Jump to content

Յասուո Համանակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

 

Յասուո Համանակա
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունՃապոնիա Խմբագրել Wikidata
ԱնձնանունYasuo Խմբագրել Wikidata
ԱզգանունHamanaka Խմբագրել Wikidata
Ծննդյան օր1950 Խմբագրել Wikidata
Մեղավոր է ճանաչվելSumitomo copper affair Խմբագրել Wikidata
Մասնագիտությունբորսային միջնորդ Խմբագրել Wikidata
ԳործատուSumitomo Corporation Խմբագրել Wikidata

Յաշոու Համանաքա (浜中 泰男|Hamanaka Yasuo), Ճապոնացի նախկին գործարար, որ եղել է պղնձի գլխավոր վաճառողը Ճապոնիայի խոշորագույն առևտրային ընկերություններից մեկում՝ Sumitomo Corporation- ում, և իր ագրեսիվ առևտրի ոճի համար ստացել է «Պարոն Պղինձ» մականունը։ Հայտնի էր նաև «Պարոն Հինգ տոկոս» մականունով, քանի որ իր հսկողության տակ էր առել պղնձի համաշխարհային տարեկան մատակարարումների հինգ տոկոսը[1]։

1996 թվականի հունիսի 13-ին Լոնդոնի մետաղների բորսայում հայտարարվել է, որ Sumitomo Corporation-ը 1,8 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս է կրել Համանաքայի կողմից պղնձի չարտոնված առևտրի հետևանքով[2]։

1996 թվականի սեպտեմբերին Sumitomo-ն բացահայտեց, որ ընկերության ֆինանսական կորուստները շատ ավելի մեծ են՝ 2,6 միլիարդ դոլար (285 միլիարդ իեն ):

Համանաքան 1998 թվականին դատապարտվեց ութ տարվա ազատազրկման և ազատ արձակվեց այդ ժամկետի լրանալուց մեկ տարի շուտ՝ 2005 թվականի հուլիսին։

Ծանոթագրություններ

  1. 6/24/96 INT/BILLION DOLLAR LOSER
  2. «The Copper King: An Empire Built on Manipulation».

Արտաքին հղումներ