Jump to content

Էլեն Ռոզենբլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Ռոզենբլում
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1951(1951-01-06) (73 տարեկան)
ԾննդավայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունUniversity of Oregon School of Law?, Օրեգոնի համալսարան և Սկրիփս քոլեջ
Մասնագիտությունփաստաբան, դատավոր և քաղաքական գործիչ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքellenrosenblum.com
 Ellen Rosenblum Վիքիպահեստում

Էլեն Ֆ. Ռոզենբլում (անգլ.՝ Ellen F. Rosenblum, հունվարի 6, 1951(1951-01-06), Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ, Օրեգոնի գլխավոր դատախազ (2012 թվականից): Նա Օրեգոնի պատմության մեջ առաջին կին գլխավոր դատախազն է, իսկ 2005-ից 2011 թվականներին դատավոր է եղել Օրեգոնի վերաքննիչ դատարանում:

Վաղ կյանք

Ռոզենբլումը ծնվել է Կալիֆորնիայի Բերքլի քաղաքում, ազգությամբ հրեա Վիկտոր և Լուիզա Ռոզենբլումների ընտանիքում։ Եղել է ութ զավակներից մեկը: Ընտանիքը տեղափոխվել է Էվանսթոն, Իլինոյս, որտեղ Ռոզենբլումի հայրը 40 տարի Հյուսիսարևմտյան համալսարանում իրավագիտություն է դասավանդել[2][3], իսկ 1968-ից 1970 թվականներին եղել է Ռիդ քոլեջի (անգլ.՝ Reed College) նախագահը: Ռոզենբլումը սովորել է Էվանսթոն Թաունշիփի ավագ դպրոցում (անգլ.՝ Evanston Township High School), այնուհետև ընդունվել Սկրիփս քոլեջը ( անգլ.՝ Scripps College): 1971 թվականին ավարտել է Օրեգոնի համալսարանի բակալավրիատը, որտեղ էլ 1975 թվականին իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում է ստացել [4][5][6]:

Իրավաբանական կարիերա

1975 թվականին Ռոզենբլումը Յուջինի Համմոնս, Ֆիլիպս և Ջենսեն փաստաբանական գրասենյակում (անգլ.՝ Eugene law firm of Hammons, Phillips and Jensen) է աշխատել, իսկ ավելի ուշ դարձել է ընկերության բաժնետեր[2]: 1980 թվականին նա դարձել է ֆինանսական հանցագործությունների գծով դատախազի օգնական Օրեգոնի շրջանային դատարանում[2][7]։1989 թվականին նահանգապետ Նիլ Գոլդշմիդտը Ռոզենբլումին նշանակել է Մուլթնոմայի տարածաշրջանային դատարանի դատավոր (անգլ.՝ Multnomah County District Court), որտեղ նա աշխատել է մինչև 1993 թվականը, այնուհետև նահանգապետ Բարբարա Ռոբերթսը նրան նշանակել է Մուլթնոմայի շրջանային դատարանի դատավոր (անգլ.՝ Multnomah County Circuit Court)[5]: 2005 թվականին նահանգապետ Թեդ Կուլոնգոսկու նախաձեռնությամբ Ռոզենբլումը տեղափոխվել է Օրեգոնի վերաքննիչ դատարան, 2006 թվականին դատավոր է ընտրվել վեց տարի ժամկետով, իսկ թոշակի է անցել 2011 թվականի մայիսին[5][8]:

Գլխավոր դատախազ

Ջոն Կրոգերի հրաժարականից հետո Ռոզենբլումը 2012 թվականի հունվարին սկսել է իր նախընտրական քարոզարշավը ՝ դեմոկրատական կուսակցության կողմից այդ պաշտոնում առաջադրվելու համար[5]: ԱՄՆ դատախազ Դուայթ Հոլթոնը նույնպես միացել է ընտրապայքարին և սկզբնական շրջանում ստացել է նահանգի իրավապահ մարմինների մեծամասնության աջակցությունը[9]: Երբ Հոլթոնը քննադատել է Օրեգոնի բժշկական մարիխուանայի մասին օրենքը (անգլ.՝ Oregon Medical Marijuana Act), Ռոզենբլումը ստացել է Օրեգոնում մարիխուանայի օրինականացման կողմնակիցների աջակցությունը ՝ խոստանալով պաշտպանել բժշկական մարիխուանա ընդունող բուժառուների իրավունքները[9]: Դեմոկրատական կուսակցության Մայիսյան ընտրություններում նա հաղթել է Հոլթոնին գրեթե 30 տոկոս ավելի ձայների հարաբերակցությամբ և առաջադրել իր թեկնածությունը համընդհանուր ընտրություններում[10]:

2012 թվականի հունիսի 29-ին նահանգապետ Ջոն Կիտցհաբերը Ռոզենբլումին նշանակել է Կրոգերի պաշտոնում[10][11]։ Ռոզենբլումը դարձել է Օրեգոն նահանգի առաջին կին գլխավոր դատախազը[10][11]։ Նա այդ պաշտոնում աշխատել է մինչև հունվար ամիսը և հաղթել է նոյեմբերին կայացած համընդհանուր ընտրություններում [10]։ Թեև ոչ մի հանրապետական չի ներկայացել նախնական ընտրություններում, Պորտլենդի փաստաբան Ջեյմս Բուխալը ստացել է բավարար ձայներ՝ նոյեմբերին կայացած քվեարկությանը մասնակցելու համար[12]:

2016 թվականի նոյեմբերին Ռոզենբլումը վերընտրվել է գլխավոր դատախազի պաշտոնում ՝ հաղթելով հանրապետական ​​թեկնածու Դենիել Քրոուին[13]։

2020 թվականի հուլիսին Ռոզենբլումը դատական հայց է ներկայացրել Դաշնային կառավարության դեմ ՝ մեղադրելով վերջինիս ցուցարարներին ապօրինի ձերբակալելու մեջ, այն բանից հետո, երբ կադրեր են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում ցուցարարներին[14]:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ռոզենբլումը հայտարարել է, որ չի մասնակցի գլխավոր դատախազի պաշտոնի համար 2024 թվականին անցկացվելիք ընտրություններին[15]:

Անձնական կյանք

Ռոզենբլումն ամուսնացած է Ռիչարդ Միքերի հետ, որը մինչև 2015 թվականը Պորտլենդի «Willamette Week» թերթի հրատարակիչը և համասեփականատերն է եղել[16]։ Զույգը երկու չափահաս երեխա ունի[2]։

Ծանոթագրություններ

  1. https://www.americanbar.org/groups/diversity/women/margaret-brent-awards/pasthonorees/
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Ellen F. Rosenblum» (PDF). Oregon State Bar. Արխիվացված օրիգինալից September 20, 2023-ին. Վերցված է June 7, 2012-ին.
  3. «Noted legal scholar Victor Rosenblum dies at 80». Northwestern University. March 30, 2006. Արխիվացված օրիգինալից May 30, 2010-ին. Վերցված է June 7, 2012-ին.
  4. «Board of Directors, Biographies». American Bar Foundation. Արխիվացված է օրիգինալից March 18, 2012-ին. Վերցված է June 7, 2012-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Jung, Helen (January 4, 2012). «Former Appeals Court Judge Ellen Rosenblum will seek Oregon attorney general job». The Oregonian. Արխիվացված օրիգինալից January 9, 2012-ին. Վերցված է June 7, 2012-ին.
  6. «American Bar Association» (PDF). American Bar Association. Արխիվացված (PDF) օրիգինալից March 28, 2016-ին. Վերցված է June 7, 2012-ին.
  7. «Ellen Rosenblum». Project Votesmart. Արխիվացված օրիգինալից June 7, 2013-ին. Վերցված է June 7, 2012-ին.
  8. «November 7, 2006, General Election Abstracts of Votes: Judge of the Court of Appeals, Position 9». Oregon Secretary of State. Արխիվացված օրիգինալից August 22, 2019-ին. Վերցված է June 7, 2012-ին.
  9. 9,0 9,1 Manning, Jeff (May 15, 2012). «Ellen Rosenblum defeats Dwight Holton for attorney general». The Oregonian. Արխիվացված օրիգինալից May 19, 2012-ին. Վերցված է June 8, 2012-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Cole, Michelle (June 6, 2012). «Oregon Gov. John Kitzhaber names Ellen Rosenblum as interim attorney general». The Oregonian. Արխիվացված օրիգինալից June 8, 2012-ին. Վերցված է June 7, 2012-ին.
  11. 11,0 11,1 Barron-Lopez, Laura (June 29, 2012). «Ellen Rosenblum becomes Oregon's first woman attorney general». The Oregonian. Արխիվացված օրիգինալից September 18, 2013-ին. Վերցված է June 29, 2012-ին.
  12. Mapes, Jeff (June 6, 2012). «Oregon Republicans now have candidates for attorney general and treasurer, courtesy of write-in votes». The Oregonian. Արխիվացված օրիգինալից June 8, 2012-ին. Վերցված է June 8, 2012-ին.
  13. Atkins, Jeanne (November 2006). «November 8, 2016, General Election Abstract of Votes». Oregon Secretary of State. State of Oregon. Արխիվացված օրիգինալից September 22, 2022-ին. Վերցված է September 23, 2017-ին.
  14. «Portland protests: Oregon sues over 'unlawful detentions'». bbc.co.uk. July 19, 2020. Արխիվացված օրիգինալից January 19, 2021-ին. Վերցված է July 19, 2020-ին.
  15. «Oregon Attorney General Ellen Rosenblum says she won't run in 2024». KGW. Portland, Oregon. September 19, 2023. Արխիվացված օրիգինալից September 20, 2023-ին. Վերցված է September 19, 2023-ին.
  16. «Election is coming». Willamette Week. April 25, 2012. Արխիվացված օրիգինալից May 29, 2012-ին. Վերցված է June 7, 2012-ին.

Արտաքին հղումներ