Jump to content

Լեո Վյայսյանեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեո Վյայսյանեն
Քաղաքացիությունը  Ֆինլանդիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 23, 1997(1997-07-23)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Հելսինկի, Ֆինլանդիա
Դիրք պաշտպան

Լեո Օնի Արթուրի Վյայսյանեն (ֆիններեն՝ Leo Onni Artturi Väisänen,հուլիսի 23, 1997(1997-07-23)[1], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն ֆուտբոլիստ, «Օսթին» ակումբի և Ֆինլանդիայի հավաքականի պաշտպան։

Լեոյի ավագ եղբայրը՝ Սաուլին, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյայսյանենը Հելսինկի ֆուտբոլայի ակումբի սան է։ 2015 թվականի սկզբին Լեոն վարձավճարով տեղափոխվել է «Կլուբի 04»։ Ապրիլի 25-ին «Կուլտսուի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Կակկոնենում[3]։ Հունիսի 11-ին «Սուդետի» դեմ խաղում Լեոն իր առաջին գոլն է խփել «Կլուբի 04»-ի կազմում[4]։

2016 թվականի սկզբին Վյայսյանենը վերադարձել է Հելսինկե ֆուտբոլային ակումբ։ Ապրիլի 14-ին «Ռոպսի» դեմ խաղում նորամուտն է նշել Ֆինլանդիայի ֆուտբոլի առաջնությունում[5]։ Նույն տարվա ամռանը վարձավճարով տեղափոխվել է «ՊԿ-35»։ Օգոստոսի 26-ին «ՊՍ Կեմիի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։

2016 թվականի նոյեմբերին Վյայսյանենը երկամյա պայմանագիր է կնքել «ՌոՊՍա» ակումբի հետ[7]։ 2017 թվականի ապրիլի 12-ին «Ինտեր Տուրկուի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում։ Հունիսի 29-ին «ՊՍ Կեմիի» դեմ խաղում Լեոն իր առաջին գոլն է խփել «Ռոպսի» կազմում[8]։

2018 թվականի օգոստոսին Վյայսյանենը տեղափոխվել է հոլանդական «Դեն Բոշ»[9]։ Սեպտեմբերի 21-ին «Ալմերե Սիթիի» դեմ խաղում նորամուտն է նշել Նիդերլանդների ֆուտբոլի առաջին դիվիզիոնում[10]։ Նոյեմբերի 18-ին «Տելսթարի» դեմ խաղում Լեոն առաջին գոլն է խփել «Դեն Բոշի» կազմում[11]։

2020 թվականի հունվարին Վյայսյանենը տեղափոխվել է շվեդական «Էլֆսբորգ»՝ կնքելով 3,5 տարվա պայմանագիր[12]։ Հունիսի 14-ին «Գյոթեբորգի» դեմ խաղում իր նորամուտը նշել է Ալսվենսկանում[13]։

2023 թվականի հունվարի 4-ին Վյայսյանենը տեղափոխվել է ՄԼՍ «Օսթին» ակումբ՝ կնքելով քառամյա պայմանագիր մինչև 2026 թվականի մրցաշրջանի ավարտը՝ 2027 թվականի մրցաշրջանի երկարաձգման տարբերակով[14][15]։ ԱՄՆ-ի բարձրագույն լիգայում իր նորամուտը նշել է փետրվարի 25-ին՝ 2023 թվականի մրցաշրջանի մեկնարկային տուրի «Սենթ Լուիս Սիթիի» դեմ խաղում։ Մայիսի 24-ին «Չիկագո Ֆայրի» դեմ ԱՄՆ-ի բաց գավաթի խաղում Վյայսյանենը ստացել է աջ ծնկի կողային ջլերի վնասվածք, որի պատճառով բաց է թողել երկու ամիս[16]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 11-ին Լիխտենշտեյնի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Վյայսյանենը նորամուտն է նշել Ֆինլանդիայի հավաքականի կազմում[17]։

Վյայսյանենը ընդգրկվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության հավաքականի կազմում[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Leo Väisänen: "Tavoitteena läpimurto Veikkausliigassa"». Veikkausliiga (ֆիններեն). 2017 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  3. «Култсу VS. Клуби 04 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  4. «Судет VS. Клуби 04 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  5. «РоПС VS. ХИК 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  6. «ПК-35 VS. ПС Кеми 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  7. «Leo Väisänen ja RoPS sopimukseen». Veikkausliiga (ֆիններեն). 2016 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  8. «ПС Кеми VS. РоПС 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  9. «Leo Väisänen siirtyy Alankomaihin - RoPS-puolustajan uusi seura on FC Den Bosch». Veikkausliiga (ֆիններեն). 2018 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  10. «Ден Босх VS. Алмере Сити 1:4» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  11. «Телстар VS. Ден Босх 1:4» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  12. «Tervetuloa Leo Väisänen». IF Elfsborg (շվեդերեն). 2020 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  13. «Гётеборг VS. Эльфсборг 0:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հունիսի 14.
  14. «Austin FC Signs Finnish International Defender Leo Väisänen». Austin FC (անգլերեն). 2023 թ․ հունվարի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  15. «Austin FC sign Finland international center back Leo Väisänen». MLSsoccer.com (անգլերեն). 2023 թ․ հունվարի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  16. «Austin FC center back Leo Väisänen out with knee injury». MLSsoccer.com (անգլերեն). 2023 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  17. «Лихтенштейн VS. Финляндия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
  18. «Tässä on Huuhkajien EM-kisajoukkue!». Suomen Palloliitto (ֆիններեն). 1.6.2021. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Վյայսյանեն» հոդվածին։