Jump to content

Մարտին Օլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:35, 23 Մայիսի 2024 տարբերակ, Քրիստինա Հովհաննիսյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մարտին Օլսոն
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 1988(1988-05-17)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Եվլե, Շվեդիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Մարտին Թոնի Վայկվա Օլսոն[2] (շվեդ.՝ Martin Tony Waikwa Olsson,մայիսի 17, 1988(1988-05-17)[1], Եվլե, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, շվեդական «Մալմյոյի» և Շվեդիայի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա

Մարտին Օլսոնի կարիերան սկսվել է «Հեգաբորգում», որտեղ նույնպես ժամանակին սկսել է շվեդ հայտնի ֆուտբոլիստ Հենրիկ Լարսոնը: Այնտեղ Մարտինն իր խաղով գրավել է եվրոպացի սկաուտների ուշադրությունը և 2006 թվականի հունվարին պայմանագիր է կնքել «Բլաքբըրն Ռովերսի» երիտասարդական թիմի հետ։

Հիմնական թիմի կազմում նորամուտը նշել է ՈՒԵՖԱ-ի գավաթում 2007/08 մրցաշրջանում, որտեղ վերջին րոպեներին դուրս է եկել փոխարինման։ 2007 թվականի դեկտեմբերի 30-ին «Դերբի Քաունթիի» դեմ խաղում ակումբի կազմում նորամուտը նշել է Պրեմիեր լիգայում՝ փոխարինման դուրս գալով 84-րդ րոպեին: 2008 թվականի մայիսին երկարաձգել է պայմանագիրը «Բլաքբըրն Ռովերսի» հետ մինչև 2012 թվականի ամառ։ 2008 թվականի սեպտեմբերի 24-ին «Բլաքբըրն Ռովերսի» կազմում լիգայի գավաթի «Էվերթոնի» հետ խաղում խփել է իր առաջին գոլը։ Պրեմիեր լիգայում առաջին գնդակը գրանցվել է 2010 թվականի փետրվարի 10-ին։ Այդ օրը «Բլաքբըրն Ռովերսը» հյուրընկալել էր «Հալլ Սիթիին», և Օլսոնի գնդակը միակն էր խաղում: 2010 թվականի հունիսին Մարտինը նոր հնգամյա պայմանագիր է կնքել «Բլաքբըրն Ռովերսի» հետ, որը ուժի մեջ էր մինչև 2015 թվականի ամառը։

2013 թվականի հուլիսին Օլսոնը տեղափոխվել է «Նորվիչ Սիթի», որի հետ կնքել է քառամյա պայմանագիր[3]։ 2017 թվականի հունվարի 17-ին հայտնի է դարձել Օլսոնի՝ «Սուոնսի Սիթի» տեղափոխության մասին՝ մոտ 4 միլիոն ֆունտ ստեռլինգով[4]։

Կարիերա հավաքականում

Օլսոնը մի քանի հանդիպում է անցկացրել Շվեդիայի (Մ-19) և Շվեդիայի (Մ-21) հավաքականներում: Հիմնական հավաքականի կազմում անցկացրել է 38 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից: Երկու առաջնություններում էլ մասնակցել է Շվեդիայի հավաքականի բոլոր խաղերին․ հավաքականը երկու անգամ էլ լքել է մրցաշարը խմբային փուլից հետո։

Օլսոնն ընդգրկվել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության հավաքականի կազմում[5], սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել մեկնել մրցաշարի և փոխարինվել է Պիեռ Բենգտսոնով[6]։

Անձնական կյանք

Ունի երկվորյակ եղբայր՝ Մարկուսը, որը խաղում է «Բլաքբըրն Ռովերսում»։ Նրանց հայրը շվեդ է, մայրը՝ Քենիայի բնիկ։ Նրա քույրը հանդիպել է գերմանացի հայտնի բասկետբոլիստ Դիրք Նովիցկիի հետ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. В русскоязычных СМИ распространено неверное с точки зрения фактического произношения (пример можно услышать на Forvo Արխիվացված է Հոկտեմբեր 6, 2013 Wayback Machine-ի միջոցով:) написание фамилии — Ольссон.
  3. John Edwards (2013-07-10). «Olsson seals Premier League return with Norwich following switch from Blackburn». Daily Mail (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին. Վերցված է 2016-06-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Martin Olsson: Swansea City sign Norwich's Swedish left-back». BBC Sport (անգլերեն). 2017-01-17. Արխիվացված է օրիգինալից 2018-05-18-ին. Վերցված է 2018-05-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Granqvist och Larsson med i Jannes EM-trupp». Svensk fotboll (շվեդերեն). 2021-05-18. Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2021-06-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Bengtsson fortsatt del av EM-truppen». Svensk fotboll (շվեդերեն). 2021-05-31. Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2021-06-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Օլսոն» հոդվածին։