Jump to content

Իսկական տղամարդիկ քիշ չեն ուտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսկական տղամարդիկ քիշ չեն ուտում
անգլ.՝ Real Men Don't Eat Quiche - A Guidebook to All That Is Truly Masculine
ՀեղինակԲրյուս Ֆայրսթին
Տեսակգրական ստեղծագործություն
Հրատարակման տարեթիվ1982
ԳՄՍՀ0-671-44831-5

Իսկական տղամարդիկ չեն ուտում քիշ (Real Men Don't Eat Quiche), ամերիկացի սցենարիստ և հումորիստ Բրյուս Ֆայրսթինի ամենավաճառվող սարկազմիկ գիրք, որը երգիծանքով ներկայացնում է ժամանակակից առնականության և այն սովորությունների, բնավորության գծերի և վերաբերմունքի մասին, որոնք բնորոշ են կարծրատիպային մաչո տղամարդուն[1]:

Գիրքը հրատարակվել է 1982 թվականին[2]:

Ակնարկ

Վերնագիրն ակնարկում է ֆրանսիական քիշ ուտեստի գենդերային ասոցիացիաներն ամերիկյան մշակույթում, որտեղ այն համարվում է «կանացի» սննդամթերք, ինչը ստիպում է տղամարդկանց խուսափել դրանից[3] և ծառայել է որպես բազմաթիվ ամսագրերի հոդվածների վերնագրի հիմքը[4][5][6]: Անվճար գովազդ ստանալու համար հրատարակիչը գրքի պատճեններն ուղարկել է ռադիոհաղորդավարներին և թերթերի սյունակագիրներին, և «իսկական տղամարդիկ չեն...» սրամիտ բնորոշումը լայնորեն մեջբերվել է: Այնուհետև ունկնդիրներն ու ընթերցողները գիրքը գնել են ավելի հստակ պատկերացում ունենալու համար[7]:

Ազդեցություն

Գիրքը եղել է The New York Times օրաթերթի Best Seller ցուցակում 55 շաբաթ և վաճառվել է ավելի քան 1,6 միլիոն օրինակով։ 1984 թվականին լույս է տեսել Ալեքս Բուզոյի (1944-2006) ավստրալական ադապտացիան[8]։

Սա այն գրքերից է, որոնք թվում է, թե գրվել են որպես կատակ, բայց ավելի ու ավելի լուրջ են վերաբերվել Ռեյգանի պահպանողականության դարաշրջանի ընթացքում: Այն հաճախ կնատյաց և հոմոֆոբ կատակների տեղիք է տվել:

Անդրադարձ

Ամերիկյան «Հայացք սպանությանը» (1985) ֆիլմում Ջեյմս Բոնդը քիշ է պատրաստելում, որով այս գրքի կարծրատիպը կոտրելու փորձ է արվում: Այդպիսով, պարոդիայի գիրքը դարձել է իրական և պարոդիայի ենթարկվել ֆիլմում:

Ծանոթագրություններ

  1. Feirstein, Bruce (1982-01-01). Real Men Don't Eat Quiche (English). Lee Lorenz (First Edition ed.). Pocket Books. ISBN 978-0-671-44831-8. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Feirstein, Bruce & Lorenz, Lee (illustrator), Real Men Don't Eat Quiche, 93 pages, Pocket Books, 1982 (0-671-44831-5)
  3. Gal, David; Wilkie, James (October 2010). «Real Men Don't Eat Quiche: Regulation of Gender-Expressive Choices by Men». Social Psychological and Personality Science (անգլերեն). 1 (4): 291–301. doi:10.1177/1948550610365003. ISSN 1948-5506. S2CID 144113418.
  4. Cleves, Rachel Hope (2022-09-20). «Real Men Don't Eat Quiche : Queer Food and Gendered Nationalism in the Late Twentieth-Century USA». Gender & History (անգլերեն). 34 (3): 1468–0424.12645. doi:10.1111/1468-0424.12645. ISSN 0953-5233. S2CID 252449570.
  5. Contois, Emily J. H. (2021-09-01). «Real men don't eat quiche, do they?: Food, fitness and masculinity crisis in 1980s America». European Journal of American Culture. 40 (3): 183–199. doi:10.1386/ejac_00052_1. S2CID 244782899.
  6. Reese, S. (2000). «Real men don't eat quiche (or go to doctors)». Business and Health. 18 (10 Suppl A): 4–6. ISSN 0739-9413. PMID 11146852.
  7. Walters, Ray, "PAPERBACK TALK; Wits of the 80's", The New York Times, Section 7, page 31, June 20, 1982
  8. «"Big River" and "The Marginal Farm" by Alex Buzo (Book Review) - ProQuest». www.proquest.com (անգլերեն). Վերցված է 2024-06-08-ին.

Արտաքին հղումներ

  • Real Men Don't Eat Quiche Archive.org կայքում
  • «Real men don't eat quiche». Unimed Living (անգլերեն). Վերցված է 2024-06-08-ին.
  • Redman, Scott; Feirstein, Bruce (1982-11-01). «Real Men Don't Cook Quiche» (English). Pocket. Վերցված է 2024-06-08-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) [Իսկական տղամարդիկ չեն պատրաստում քիշ]. Առնականությանն ուղղված հումորային անդրադարձ, որը ներառում է նախաճաշի, ճաշի, ընթրիքի և աղանդերի պարզ բաղադրատոմսեր, որոնք տղամարդիկ հաճույքով կպատրաստեն և կուտեն: