Մումու (ֆիլմ, 1959)
Արտաքին տեսք
Մումու ռուս.՝ Муму | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա |
| Հիմք | Մումու |
| Թվական | նոյեմբեր 1959 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Եվգենի Տետերին և Անատոլի Բոբրովսկի |
| Սցենարի հեղինակ | Khrisanf Khersonsky? |
| Դերակատարներ | Աֆանասի Կոչետկով, Ելենա Պոլեվիցկայա Ալեքսանդրովա և Նինա Գրեբեշկովա |
| Օպերատոր | Կոնստանտին Պետրիչենկո |
| Երաժշտություն | Ալեքսեյ Մուրավլյով |
| Կինոընկերություն | Մոսֆիլմ |
| Տևողություն | 71 րոպե |
| IMDb | ID 0249031 |
«Մումու» (ռուս.՝ «Муму»), 1959 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Եվգենի Տետերինը և Անատոլի Բոբրովսկին[1][2][3] Իվան Տուրգենևի համանուն պատմվածքի հիման վրա[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի տներից մեկում ապրում է մի կին՝ շրջապատված բազմաթիվ ծառաներով։ Նրա ծառաների թվում առանձնանում է պահակ Գերասիմը, որը բարձրահասակ է և դյուցազնի կազմվածքով, սակայն ի ծնե խուլ ու համր է։ Նա եկել էր գյուղից և աստիճանաբար հարմարվել է քաղաքի կյանքին։ Նա ջանասեր աշխատող է և բակում միշտ կարգ ու կանոն է։
Տան բնակիչներն սկսում են նկատել, որ Գերասիմը համակրում է 28-ամյա լվացարարուհի Տատյանային։ Գերասիմը միայն սպասում է, երբ պատրաստ կլինի իր նոր վերարկուն, որպեսզի պատշաճ տեսքով հանդիպի օրիորդին և խնդրի նրա ձեռքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆանասի Կոչետկով – Գերասիմ[5]
- Ելենա Պոլևիցկայա – տիկին
- Նինա Գրեբեշկովա – Տատյանա
- Իգոր Բեզյաև – Կապիտոն
- Իվան Ռիժով – Գավրիլա Անդրեիչ
- Եվգենի Տետերին – Խարիտոն
- Լեոնիդ Կմիտ – Ստեպան
- Գենադի Սայֆուլին – ֆորեյտոր
- Վարվառա Մյասնիկովա – Լյուբիմովնա
- Ալեքսանդրա Դենիսովա – հանդերձապահուհի
- Իննա Ֆեոդորովա – Ուստինյա, Գավրիլա Անդրեիչի կինը (լուսագրերում՝ Ա. Ֆեոդորովա)
- Գաբրիել Բելով – Պոտապ, կառապան
- Ալեքսեյ Դոբրոնրավով -քեռի Խվոստ
- Ելենա Վոլսկայա – խոհարար
- Ալևտինա Ռումյանցևա – լվացարարուհի (լուսագրերում՝ Ա. Ռումյանովա)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Խրիսանֆ Խերսոնսկի
- Ռեժիսորներ՝ Անատոլի Բոբրովսկի, Եվգենի Տետերին
- Օպերատոր՝ Կոնստանտին Պետրիչենկո
- Նկարիչներ՝ Ալեքսանդր Բորիսով, Առնոլդ Վայսֆելդ
- Կոմպոզիտոր ՝ Ալեքսեյ Մուրավլյով