Մու-մու (ֆիլմ, 1998)
Appearance
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | դրամա |
Հիմք | Մումու |
Թվական | 1998 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Yuri Grymov? |
Դերակատարներ | Ալեքսանդր Բալուև |
Օպերատոր | Յուրի Կլիմենկո |
Երաժշտություն | Վլադիմիր Դաշկևիչ |
Տևողություն | 101 րոպե[1] |
IMDb | ID 0129243 |
«Մու-մու» (ռուս.՝ «Му-му»), ռեժիսոր Յուրի Գրիմովի գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված է ռուս գրող Ի.Ս. Տուրգենևի «Մումու» պատմվածքի վրա: Պրեմիերան հեռուստատեսությամբ տեղի է ունեցել 1999 թվականի փետրվարի 6-ին РТР ալիքով։
Սյուժե
Իր կյանքից ձանձրացող կալվածատիրուհուն (Լյուդմիլա Մակսակովա) դուր է գալիս համր դռնապան Գերասիմը (Ալեքսանդր Բալուև): Խանդից տիկինը համաձանություն չի տալիս Գերասիմի ամուսնությանը Տատյանայի հետ, ստիպողաբար Տատյանային ամուսնացնում է հարբեցող Կապիտոնի հետ և ուղարկում հեռավոր գյուղ։ Որոշ ժամանակ անց Գերասիմը մի շուն է ձեռք բերում, որին կոչում է «Մու-Մու»։ Իմանալով այդ մասին՝ տիկինը պահանջում է ազատվել շանից։ Արդյունքում Գերասիմը գետում խեղդում է Մումուին։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Ալեքսանդր Բալուև | Գերասիմ |
Լյուդմիլա Մակսակովա | կալվածատիրուհի |
Եվդոկիա Վիշնյակովա | Նատաշա |
Իրինա Ապեկսիմովա | ֆրանսուհի Ժյուստինա |
Ելենա Կորիկովա | Տատյանա |
Վլադիմիր Ստեկլով | Կապիտոն |
Անդրեյ Մարտինով | Գավրիլա Անդրեևիչ |
Գենադի Նազարով | Երոֆեյկա |
Ռաիսա Ռյազանովա | Անիսյա |
Նիոկլայ Սմորչկով | կալվածքի աշխատող |
Ալեքսեյ Կրավչենկո | կալվածքի աշխատող |
Եկատերինա Ստրիժենովա | կալվածքի աշխատող |
Դմիտրի Շևչենկո | Ստեպան |
Նատալյա Խորոխորինա |
Նկարահանող խումբ
- Սցենարի հեղինակներ՝ Յուրի Գրիմով, Տատյանա Եգերևա, Սելենա Անդրեևա
- Բեմադրող ռեժիսոր՝ Յուրի Գրիմով
- Բեմադրող օպերատոր՝ Յուրի Կլիմենկո
- Բեմադրող նկարիչ՝ Գրիգորի Շիրոկով
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
- Պրոդյուսեր՝ Կիրիլ Լեգատ
- Գործադիր պրոդյուսեր՝ Սերգեյ Գեսլեր
- Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
Մրցանակներ
- 1998 - «Արսենալ» միջազգային կինոփառատոն Ռիգայում - առաջին մրցանակ - Յուրի Գրիմով
- 1998 - Սոչիի ռուսական կինոյի բաց փառատոնի նախագահական խորհրդի հատուկ դիպլոմ դասական սյուժեի վառ տեսողական մարմնավորման համար — Յուրի Գրիմով
- 1998 - Սոչիի ռուսական կինոյի բաց փառատոնի Թարիվերդիևի անվան մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար - Վլադիմիր Դաշկևիչ
- 1998 - «Նիկա» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար - Յուրի Կլիմենկո
- 1998 - Ֆրանսիայի մշակույթի նախարարության «Կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ոսկե վրձիններ» մրցանակ լավագույն դեբյուտի համար-՝ Յուրի Գրիմով[2]
- 1999 - Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների «Ոսկե ասպետ» միջազգային կինոփառատոնի «Ոսկե ասպետ» մրցանակ լավագույն խաղարկային ֆիլմի համար - Յուրի Գրիմով
- 1999 - Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների «Ոսկե ասպետ» միջազգային կինոփառատոնի մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար - Ելենա Կորիկովա
- 1999 - Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ - Յուրի Գրիմով
- 1999 - Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոնի ժյուրիի մեծ մրցանակ - Յուրի Գրիմով
- 1999 - Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոնի մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար - Լյուդմիլա Մակսակովա
Փաստեր
- Կալվածատիրուհու դերի համար հրավիրվել են Լյուդմիլա Մակսակովան և Լյուդմիլա Գուրչենկոն[2]։ Վերջինս պատասխանել է կատեգորիկ մերժումով[2]։
- Ի սկզբանե Գերասիմի դերի համար Յուրի Գրիմովը ցանկացել է հրավիրել Միքի Ռուրկին[3]։
- Նկարահանումները տեղի են ունեցել Ռուզայում[2], նկարահանող խումբն ապրել է պանսիոնատում[2]։
Ծանոթագրություններ
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 "Му-му" – кино, снятое по-русски. Արխիվացված է Սեպտեմբեր 17, 2016 Wayback Machine-ի միջոցով:Официальный сайт Александра Балуева
- ↑ «Акулы пера - Юрий Грымов (1997)». Արխիվացված է օրիգինալից 2023-02-07-ին. Վերցված է 2023-02-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)