Jump to content

Վիլի Սանյոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:30, 16 Հունիսի 2024 տարբերակ, Maagg08 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վիլի Սանյոլ
ֆր.՝ Willy Sagnol[1]
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1977(1977-03-18)[2][3][4] (47 տարեկան)
ԾննդավայրՍենտ Էտիեն[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ և ռադիոհաղորդավար
Զբաղեցրած պաշտոններsupervisory board member?
 Willy Sagnol Վիքիպահեստում

Վիլի Սանյոլ (ֆր.՝ Willy Sagnol; ), Ֆրանսիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել «Սենտ Էտիեն», «Մոնակո» և «Բավարիա» ակումբներում և Ֆրանսիայի հավաքականում: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, երկու Կոնֆեդերացիաների գավաթների և շատ այլ գավաթների դափնեկիր: 2013-2014 թվականներին եղել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը։ 2014-2016 թվականներին գլխավորել է «Բորդոն», 2017 թվականի ամռանը ընդգրկվել է «Բավարիայի» մարզչական շտաբում: 2017 թվականի սեպտեմբերի 28-ին նշանակվել է «Բավարիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:[5] 2021 թվականի փետրվարին նշանակվել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։

Կարիերա

Ակումբում

«Բավարիայի» կազմում խաղադաշտ դուրս չի եկել 2008 թվականի ամռանից, իսկ 2009 թվականի սկզբին հայտարարել է կարիերան ավարտելու մասին աքիլեսյան ջիլի վնասվածքի պատճառով:

Միջազգային

Իր նորամուտը նշել է 2000 թվականի նոյեմբերի 15-ին Թուրքիայի հետ խաղում (4:0 հօգուտ Ֆրանսիայի հավաքականի):

Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ելույթների վիճակագրություն:

Մարզչական

2017 թվականի հունիսի 9-ին նշանակվել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական: Պայմանագիրը կնքվել է 2 տարի ժամկետով:[6]

2017 թվականի սեպտեմբերի 28-ին նշանակվել է "Բավարիայի" գլխավոր մարզչի պաշտոնակատար ՝ այդպիսով փոխարինելով հեռացված Կարլո Անչելոտիին: Յուպ Հայնկեսի գալուստով լքեց թիմը։

2021 թվականի փետրվարին նշանակվել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ։

Ձեռքբերումներ

«Մոնակո»
«Բավարիա»
Ֆրանսիայի հավաքական

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի չորս զավակ: Սանյոլ-հեռուստահաղորդավար Ալեսանդրա Սյուբլեի զարմիկը։[7]

Հոբբիներ

  • Կինո, երաժշտություն, ճանապարհորդություն, գնումներ:[8]

Ծանոթագրություններ

  1. Deutsche Nationalbibliothek Record #1195587066 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
  3. GeneaStar (ֆր.)
  4. Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  5. «Бавария» уволила Карло Анчелотти после разгрома от ПСЖ: Футбол: Спорт: Lenta.ru
  6. «Willy Sagnol wird neuer Co-Trainer von Carlo Ancelotti» (գերմաներեն). Offizielle Website des FC Bayern München. 9.06.2017. Արխիվացված է օրիգինալից 2017-08-16-ին. Վերցված է 11 June 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Alessandra Sublet est la cousine de Willy Sagnol !» (ֆրանսերեն). purepeople.com. 21 Janvier 2008. Արխիվացված է օրիգինալից 2011-02-18-ին. Վերցված է 2013-10-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. FC Bayern Munich http://www.fcbayern.t-com.de/en/teams/profis/00395.php?fcb_sid=54d618aeeaaa7917ef62bcbf1cff524c Արխիվացված է Սեպտեմբեր 26, 2011 Wayback Machine-ի միջոցով:

Աղբյուրներ