Jump to content

Լեո Վյայսյանեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:35, 27 Մայիսի 2024 տարբերակ, Քրիստինա Հովհաննիսյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լեո Վյայսյանեն
Քաղաքացիությունը  Ֆինլանդիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 23, 1997(1997-07-23)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Հելսինկի, Ֆինլանդիա
Դիրք պաշտպան

Լեո Օնի Արտուրի Վյայսյանեն (ֆիններեն՝ Leo Onni Artturi Väisänen,հուլիսի 23, 1997(1997-07-23)[1], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն ֆուտբոլիստ, «Օսթին» ակումբի և Ֆինլանդիայի հավաքականի պաշտպան։

Լեոյի ավագ եղբայրը՝ Սաուլին, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է[2]։

Ակումբային կարիերա

Վյայսյանենը Հելսինկի ֆուտբոլայի ակումբի սան է։ 2015 թվականի սկզբին Լեոն վարձավճարով տեղափոխվել է «Կլուբի 04»: Ապրիլի 25-ին «Կուլտսուի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Կակկոնենում[3]։ Հունիսի 11-ին «Սուդետի» դեմ խաղում Լեոն իր առաջին գոլն է խփել «Կլուբի 04»-ի կազմում[4]։

2016 թվականի սկզբին Վյայսյանենը վերադարձել է Հելսինկե ֆուտբոլային ակումբ։ Ապրիլի 14-ին «Ռոպսի» դեմ խաղում նորամուտն է նշել Ֆինլանդիայի ֆուտբոլի առաջնությունում[5]։ Նույն տարվա ամռանը վարձավճարով տեղափոխվել է «ՊԿ-35»: Օգոստոսի 26-ին «ՊՍ Կեմիի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։

2016 թվականի նոյեմբերին Վյայսյանենը երկամյա պայմանագիր է կնքել «ՌոՊՍա» ակումբի հետ[7]։ 2017 թվականի ապրիլի 12-ին «Ինտեր Տուրկուի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում: Հունիսի 29-ին «ՊՍ Կեմիի» դեմ խաղում Լեոն իր առաջին գոլն է խփել «Ռոպսի» կազմում[8]։

2018 թվականի օգոստոսին Վյայսյանենը տեղափոխվել է հոլանդական «Դեն Բոշ»[9]։ Սեպտեմբերի 21-ին «Ալմերե Սիթիի» դեմ խաղում նորամուտն է նշել Նիդերլանդների ֆուտբոլի առաջին դիվիզիոնում[10]։ Նոյեմբերի 18-ին «Տելսթարի» դեմ խաղում Լեոն առաջին գոլն է խփել «Դեն Բոշի» կազմում[11]։

2020 թվականի հունվարին Վյայսյանենը տեղափոխվել է շվեդական «Էլֆսբորգ»՝ կնքելով 3,5 տարվա պայմանագիր[12]։ Հունիսի 14-ին «Գյոթեբորգի» դեմ խաղում իր նորամուտը նշել է Ալսվենսկանում[13]։

2023 թվականի հունվարի 4-ին Վյայսյանենը տեղափոխվել է ՄԼՍ «Օսթին» ակումբ՝ կնքելով քառամյա պայմանագիր մինչև 2026 թվականի մրցաշրջանի ավարտը՝ 2027 թվականի մրցաշրջանի երկարաձգման տարբերակով[14][15]։ ԱՄՆ-ի բարձրագույն լիգայում իր նորամուտը նշել է փետրվարի 25-ին՝ 2023 թվականի մրցաշրջանի մեկնարկային տուրի «Սենթ Լուիս Սիթիի» դեմ խաղում: Մայիսի 24-ին «Չիկագո Ֆայրի» դեմ ԱՄՆ-ի բաց գավաթի խաղում Վյայսյանենը ստացել է աջ ծնկի կողային ջլերի վնասվածք, որի պատճառով բաց է թողել երկու ամիս[16]։

Միջազգային կարիերա

2019 թվականի հունիսի 11-ին Լիխտենշտեյնի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Վյայսյանենը նորամուտն է նշել Ֆինլանդիայի հավաքականի կազմում[17]։

Վյայսյանենը ընդգրկվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության հավաքականի կազմում[18]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Leo Väisänen: "Tavoitteena läpimurto Veikkausliigassa"». Veikkausliiga (ֆիններեն). 2017-02-25. Արխիվացված է օրիգինալից 2022-11-28-ին. Վերցված է 2020-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Култсу VS. Клуби 04 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015-04-25. Արխիվացված է օրիգինալից 2020-06-27-ին. Վերցված է 2020-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Судет VS. Клуби 04 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015-06-11. Արխիվացված է օրիգինալից 2020-06-27-ին. Վերցված է 2020-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «РоПС VS. ХИК 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016-04-14. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2020-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «ПК-35 VS. ПС Кеми 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016-08-26. Արխիվացված է օրիգինալից 2020-03-10-ին. Վերցված է 2020-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Leo Väisänen ja RoPS sopimukseen». Veikkausliiga (ֆիններեն). 2016-11-29. Արխիվացված է օրիգինալից 2023-07-22-ին. Վերցված է 2023-07-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «ПС Кеми VS. РоПС 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-06-29. Արխիվացված է օրիգինալից 2017-11-01-ին. Վերցված է 2020-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Leo Väisänen siirtyy Alankomaihin - RoPS-puolustajan uusi seura on FC Den Bosch». Veikkausliiga (ֆիններեն). 2018-08-31. Արխիվացված է օրիգինալից 2023-07-22-ին. Վերցված է 2023-07-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Ден Босх VS. Алмере Сити 1:4» (անգլերեն). soccerway.com. 2018-09-21. Արխիվացված է օրիգինալից 2019-01-12-ին. Վերցված է 2020-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Телстар VS. Ден Босх 1:4» (անգլերեն). soccerway.com. 2018-11-18. Արխիվացված է օրիգինալից 2020-06-27-ին. Վերցված է 2020-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Tervetuloa Leo Väisänen». IF Elfsborg (շվեդերեն). 2020-01-12. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2023-07-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Гётеборг VS. Эльфсборг 0:1» (անգլերեն). soccerway.com. 2020-06-14.
  14. «Austin FC Signs Finnish International Defender Leo Väisänen». Austin FC (անգլերեն). January 4, 2023. Արխիվացված է օրիգինալից 2023-02-01-ին. Վերցված է 2023-07-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Austin FC sign Finland international center back Leo Väisänen». MLSsoccer.com (անգլերեն). January 4, 2023. Արխիվացված է օրիգինալից 2023-03-30-ին. Վերցված է 2023-07-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Austin FC center back Leo Väisänen out with knee injury». MLSsoccer.com (անգլերեն). May 26, 2023. Արխիվացված է օրիգինալից 2023-07-23-ին. Վերցված է 2023-07-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Лихтенштейн VS. Финляндия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019-06-11. Արխիվացված է օրիգինալից 2021-02-10-ին. Վերցված է 2020-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Tässä on Huuhkajien EM-kisajoukkue!». Suomen Palloliitto (ֆիններեն). 1.6.2021. Արխիվացված է օրիգինալից 2021-06-01-ին. Վերցված է 2021-06-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Վյայսյանեն» հոդվածին։