Jump to content

Վատի-Քոն սկանդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:06, 26 Մայիսի 2024 տարբերակ, Beko (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Վատի-Քոն սկանդալ, սկանդալ, որ կապված է իտալացի անշարժ գույքի կառուցապատող Ռաֆայելո Ֆոլիերի անվան հետ։ Նա յուրացրել է Բիլ Քլինթոնի և միլիարդատեր Ռոնալդ Բըրքլի Միացյալ Նահանգներում Հռոմի կաթոլիկ եկեղեցիները գնելու համար կատարած ներդրումները, որոնք նպատակ[1]: Ֆոլիերին, ի վերջո, մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ում դաշնային քրեական մեղադրանքներով և դատապարտվել է ազատազրկման:

Համաձայն 2008 թվականի հուլիսի 15-ի New York Post օրաթերթի «Գործարք սատանայի հետ» վերնագրով հոդվածի՝ Նյու Ջերսի նահանգի Քեմդենի թեմի եպիսկոպոս Ջոզեֆ Էնթոնի Գալանթեն ներգրավված է եղել սկանդալի մեջ։ համաձայն հոդվածի՝ Ֆոլիերին գնել է Գալանտեի ծովափնյա տունը 400,000 դոլարով։ 2007 թվականին անմիջապես այն բանից հետո, երբ Գալանթեն ծրագրավորել է և 2008 թվականին հայտարարել թեմի եկեղեցական ունեցվածքի կեսի վաճառքի մասին[2]: Վատի-Քոնում եպիսկոպոսի մասնակցության բացահայտումից հետո Հարավային Նյու Ջերսիի ծխական խորհուրդը պահանջել է «ամբողջովին դադարեցնել Եպիսկոպոսի ծրագրած եկեղեցիների փակման ծրագիրը»:Galante/Follieri ծովափնյա տունը նորից շուկա հանվեց 2008 թվականին և գրեթե երկու տարի անց վաճառվել 310,000 դոլարով։ [3]

2008 թվականի հուլիսի 24-ին New York Daily News-ը հայտնել է, որ Նյու Յորքում Ֆոլիերիի բնակարանի երկրորդ խուզարկության ժամանակ Հետաքննությունների դաշնային բյուրոն առգրավել է Ֆոլիերիի նախկին ընկերուհու՝ ամերիկացի կինոդերասանուհի Էնն Հեթուեյի անձնական օրագրերը, որպես սկանդալի շարունակական հետաքննության մաս: Հեթուեյը սկանդալի հետ կապված որևէ մեղադրանք չի առաջադրվել[4]։

2008 թվականի հոկտեմբերին Ֆոլիերին Մանհեթենում իրեն մեղավոր է ճանաչել։ Դաշնային դատավոր Ջոն Քյոլթլը դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման[5]։ Նա ազատ է արձակվել 2012 թվականի մայիսի 25-ին Փենսիլվանիայի դաշնային բանտից։ 2012 թվականի մայիսի 25-ին՝ բանտից ազատվելուց անմիջապես հետո, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներգաղթի և մաքսային մարմինները Ֆոլիերին արտաքսել են Իտալիա[6]։ 2018 թվականին Ֆոլիերին վերսկսել է զբաղվել ներդրումներով և պնդել է, որ կրկին լավ հարաբերությունների մեջ է Բըրքլիի հետ, որը, ըստ նրա, այն ներդրողների խմբից է, որն օգնում էր իրեն ձեռք բերել Հարավային Իտալիայի Կալչիո Ֆոջա ֆուտբոլային ակումբի բաժնեմասերի 50%: [7]

Ծանոթագրություններ

Արտաքին Հղումներ

  • «Sealed Complaint (08 MAG 1405)» (PDF). U.S. v. Raffaello Follieri. 2008-06-23. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021-05-17-ին. Վերցված է 2022-12-08-ին. — criminal complaint
  • «Raffaello Follieri Sentenced to Four and a Half Years in Prison for Fraud and Money Laundering» (PDF) (Press release). United States Attorney, Southern District of New York. 2008-10-23. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017-02-19-ին. Վերցված է 2022-12-08-ին.
  1. Feuerherd, Joe (March 3, 2006). «Catholic real estate bonanza». National Catholic Reporter. The National Catholic Reporter Publishing Company. Վերցված է 8 December 2018-ին.
  2. MacIntosh, Jeane; Cornell, Kati (July 15, 2008). «A Deal with the Devil». New York Post. NYP Holdings, Inc. Արխիվացված է օրիգինալից 17 September 2008-ին. Վերցված է 2022-12-07-ին.
  3. «Zillow.com 749 W Oak Ave., North Wildwood NJ». Zillow. Վերցված է 8 December 2018-ին.
  4. «FBI Grabs Anne Hathaway's diaries». New York Daily News. July 24, 2008. Արխիվացված է օրիգինալից 26 July 2008-ին. Վերցված է 8 December 2018-ին.
  5. «Anne Hathaway's Ex Sentenced To 54 Months In Prison». Access Hollywood. NBC Universal, Inc. October 23, 2008. Արխիվացված է օրիգինալից 3 November 2008-ին. Վերցված է 8 December 2018-ին.
  6. Lestch, Corinne (July 3, 2012). «Raffaello Follieri, Anne Hathaway's scam-artist ex-boyfriend, deported to his native Italy». New York Daily News. Վերցված է August 12, 2020-ին.
  7. Weaver, Hilary (January 4, 2018), Anne Hathaway's Con-Artist Ex Is Out of Jail and Back in the Headlines, Vanity Fair, Վերցված է August 12, 2020-ին