Jump to content

Մումու (ֆիլմ, 1959)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:56, 15 Մայիսի 2024 տարբերակ, Մերի9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մումու
ռուս.՝ Муму
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքՄումու
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Տետերին և Անատոլի Բոբրովսկի
Սցենարի հեղինակKhrisanf Khersonsky?
ԴերակատարներԱֆանասի Կոչետկով և Ելենա Պոլեվիցկայա Ալեքսանդրովա
ՕպերատորԿոնստանտին Պետրիչենկո
ԵրաժշտությունԱլեքսեյ Մուրավլյով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
IMDbID 0249031

«Մումու» (ռուս.՝ «Муму»), 1959 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Եվգենի Տետերինը և Անատոլի Բոբրովսկին[1][2][3] Իվան Տուրգենևի համանուն պատմվածքի հիման վրա[4]։

Սյուժե

Մոսկվայի տներից մեկում ապրում է մի կին՝ շրջապատված բազմաթիվ ծառաներով։ Նրա ծառաների թվում առանձնանում է պահակ Գերասիմը, որը բարձրահասակ է և դյուցազնի կազմվածքով, սակայն ի ծնե խուլ ու համր է։ Նա եկել էր գյուղից և աստիճանաբար հարմարվել է քաղաքի կյանքին։ Նա ջանասեր աշխատող է և բակում միշտ կարգ ու կանոն է։

Տան բնակիչներն սկսում են նկատել, որ Գերասիմը համակրում է 28-ամյա լվացարարուհի Տատյանային։ Գերասիմը միայն սպասում է, երբ պատրաստ կլինի իր նոր վերարկուն, որպեսզի պատշաճ տեսքով հանդիպի օրիորդին և խնդրի նրա ձեռքը։

Դերերում

  • Աֆանասի Կոչետկով - Գերասիմ[5]
  • Ելենա Պոլևիցկայա - տիկին
  • Նինա Գրեբեշկովա - Տատյանա
  • Իգոր Բեզյաև - Կապիտոն
  • Իվան Ռիժով - Գավրիլա Անդրեիչ
  • Եվգենի Տետերին - Խարիտոն
  • Լեոնիդ Կմիտ - Ստեպան
  • Գենադի Սայֆուլին - ֆորեյտոր
  • Վարվառա Մյասնիկովա - Լյուբիմովնա
  • Ալեքսանդրա Դենիսովա - հանդերձապահուհի
  • Իննա Ֆեոդորովա - Ուստինյա, Գավրիլա Անդրեիչի կինը (լուսագրերում՝ Ա. Ֆեոդորովա)
  • Գաբրիել Բելով - Պոտապ, կառապան
  • Ալեքսեյ Դոբրոնրավով -քեռի Խվոստ
  • Ելենա Վոլսկայա - խոհարար
  • Ալևտինա Ռումյանցևա - լվացարարուհի (լուսագրերում՝ Ա. Ռումյանովա)

Նկարահանող խումբ

  • Սցենարի հեղինակ՝ Խրիսանֆ Խերսոնսկի
  • Ռեժիսորներ՝ Անատոլի Բոբրովսկի, Եվգենի Տետերին
  • Օպերատոր՝ Կոնստանտին Պետրիչենկո
  • Նկարիչներ՝ Ալեքսանդր Բորիսով, Առնոլդ Վայսֆելդ
  • Կոմպոզիտոր ՝ Ալեքսեյ Մուրավլյով

Ծանոթագրություններ