Jump to content

Էլեն Ռոզենբլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Ռոզենբլում
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1951(1951-01-06) (73 տարեկան)
ԾննդավայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունUniversity of Oregon School of Law?, Օրեգոնի համալսարան և Սկրիփս քոլեջ
Մասնագիտությունփաստաբան, դատավոր և քաղաքական գործիչ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքellenrosenblum.com
 Ellen Rosenblum Վիքիպահեստում

Էլեն Ֆ. Ռոզենբլում (անգլ.՝ Ellen F. Rosenblum, հունվարի 6, 1951(1951-01-06), Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ, Օրեգոնի գլխավոր դատախազ (2012 թվականից)։ Նա Օրեգոնի պատմության մեջ առաջին կին գլխավոր դատախազն է, իսկ 2005-ից 2011 թվականներին դատավոր է եղել Օրեգոնի վերաքննիչ դատարանում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզենբլումը ծնվել է Կալիֆորնիայի Բերքլի քաղաքում, ազգությամբ հրեա Վիկտոր և Լուիզա Ռոզենբլումների ընտանիքում։ Եղել է ութ զավակներից մեկը։ Ընտանիքը տեղափոխվել է Էվանսթոն, Իլինոյս, որտեղ Ռոզենբլումի հայրը 40 տարի Հյուսիսարևմտյան համալսարանում իրավագիտություն է դասավանդել[2][3], իսկ 1968-ից 1970 թվականներին եղել է Ռիդ քոլեջի (անգլ.՝ Reed College) տնօրենը։ Ռոզենբլումը սովորել է Էվանսթոն Թաունշիփի ավագ դպրոցում (անգլ.՝ Evanston Township High School), այնուհետև ընդունվել Սկրիփս քոլեջը ( անգլ.՝ Scripps College): 1971 թվականին ավարտել է Օրեգոնի համալսարանի բակալավրիատը, որտեղ էլ 1975 թվականին իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում է ստացել[4][5][6]։

Իրավաբանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Ռոզենբլումը Յուջինի Համմոնս, Ֆիլիպս և Ջենսեն փաստաբանական գրասենյակում (անգլ.՝ Eugene law firm of Hammons, Phillips and Jensen) է աշխատել, իսկ ավելի ուշ դարձել է ընկերության բաժնետեր[2]։ 1980 թվականին նա դարձել է ֆինանսական հանցագործությունների գծով դատախազի օգնական Օրեգոնի շրջանային դատարանում[2][7]։1989 թվականին նահանգապետ Նիլ Գոլդշմիդտը Ռոզենբլումին նշանակել է Մուլթնոմայի տարածաշրջանային դատարանի դատավոր (անգլ.՝ Multnomah County District Court), որտեղ նա աշխատել է մինչև 1993 թվականը, այնուհետև նահանգապետ Բարբարա Ռոբերթսը նրան նշանակել է Մուլթնոմայի շրջանային դատարանի դատավոր (անգլ.՝ Multnomah County Circuit Court)[5]: 2005 թվականին նահանգապետ Թեդ Կուլոնգոսկու նախաձեռնությամբ Ռոզենբլումը տեղափոխվել է Օրեգոնի վերաքննիչ դատարան, 2006 թվականին դատավոր է ընտրվել վեց տարի ժամկետով և 2011 թվականի մայիսին դադարեցրել է պաշտոնավարումը[5][8]։

Գլխավոր դատախազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Կրոգերի հրաժարականից հետո Ռոզենբլումը 2012 թվականի հունվարին սկսել է իր նախընտրական քարոզարշավը ՝ դեմոկրատական կուսակցության կողմից այդ պաշտոնում առաջադրվելու համար[5]։ ԱՄՆ դատախազ Դուայթ Հոլթոնը նույնպես միացել է ընտրապայքարին և սկզբնական շրջանում ստացել է նահանգի իրավապահ մարմինների մեծամասնության աջակցությունը[9]։ Երբ Հոլթոնը քննադատել է Օրեգոնի բժշկական մարիխուանայի մասին օրենքը (անգլ.՝ Oregon Medical Marijuana Act), Ռոզենբլումը ստացել է Օրեգոնում մարիխուանայի օրինականացման կողմնակիցների աջակցությունը ՝ խոստանալով պաշտպանել բժշկական մարիխուանա ընդունող բուժառուների իրավունքները[9]։ Դեմոկրատական կուսակցության Մայիսյան ընտրություններում նա հաղթել է Հոլթոնին գրեթե 30 տոկոս ավելի ձայների հարաբերակցությամբ և առաջադրել իր թեկնածությունը համընդհանուր ընտրություններում[10]։

2012 թվականի հունիսի 29-ին նահանգապետ Ջոն Կիտցհաբերը Ռոզենբլումին նշանակել է Կրոգերի պաշտոնում[10][11]։ Ռոզենբլումը դարձել է Օրեգոն նահանգի առաջին կին գլխավոր դատախազը[10][11]։ Նա այդ պաշտոնում աշխատել է մինչև հունվար ամիսը և հաղթել է նոյեմբերին կայացած համընդհանուր ընտրություններում[10]։ Թեև ոչ մի հանրապետական չի ներկայացել նախնական ընտրություններում, Պորտլենդի փաստաբան Ջեյմս Բուխալը ստացել է բավարար ձայներ՝ նոյեմբերին կայացած քվեարկությանը մասնակցելու համար[12]։

2016 թվականի նոյեմբերին Ռոզենբլումը վերընտրվել է գլխավոր դատախազի պաշտոնում ՝ հաղթելով հանրապետական ​​թեկնածու Դենիել Քրոուին[13]։

2020 թվականի հուլիսին Ռոզենբլումը դատական հայց է ներկայացրել Դաշնային կառավարության դեմ ՝ մեղադրելով վերջինիս ցուցարարներին ապօրինի ձերբակալելու մեջ, այն բանից հետո, երբ կադրեր են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում ցուցարարներին[14]։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ռոզենբլումը հայտարարել է, որ չի մասնակցի գլխավոր դատախազի պաշտոնի համար 2024 թվականին անցկացվելիք ընտրություններին[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզենբլումն ամուսնացած է Ռիչարդ Միքերի հետ, որը մինչև 2015 թվականը Պորտլենդի «Willamette Week» թերթի հրատարակիչը և համասեփականատերն է եղել[16]։ Զույգը երկու չափահաս երեխա ունի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.americanbar.org/groups/diversity/women/margaret-brent-awards/pasthonorees/
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Ellen F. Rosenblum» (PDF). Oregon State Bar. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  3. «Noted legal scholar Victor Rosenblum dies at 80». Northwestern University. 2006 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  4. «Board of Directors, Biographies». American Bar Foundation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Jung, Helen (2012 թ․ հունվարի 4). «Former Appeals Court Judge Ellen Rosenblum will seek Oregon attorney general job». The Oregonian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  6. «American Bar Association» (PDF). American Bar Association. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  7. «Ellen Rosenblum». Project Votesmart. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  8. «November 7, 2006, General Election Abstracts of Votes: Judge of the Court of Appeals, Position 9». Oregon Secretary of State. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  9. 9,0 9,1 Manning, Jeff (2012 թ․ մայիսի 15). «Ellen Rosenblum defeats Dwight Holton for attorney general». The Oregonian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Cole, Michelle (2012 թ․ հունիսի 6). «Oregon Gov. John Kitzhaber names Ellen Rosenblum as interim attorney general». The Oregonian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  11. 11,0 11,1 Barron-Lopez, Laura (2012 թ․ հունիսի 29). «Ellen Rosenblum becomes Oregon's first woman attorney general». The Oregonian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  12. Mapes, Jeff (2012 թ․ հունիսի 6). «Oregon Republicans now have candidates for attorney general and treasurer, courtesy of write-in votes». The Oregonian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  13. Atkins, Jeanne (2006 թ․ նոյեմբեր). «November 8, 2016, General Election Abstract of Votes». Oregon Secretary of State. State of Oregon. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. «Portland protests: Oregon sues over 'unlawful detentions'». bbc.co.uk. 2020 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  15. «Oregon Attorney General Ellen Rosenblum says she won't run in 2024». KGW. Portland, Oregon. 2023 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 19-ին.
  16. «Election is coming». Willamette Week. 2012 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]