Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը
Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Գաբրիել Գարսիա Մարկես |
Երկիր | Կոլումբիա |
Հրատարակվել է | 1968 |
«Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» (իսպ.՝ El ahogado más hermoso del mundo), կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի 1968 թվականի պատմվածքը[1][2] դասական լատինաամերիկյան մոգական ռեալիզմի ժանրում[3][4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի խորհրդավոր դիակ, որը ծածկված է ջրիմուռներով և խեցիներով, ափ է նետվում փոքրիկ բնակավայրի մոտ։ Բնակիչները ջրահեղձ մարդու մարմինը տանում են բնակավայր և տեսնում, որ նա հսկայամարմին է և շատ գեղեցիկ, հիանում են և որոշում հանդիսավոր հուղարկավորություն կազմակերպել։ Հուղարկավորության համար մարմինը նախապատրաստող կանայք հիանում են նրանով և որոշում, որ խեղդվողի անունը Էստեբան է (հունարեն Στέφανος անվան իսպաներեն ձևը՝ «ծաղկեպսակ, պսակ, թագ»)։ Բնակիչները չeն ցանկանում բաժանվել խեղդվողից, ավելին՝ հարևան բնակավայրերից կանայք ու տղամարդիկ էին գալիս՝ նրան տեսնելու։ Վերջապես, հուղարկավորության օրը որոշվում է ջրահեղձի համար հարազատներ ընտրել տեղացիներից, այնպես որ գրեթե բոլոր ներկաները կապվում են միմյանց հետ։ Նրանք խեղդված մարդու մարմինը ետ են տալիս ծովին՝ առանց նրա վրա ծանրություն կապելու, որպեսզի նա կարողանա վերադառնալ, երբ ցանկանա[5][6]։
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրահեղձ մարդու մոտիվը մի քանի անգամ հանդիպում է Մարկեսի տարբեր ստեղծագործություններում, օրինակ՝ «Նավաբեկությունից տուժածի պատմությունը...» և «Անհետացող ժամանակների ծովը» պատմվածքը, ինչպես նաև «Նահապետի աշունը» վեպում։ Այնուամենայնիվ, այս պատկերի իմաստը տարբերվում է յուրաքանչյուր ստեղծագործության մեջ, այնպես որ «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքում խորհրդավոր հանգուցյալը խորհրդանշում է հույսը և փոխում իրականության դեմքը։ Հավանաբար, «մահից հետո մեծացող» հանգուցյալի կերպարը կարելի է հասկանալ որպես Լատինական Ամերիկայի հերոսական հեղափոխական դեմքերից մեկի գովերգում[7]։ Բնակավայրի տնակների թիվը (մոտ քսան) համընկնում է լատինաամերիկյան մայրցամաքի երկրների թվին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Márquez, Gabriel Garcia (1984). «The Handsomest Drowned Man in the World». Collected Stories. էջեր 253–254.
- ↑ A Study Guide for Gabriel Garcia Márquez's "Handsomest Drowned Man in the World". Gale Cengage Learning. 2016.
- ↑ Самый красивый утопленник в мире Արխիվացված 2018-03-20 Wayback Machine — Лаборатория Фантастики
- ↑ «The Handsomest Drowned Man in the World». Encyclopedia.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «The Handsomest Drowned Man in the World Summary». Schmoop. Արխիվացված է օրիգինալից 2019-02-21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «The Handsomest Drowned Man In The World». ndsu.edu. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Вирхилио Лопес Лемус Неисчерпаемый талант Гарсиа Маркеса. — Гавана: Хосе Марти, 1990. — 134 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Handsomest Drowned Man in the World short story text
- Pedoto, Constance A. (2003). «The Alaskan connection: the World of Macondo in Eskimo tales» (PDF). Journal of Comparative Literature and Aesthetics. 26 (1–2): 53–58.