Jump to content

Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:12, 22 Մայիսի 2024 տարբերակ, Մագդալենա (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԳաբրիել Գարսիա Մարկես
Հրատարակվել է1968

«Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» (իսպ.՝ El ahogado más hermoso del mundo), կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի 1968 թվականի պատմվածքը[1][2] դասական լատինաամերիկյան մոգական ռեալիզմի ժանրում[3][4]։

Սյուժե

Մի խորհրդավոր դիակ, որը ծածկված է ջրիմուռներով և խեցիներով, ափ է նետվում փոքրիկ բնակավայրի մոտ: Բնակիչները ջրահեղձ մարդու մարմինը տանում են բնակավայր և տեսնում, որ նա հսկայամարմին է և շատ գեղեցիկ, հիանում են և որոշում հանդիսավոր հուղարկավորություն կազմակերպել: Հուղարկավորության համար մարմինը նախապատրաստող կանայք հիանում են նրանով և որոշում, որ խեղդվողի անունը Էստեբան է (հունարեն Στέφανος անվան իսպաներեն ձևը՝ «ծաղկեպսակ, պսակ, թագ»)։ Բնակիչները չէին ցանկանում բաժանվել խեղդվողից, ավելին՝ հարևան բնակավայրերից կանայք ու տղամարդիկ էին գալիս՝ նրան տեսնելու։ Վերջապես, հուղարկավորության օրը որոշվում է ջրահեղձի համար հարազատներ ընտրել տեղացիներից, այնպես որ գրեթե բոլոր ներկաները կապվում են միմյանց հետ: Նրանք խեղդված մարդու մարմինը ետ են տալիս ծովին՝ առանց նրա վրա բեռ կապելու, որպեսզի նա կարողանա վերադառնալ, երբ ցանկանա[5][6]:

Նրանք նույնիսկ կարիք չունեին այժմ միմյանց նայելու, որպեսզի հասկանան. նրանք այլևս ամեն ինչ չեն և երբեք ամեն ինչ չեն լինի: Բայց նրանք գիտեին նաև, որ այսուհետ ամեն ինչ այլ կերպ է լինելու. իրենց տների դռներն ավելի լայն են լինելու, առաստաղներն ավելի բարձր են լինելու, հատակները՝ ավելի ամուր, որպեսզի Էստեբանի մասին հիշողությունը կարողանա քայլել ամենուր՝ առանց գլուխը խփելու բարավորին, և ապագայում ոչ ոք չէր համարձակվի շշնջալ՝ հիմար լողլողը մահացավ, ինչ խղճահարություն, գեղեցիկ հիմարը մահացավ, որովհետև նրանք Էստեբանի հիշատակը հավերժացնելու համար իրենց տների ճակատները ներկելու են ուրախ գույներով և կմահանան, այլ կհասնեն նրան, որ անջուր քարերից աղբյուրներ բխեն․..

Վերլուծություն

Ջրահեղձ մարդու մոտիվը մի քանի անգամ հանդիպում է Մարկեսի տարբեր ստեղծագործություններում, օրինակ՝ «Նավաբեկությունից տուժածի պատմությունը...» և «Անհետացող ժամանակների ծովը» պատմվածքը, ինչպես նաև «Նահապետի աշունը» վեպում։ Այնուամենայնիվ, այս պատկերի իմաստը տարբերվում է յուրաքանչյուր ստեղծագործության մեջ, այնպես որ «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքում խորհրդավոր հանգուցյալը խորհրդանշում է հույսը և փոխում իրականության դեմքը: Հավանաբար, «մահից հետո մեծացող» հանգուցյալի կերպարը կարելի է հասկանալ որպես Լատինական Ամերիկայի հերոսական հեղափոխական դեմքերից մեկի գովերգում[7]։ Բնակավայրի տնակների թիվը (մոտ քսան) համընկնում է լատինաամերիկյան մայրցամաքի երկրների թվին։

Ծանոթագրություններ

  1. Márquez, Gabriel Garcia (1984). «The Handsomest Drowned Man in the World». Collected Stories. էջեր 253–254.
  2. A Study Guide for Gabriel Garcia Márquez's "Handsomest Drowned Man in the World". Gale Cengage Learning. 2016.
  3. Самый красивый утопленник в мире Արխիվացված է Մարտ 20, 2018 Wayback Machine-ի միջոցով: — Лаборатория Фантастики
  4. «The Handsomest Drowned Man in the World». Encyclopedia.com. Վերցված է 20 February 2019-ին.
  5. «The Handsomest Drowned Man in the World Summary». Schmoop. Վերցված է 21 February 2019-ին.
  6. «The Handsomest Drowned Man In The World». ndsu.edu. Վերցված է 21 February 2019-ին.
  7. Вирхилио Лопес Лемус Неисчерпаемый талант Гарсиа Маркеса. — Гавана: Хосе Марти, 1990. — 134 с.

Արտաքին հղումներ