Jump to content

Կլաուդիա Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:13, 12 Հունիսի 2024 տարբերակ, Qnarik (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)



Կլաուդիա Լոպես
Կուսակցություն՝Green Party?
Ծննդյան օր՝ մարտի 9, 1970(1970-03-09) (54 տարեկան)
Ծննդավայր՝Բոգոտա, Կոլումբիա
Պարգևներ՝

Կլաուդիա Էռնանդես Լոպես (իսպ.՝ Claudia López Hernández, մարտի 9, 1970(1970-03-09), Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի պետական և քաղաքական գործիչ։ Սենատոր (2014-2018), 2018 թվականի նախագահական ընտրություններում «Կանաչների դաշինք» կուսակցության փոխնախագահի թեկնածու։ Բոգոտայի քաղաքապետ (2020-2023), առաջին կին, ինչպես նաև այդ պաշտոնում առաջին ԼԳԲՏ ներկայացուցիչ[2]։

Կենսագրություն

Կլաուդիա Լոպեսը ծնվել է Էլիաս Լոպես Ռեյեսի և Մարիա դել Կարմեն Էռնանդես Ռուիսի ընտանիքում, վեց եղբայրներից և քույրերից ավագն է։

Ավարտել է Կոլումբիայի համալսարանի ֆինանսների, հանրային կառավարման և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Ունի Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի հանրային կառավարման և քաղաքային քաղաքականության մագիստրոսի կոչում և Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքի Հյուսիսարևմտյան համալսարանի քաղաքագիտության դոկտորի կոչում:

Լոպեսի հասարակական կյանքում հայտնվելը կապված է «Յոթերորդ լիապտույտ» ուսանողական շարժման հետ, որը 1989-1990 թվականներին խթան է հանդիսանում Կոլումբիայի հիմնադիր ժողովին: Աշխատել է որպես Միավորված ազգերի կազմակերպության խորհրդատու և գրել է երկրի մի քանի լրատվամիջոցների համար, ինչպիսիք են՝ Hora 20 ծրագիրը Caracol Radio-ում, La Silla Vacía պորտալը, El Tiempo թերթը և Semana ամսագիրը:

Որպես Arco iris կորպորացիայի և ընտրությունների դիտորդական առաքելության հետազոտող, Լոպեսը ճանաչում է ձեռք բերել անտիպիկ հարցումների վերաբերյալ իր աշխատանքի համար, որոնք դարձել էին պարապոլիտիկայի սկանդալի բացահայտման ելակետ: Լոպեսի քննադատական տեսակետները նախկին նախագահ Ալվարո Ուրիբե Վելեսի կառավարության և նրա քաղաքական դաշնակիցների վերաբերյալ նույնքան հակասական էին: 2009 թվականի հոկտեմբերին El Tiempo-ից Լոպեսի հեռացումը հասարակական արձագանք է առաջացրել՝ այնտեղ հրապարակված կարծիքների սյունակի պատճառով, որը քննադատում էր թերթի կողմից որոշ նորությունների լուսաբանումը։

Եղել է Բոգոտայի հասարակական գործողությունների քարտուղար՝ քաղաքապետ Էնրիկե Պենյալոսայի առաջին պաշտոնավարման ընթացքում: Հանդիսանում է նաև Վաշինգտոնի «Միջամերիկյան երկխոսություն» վերլուծական կենտրոնի անդամ:

2014 թվականին ընտրվել է Կոլումբիայի սենատ՝ ստանալով 81125 ձայն որպես «կանաչների» կուսակցության թեկնածու[3]։

2016 թվականի դեկտեմբերի 27-ին պաշտոնապես հայտարարել է 2018 թվականին Կոլումբիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին՝ այդպիսով դառնալով «կանաչների» կուսակցության առաջին նախնական թեկնածուն[4][5]։ Ավելի ուշ, Անտոնիո Նավարո Վոլֆը հայտարարել է, որ ինքը նույնպես կներկայացվի որպես նախնական թեկնածու: 2017 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «կանաչների» կուսակցության ազգային կոնգրեսը, որտեղ հայտարարվել են նախագահի թեկնածուի ընտրության համազգային հարցման արդյունքները, որում հաղթել է Կլաուդիա Լոպեսը[6][7][8]։

2019 թվականի հոկտեմբերի 27-ին Բոգոտայի ընտրվել է քաղաքապետ՝ կոռուպցիայի դեմ ակտիվ արշավ անցկացնելուց հետո[9]։ 2020 թվականի հունվարի 1-ին դարձել է պատմության մեջ իգական սեռի և ԼԳԲՏ համայնքի առաջին ներկայացուցիչը այդ պաշտոնում[10][11][9][12]։Նախկինում երեք կանայք զբաղեցրել եմ Բոգոտայի քաղաքապետի պաշտոնը, բայց պաշտոնակատարներ են եղել:

Մրցանակներ

Եղել է BBC-ի 100 կանանց ցուցակում, որը հայտարարվել Է 2020 թվականի նոյեմբերի 23-ին[13]։

Քննադատություն

Պարապոլիտիկայի հետաքննություններ

Լոպեսը սկսել է համբավ ձեռք բերել Կոլումբիայի տարածաշրջանային ընտրական գործընթացների անոմալիաների վերաբերյալ Semana ամսագրի կայքում մի շարք զեկույցների հրապարակումից հետո: Այս զեկույցները իրադարձությունների հաջորդականության մի մասն էին, որոնք հանգեցրին 2006 թվականին պարապոլիտիկայի սկանդալի բացահայտմանը: Նրա փաստարկներն ու կարծիքների սյունակները հակասական էին և հանգեցրին դատական գործողությսունների, ինչպես դա տեղի է ունենում Անտիոկիայի նահանգապետ Լուիս Ալֆրեդո Ռամոսի կողմից իր դեմ ներկայացված բողոքի դեպքում՝ սյունակի համար, ըստ որի նա ձայներ է ստացել ռազմականացված խմբերի օգնությամբ: «Ռամոսը կարող էր ընտրվել առանց ռազմականացված կազմավորումների աջակցության, բայց նախընտրեց դա չանել», - ասել է Լոպեսը։[14]։ Լրագրողի մեղադրանքները հանգեցրել են Ռամոսի ձերբակալությանը։ Ավելի ուշ Կոլումբիայի Գերագույն դատարանը նրան ազատ է արձակել ապացույցների բացակայության և սուտ վկաների ենթադրյալ ցանցի զոհ դառնալու համար[15][16]։

El Tiempo-ից աշխատանքից հեռացնելու վեճեր

2009 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, որը հակասություններ և բանավեճեր է առաջացրել Կոլումբիայում խոսքի ազատության և մամուլի վերաբերյալ, Լոպեսը հեռացվել է El Tiempo թերթից երեքշաբթի օրը իր կանոնավոր սյունակի հրապարակումից հետո, որը քննադատում էր, թե ինչպես է թերթը լուսաբանում Agro Ingreso Seguro սկանդալի հետ կապված տեղեկատվությունը: Ըստ Լոպեսի՝ Սանտոսի ընտանիքի անդամները՝ թերթի նախկին սեփականատերերը, իսկ այժմ բաժնետերերը, փորձել են պաշտպանել նախկին նախարար և նախագահ Խուան Մանուել Սանտոսի թեկնածությունը: Լոպեսը նաև նշել է երկրի այսպես կոչված երրորդ մասնավոր հեռուստաալիքի ձեռքբերման թերթի հետաքրքրության մասին[17]։ El Tiempo-ն հրապարակել է սյունակ, որում նշվում է, որ Կլաուդիա Լոպեսի կարծիքը մեկնաբանվում է որպես աշխատանքից ազատման դիմում, որն անմիջապես ընդունվել է: Միևնույն ժամանակ մեկնաբանողի պնդումները բնութագրել է որպես «կեղծ, չարամիտ և զրպարտչական»[18]։

Նախկին նախագահի մատնություն

2011 թվականին քրեական գործը թույլատրվել էր հօգուտ Կլաուդիա Լոպեսի այն բանից հետո, երբ նախկին նախագահ Էռնեստո Սամպեր Պիսանոն նրա դեմ ոստիկանություն դիմում էր գրել El Tiempo-ում վիրավորանքների և զրպարտության համար՝ մաֆիայի հետ նրա ենթադրյալ կապի մասին հոդվածում[19]։

Շարադրություններ

Կլաուդիա Լոպեսը աչքի է ընկել որպես Semana, El Tiempo և La Silla Vacía ամսագրերի սյունակագիր։ Պարապոլիտիկայի վերաբերյալ նրա հետազոտությունները հրապարակվել են Parapolitica: la ruta de la expansión paramilitar y los acuerdos politicos և Y returnaron la patria: de como mafiosos y políticos reconfiguraron el Estado colombiano գրքերում: 2016 թվականի կեսերին Լոպես իր «Adiós A Las Farc! ¿Y Ahora Qué?» գրքում ներկայացրել է FARC-ի հետ զինված հակամարտությունը դադարեցնելու իր տեսլականը[20]։

Անձնական կյանք

2014 թվականի սեպտեմբերի 2-ին փաստաբանը դատի է տվել սենատոր Կլաուդիա Լոպեսին Կոլումբիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Անխելիկա Լոսանո Կորեայի հետ հարաբերությունների համար, քանի որ օրենքն արգելում է Կոնգրեսի երկու անդամներին, ովքեր փաստացի ամուսնական միության մեջ են, լինել նույն քաղաքական կուսակցության անդամ: Այնուամենայնիվ, Լոպեսն ու Լոսանոն պնդում էին, որ այս արգելքը չի ազդում իրենց վրա, քանի որ նրանք նշանված են, այլ ոչ թե ամուսնական միության մեջ[21][22]։ 2019 թվականի դեկտեմբերին զույգը պաշտոնապես ամուսնացել է[23]։

Ծանոթագրություններ

  1. https://www.bbc.com/news/world-55042935
  2. Верещагина Елена (2020-08-06). «От Амстердама до Якутска. Как женщины-мэры управляют городами». Forbes Woman. Արխիվացված օրիգինալից 2024-02-07-ին. Վերցված է 2024-02-08-ին.
  3. «Elecciones de Congreso 2014» (իսպաներեն). Semana. Արխիվացված օրիգինալից 2022-03-19-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  4. «Claudia López se lanza al ruedo presidencial» (իսպաներեն). Semana. 2016-12-27. Արխիվացված օրիգինալից 2019-07-21-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  5. «Claudia López, primera precandidata presidencial de la Alianza Verde» [Claudia López, First Presidential Pre-Candidate of the Green Alliance]. El Espectador (իսպաներեն). 2016-12-27. Արխիվացված է օրիգինալից 2021-05-10-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  6. «Claudia López es la candidata presidencial de los Verdes» (իսպաներեն). Semana. 2017-09-14. Վերցված է 2017-10-16-ին.
  7. Molano Jimeno, Alfredo (2017-09-14). «Claudia López, candidata presidencial de la Alianza Verde» [Claudia López, Presidential Candidate of the Green Alliance]. El Espectador (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019-07-21-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  8. «López, Ramírez y Cristo, las movidas políticas de este jueves» [López, Ramírez, and Cristo, This Thursday's Political Moves]. El Tiempo (իսպաներեն). 2017-09-14. Արխիվացված է օրիգինալից 2019-07-21-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  9. 9,0 9,1 «Colombia's capital of Bogota elects first woman and lesbian mayor». CBS News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-04-05-ին. Վերցված է 2023-05-15-ին.
  10. «Claudia López's inauguration picnic outlines sustainable future for Bogotá» (անգլերեն). 2020-01-02. Արխիվացված օրիգինալից 2022-04-05-ին. Վերցված է 2023-05-15-ին.
  11. «Colombia capital's first lesbian mayor sworn in» (անգլերեն). 2020-01. Արխիվացված օրիգինալից 2022-04-05-ին. Վերցված է 2023-05-15-ին.
  12. «Latin America's Left Slowly Regaining Power Throughout the Region» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-04-05-ին. Վերցված է 2023-05-15-ին.
  13. «BBC 100 Women 2020: Who is on the list this year?». BBC News (անգլերեն). 2020-11-23. Արխիվացված է օրիգինալից 2020-11-23-ին. Վերցված է 2020-11-23-ին.
  14. Ardila Arrieta, Laura (2008-05-24). «¿Quién le teme a Claudia López?» [Who's Afraid of Claudia López?]. El Espectador (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020-05-03-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  15. «Corte Suprema ordenó captura de Luis Alfredo Ramos por parapolítica» [Supreme Court Orders Capture of Luis Alfredo Ramos for Parapolitics]. El Espectador (իսպաներեն). 2013-08-28. Արխիվացված է օրիգինալից 2020-08-04-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  16. «Corte Suprema ordena captura de Luis Alfredo Ramos por 'parapolítica'» [Supreme Court Orders Capture of Luis Alfredo Ramos for 'Parapolitics']. El Tiempo (իսպաներեն). 2013-08-28. Արխիվացված է օրիգինալից 2021-10-15-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  17. López, Claudia (2009-10-13). «Reflexiones sobre un escándalo» [Reflections on a Scandal]. El Tiempo (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021-11-03-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  18. Salazar, Hernando (2009-10-14). «Colombia: polémica por despido de columnista de El Tiempo» [Colombia: Controversy Over Dismissal of El Tiempo Columnist] (իսպաներեն). BBC Mundo. Արխիվացված օրիգինալից 2019-07-21-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  19. «Columnista e investigadora Claudia López fue absuelta» (իսպաներեն). Semana. 2011-02-24. Արխիվացված օրիգինալից 2020-11-29-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  20. «'Que ésta vez la paz sí le cumpla a los Colombianos'» [This Time Peace Does Agree With the Colombians]. El Espectador (իսպաներեն). 2016-04-29. Արխիվացված է օրիգինալից 2019-07-21-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  21. «Alianza Verde rechaza ataque homofóbico a Claudia López y Angélica Lozano» [Green Alliance Rejects Homophobic Attack on Claudia López and Angélica Lozano] (իսպաներեն). Caracol Radio. 2014-09-02. Արխիվացված օրիգինալից 2019-07-21-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  22. «Presentan demanda que busca invalidar la investidura de dos congresistas colombianas por ser pareja» [Suit Seeks To Invalidate the Investiture of Two Colombian Congress Members For Being a Couple] (իսպաներեն). NTN24. 2014-09-02. Արխիվացված է օրիգինալից 2014-09-03-ին. Վերցված է 2017-10-16-ին.
  23. «Colombia: Bogotá's first female mayor marries same-sex partner». The Guardian (անգլերեն). Associated Press. 2019-12-17. Արխիվացված է օրիգինալից 2022-06-21-ին. Վերցված է 2019-12-17-ին.