Jump to content

Ֆլորիան Վիրց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորիան Վիրց
գերմ.՝ Florian Richard Wirtz
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 3, 2003(2003-05-03) (21 տարեկան)
Ծննդավայր Pulheim, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Հասակ 1,78 մետր
Դիրք կիսապաշտպան

Ֆլորիան Ռիչարդ Վիրց (գերմ.՝ Florian Richard Wirtz, մայիսի 3, 2003(2003-05-03), Pulheim, Ռեյն Էրֆտ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան, հանդես է գալիս Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և «Բայեր Լևերկուզենում»։

Ֆլորիան Վիրցն համարվում է աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը[1][2]։

Ակումբային կարիեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է «Քյոլն» ակումբի ակադեմիայի սան, 2020 թվականի հունվարին տեղափոխվել է «Բայեր 04» ակումբ։ 2020 թվականի մայիսի 18-ին Վիրցն իր նորամուտը նշել է Բունդեսլիգայի առաջնությունում՝ «Վերդեր» ակումբի դեմ խաղում։ Նա դարձել է «Բայեր Լևերկուզենի» ամենաերիտասարդ խաղացողը Բունդեսլիգայում․ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 17 տարեկան 15 օրական հասակում և գերազանցել Կայ Հավերցին պատկանող նախորդ ռեկորդը։ 2020 թվականի հունիսի 6-ին նա գոլ է խփել «Բավարիայի» դարպասին և ճանաչվել Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն։ Նույն տարվա դեկտեմբերին այդ ռեկորդը գերազանցել է Յուսուֆ Մոուկոկոն։

2022 թվականի մարտի 13-ին Բունդեսլիգայի «Քյոլնի» դեմ խաղում նա ստացել է ծնկի առաջային խաչաձև կապանի պատռվածք։ 2023 թվականի հունվարի 22-ին նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել վնասվածքից ապաքինվելուց հետո՝ Բունդեսլիգայի «Բորուսիա» ակումբի դեմ խաղում։

2024 թվականի ապրիլի 14-ին Ֆլորիան Վիրցը հեթ-տրիկի հեղինակ դարձել «Վերդերի» դեմ խաղում, որից հետո «Բայերը» իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն՝ առաջնության ավարտից 5 տուր առաջ, վաղաժամ ձևակերպելով չեմպիոնությունը։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիան Վիրցը հանդես է եկել Գերմանիայի Մ15, Մ16, Մ17 և Մ21 տարեկանների հավաքականներում[3]։ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին նա իր նորամուտը նշել է Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ Լիխտենշտայնի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում[4]։ Խաղն ավարտել է գերմանացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով[5]։

2022 թվականի մայիսին մարզիչ Հանսի Ֆլիկը հայտարարել է 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության հավաքականի կազմում ընդգրկել Վիրցին, սակայն նա բաց է թողել մրցաշարը՝ կապանի վնասվածքի պատճառով[6]։

2024 թվականի մարտի 23-ին Ֆլորիան Վիրցն իր առաջին գոլն է խփել ազգային հավաքականի կազմում՝ յոթերորդ վայրկյանին Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով։ Նրա խփած գոլը դարձել է ֆուտբոլի միջազգային պատմության մեջ երկրորդ ամենաարագ գոլը՝ ավստրիացի ֆուտբոլիստ Քրիստոֆ Բաումգարտների խփած գոլից հետո։ Վերջինս վեց վայրկյանում է գոլի հեղինակ դարձել Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում[7][8]։

2024 թվականի հունիսի 7-ին Վիրցն ընդգրկվել է Եվրո-2024-ի Գերմանիայի հավաքականի կազմում։ Հունիսի 14-ին նա բացեցլ է մրցաշարի հաշիվը՝ 5:1 հաշվով հաղթանակ տանելով Շոտլանդիայի նկատմամբ՝ դառնալով ամենաերիտասարդ գերմանացի ֆուտբոլիստը, որը եվրագավաթներում գոլ է խփել 21 տարեկան 42 օրական հասակում՝ գերազանցելով նախորդ ռեկորդը[9][10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրցի գործակալները հանդիսանում են նրա ծնողները. նրա հայրը՝ Հանս-Յոահիմը, նաև «Grün-Weiß Brauweiler» ակումբիի նախագահն է, որտեղ Վիրցը խաղացել է մանկության տարիներին՝ նախքան «Քյոլնին» միանալը[11]։ Նրա ավագ քույրը՝ Ջուլիան Վիրցը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, նա կանանց Բունդեսլիգայում իր նորամուտը նշել է տասնվեց տարեկանում[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բայեր 04»
  • Գերմանիայի չեմպիոն՝ 2023/24թթ․
  • Գերմանիայի գավաթակիր՝ 2023/24թթ․
Մ21 տարեկանների հավաքական
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող՝ 2021 թ․
Անձնական ձեռքբերումներ
  • Ֆրից Ուոլթերի ոսկե մեդալ (մինչև 17 տարեկան լավագույն խաղացող, 2020)[13]
  • Ֆրից Ուոլթերի ոսկե մեդալ (մինչև 19 տարեկան լավագույն խաղացող, 2020)[14]
  • Բունդեսլիգայի լավագույն խաղացող (2023/24)[15]
  • Ընդգրկվել է 2021/22 թվականների Բունդեսլիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[16]
  • Молодой игрок сезона в Лиге Европы УЕФА: 2023/24[17]
  • Բունդեսլիգայի ամսվա լավագույն խաղացող (4)՝ սեպտեմբեր 2021, հոկտեմբեր 2023, դեկտեմբեր 2023, փետրվար 2024[18][19]
  • ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող, 2023/24[20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Florian Wirtz: Who is Bayer Leverkusen and Germany's latest wonderkid?». Bundesliga. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. «The 25 best young players in world football right now ranked in order». 2022 թ․ հունիսի 30.
  3. «Florian Wirtz Person profile» (անգլերեն). dfb.de. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. «Liechtenstein vs. Germany» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. «Deutschland erfüllt seine Pflicht gegen Liechtenstein». Zeit Online (գերմաներեն). 2021 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին. «Kurz vor Schluss kam Toptalent Florian Wirtz und wurde zum ersten Debütanten unter Flick» [Shortly before the end, top talent Florian Wirtz arrived and became the first debutant under Flick.]
  6. «News in brief: Flick on World Cup chances for Wirtz». Bayer 04 Leverkusen. 2022 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. «France 0–2 Germany: Florian Wirtz scores visitors' quickest international goal». BBC Sport. 2023 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 24-ին.
  8. «Austria striker Christoph Baumgartner scores fastest goal in international football history». Stuff. 2023 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 24-ին.
  9. Miqayel (2024 թ․ հունիսի 14). «Ֆլորիան Վիրցը խփեց Եվրո-2024-ի առաջին գոլը🎥». Interfootball. Վերցված է 2024 թ․ հունիսի 16-ին.
  10. Radnedge, Christian (2024 թ․ հունիսի 14). «The kids are alright - Germany's new generation give hope to a nation». Reuters.
  11. «8000 Euro für Papa Hätten Sie ihn erkannt? Nationalspieler macht rheinischen Dorfklub froh». express.de (գերմաներեն). 2021 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
  12. Juliane Wirtz
  13. «Oberdorf, Katterbach and Wirtz win Fritz Walter gold medals». DFB (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 19.
  14. «Gold for Wirtz – top DFB award for Bayer 04 player». Bayer 04 (անգլերեն). 2023 թ․ մարտի 29.
  15. «Florian Wirtz named Bundesliga Player of the Season for 2023/24» (անգլերեն). Bundesliga. 2024 թ․ մայիսի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  16. «2023/24 UEFA Europa League Team of the Season». UEFA.com. Union of European Football Associations. 2024 թ․ մայիսի 24. Վերցված է 2024 թ․ մայիսի 24-ին.
  17. «Florian Wirtz named 2023/24 UEFA Europa League Young Player of the Season». УЕФА (անգլերեն). 2024 թ․ մայիսի 24.
  18. «WIRTZ IST „BUNDESLIGA SPIELER DES MONATS" SEPTEMBER». Официальный сайт клуба «Байер 04» (գերմաներեն). 2021 թ․ հոկտեմբերի 14.
  19. «Bundesliga Player of the Month - POTM». EA SPORTS (անգլերեն).
  20. «Florian Wirtz named 2023/24 UEFA Europa League Young Player of the Season». УЕФА (անգլերեն). 2024 թ․ մայիսի 24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիան Վիրց» հոդվածին։