազանցելով նախորդ ռեկորդը[9]։

Անձնական կյանք

Վիրցի գործակալները հանդիսանում են նրա ծնողները. նրա հայրը՝ Հանս-Յոահիմը, նաև «Grün-Weiß Brauweiler» ակումբիի նախագահն է, որտեղ Վիրցը խաղացել է մանկության տարիներին՝ նախքան «Քյոլնին» միանալը[10]։ Նրա ավագ քույրը՝ Ջուլիան Վիրցը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, նա կանանց Բունդեսլիգայում իր նորամուտը նշել է տասնվեց տարեկանում[11]։

Ձեռքբերումներ

Թիմային

«Բայեր 04»
  • Գերմանիայի չեմպիոն՝ 2023/24թթ․
  • Գերմանիայի գավաթակիր՝ 2023/24թթ․
Մ21 տարեկանների հավաքական
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող՝ 2021 թ․
Անձնական ձեռքբերումներ
  • Ֆրից Ուոլթերի ոսկե մեդալ (մինչև 17 տարեկան լավագույն խաղացող, 2020)[12]
  • Ֆրից Ուոլթերի ոսկե մեդալ (մինչև 19 տարեկան լավագույն խաղացող, 2020)[13]
  • Բունդեսլիգայի լավագույն խաղացող (2023/24)[14]
  • Ընդգրկվել է 2021/22 թվականների Բունդեսլիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[15]
  • Молодой игрок сезона в Лиге Европы УЕФА: 2023/24[16]
  • Բունդեսլիգայի ամսվա լավագույն խաղացող (4)՝ սեպտեմբեր 2021, հոկտեմբեր 2023, դեկտեմբեր 2023, փետրվար 2024[17][18]
  • ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող, 2023/24[19]

Ծանոթագրություններ

  1. «Florian Wirtz: Who is Bayer Leverkusen and Germany's latest wonderkid?». Bundesliga. Արխիվացված օրիգինալից 9 September 2021-ին. Վերցված է 13 November 2023-ին.
  2. «The 25 best young players in world football right now ranked in order». 30 June 2022.
  3. «Florian Wirtz Person profile» (անգլերեն). dfb.de. Արխիվացված է օրիգինալից 2021-12-01-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Liechtenstein vs. Germany» (անգլերեն). Soccerway.com. 2021-09-02. Արխիվացված է օրիգինալից 2021-10-18-ին. Վերցված է 2021-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Deutschland erfüllt seine Pflicht gegen Liechtenstein». Zeit Online (գերմաներեն). 2 September 2021. Արխիվացված օրիգինալից 10 May 2024-ին. Վերցված է 10 May 2024-ին. «Kurz vor Schluss kam Toptalent Florian Wirtz und wurde zum ersten Debütanten unter Flick» [Shortly before the end, top talent Florian Wirtz arrived and became the first debutant under Flick.]
  6. «News in brief: Flick on World Cup chances for Wirtz». Bayer 04 Leverkusen. 20 May 2022. Արխիվացված օրիգինալից 27 October 2023-ին. Վերցված է 27 October 2023-ին.
  7. «France 0–2 Germany: Florian Wirtz scores visitors' quickest international goal». BBC Sport. 23 March 2023. Արխիվացված օրիգինալից 24 March 2024-ին. Վերցված է 24 March 2023-ին.
  8. «Austria striker Christoph Baumgartner scores fastest goal in international football history». Stuff. 23 March 2023. Արխիվացված օրիգինալից 24 March 2024-ին. Վերցված է 24 March 2023-ին.
  9. Radnedge, Christian (14 June 2024). «The kids are alright - Germany's new generation give hope to a nation». Reuters.
  10. «8000 Euro für Papa Hätten Sie ihn erkannt? Nationalspieler macht rheinischen Dorfklub froh». express.de (գերմաներեն). 20 October 2021. Արխիվացված օրիգինալից 17 April 2022-ին. Վերցված է 17 April 2022-ին.
  11. Juliane Wirtz
  12. «Oberdorf, Katterbach and Wirtz win Fritz Walter gold medals». DFB (անգլերեն). 2020-08-19.
  13. «Gold for Wirtz – top DFB award for Bayer 04 player». Bayer 04 (անգլերեն). 2023-03-29.
  14. «Florian Wirtz named Bundesliga Player of the Season for 2023/24» (անգլերեն). Bundesliga. 2024-05-20. Վերցված է 2024-05-20-ին.
  15. «2023/24 UEFA Europa League Team of the Season». UEFA.com. Union of European Football Associations. 24 May 2024. Վերցված է 24 May 2024-ին.
  16. «Florian Wirtz named 2023/24 UEFA Europa League Young Player of the Season». УЕФА (անգլերեն). 2024-05-24.
  17. «WIRTZ IST „BUNDESLIGA SPIELER DES MONATS" SEPTEMBER». Официальный сайт клуба «Байер 04» (գերմաներեն). 2021-10-14.
  18. «Bundesliga Player of the Month - POTM». EA SPORTS (անգլերեն).
  19. «Florian Wirtz named 2023/24 UEFA Europa League Young Player of the Season». УЕФА (անգլերեն). 2024-05-24.