Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են (հեռուստասերիալ, 2005)
Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են չինարեն՝ 这里的黎明静悄悄 | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | ռազմական հեռուստասերիալ և պատմական հեռուստասերիալ |
Հիմք | Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Լյուբիմով |
Սցենարի հեղինակ | Բորիս Վասիլև |
Դերակատարներ | Դաշա Չարուշա |
Նկարահանման վայր | Բլագովեշչենսկ, Հեյհե և Մոսկվա |
Կինոընկերություն | Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն և VID? |
IMDb | ID 1156472 |
«Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ({{չին.՝ 这里的黎明静悄悄, Zhèlide límíng jìngqiāoqiāo, պալլ.՝ Չժելիդե լիմին ցզինցյաոցյա}}), 2005 թվականի չինական հեռուստասերիալ, որը նկարահանել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV) Բորիս Վասիլևի համանուն վիպակի հիման վրա։ Բորիս Վասիլևի բնօրինակ ստեղծագործության նյութը բավարար չի եղել 19 սերիանոց ֆիլմի համար, ուստի պատմվածքի հեղինակը նույնպես մասնակցել է ֆիլմի աշխատանքներին: Շատ առումներով ֆիլմը փոխառում է ռեժիսոր Ստանիսլավ Ռոստոցկու համանուն բնօրինակի գաղափարները։
Սյուժե
1942 թվական, Հայրենական մեծ պատերազմ։ Խորհրդային զորքերի թիկունքում տեղակայված է հակաօդային զորքերի ստորաբաժանում: Հինգ նորակոչիկ աղջիկներ և ավագը մարտի են բռնվում գերմանական դիվերսիոն խմբի հետ։
Ստեղծման պատմություն
1972 թվականի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ֆիլմի մեծ հաջողությունը Չինաստանում պատճառ է հանդիսացել ռուս-չինական համատեղ նախագծի վրա աշխատելու համար, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած աղթանակի 60-ամյակին:
Չինաստանում ցուցադրվող տարբերակն ունի 19 սերիա, ռուս հանդիսատեսի համար նախատեսված տարբերակը՝ 12 (դրվագները, որոնք անհավանական կարող էին թվալ ռուս հանդիսատեսի համար, կրճատվել են): 1972 թվականի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ֆիլմի վերանկարահանումը մեծապես օգտագործում է Ստանիսլավ Ռոստոցկու գեղարվեստական լուծումները: Պատմության նյութը բավարար չէր տասնինը սերիայից բաղկացած ֆիլմի համար, և այն պետք է լրացվեր։ Սցենարի լրամշակմանը մասնակցել է վիպակի հեղինակը՝ գրող Բորիս Վասիլևը[1]։
Նկարահանումներին մասնակցել են Ամուրի դրամատիկական թատրոնի դերասանները։ Նկարահանումները տեղի են ունեցել Բլագովեշչենսկում, Հեյհե շրջանում և Մոսկվայում։ Ֆիլմը Չինաստանում էկրան է բարձրացել 2005 թվականին[2]։ 1972 թվականին Չինաստանում ֆիլմի ցուցադրության ժամանակ լոգարանում մերկ հերոսուհիների տեսարանը հանվել էր։ 2005 թվականի սերիալի նկարահանումների ժամանակ ռեժիսորը ցանկացել էր այդ տեսարանը մտցնել սյուժեի մեջ, սակայն այն պետք է այնպես փոխվեր, որ բավարարեր չինական կողմի պահանջներին։ Արդյունքում բաղնիքի տեսարանը առկա է, բայց մերկ հերոսուհիներին չեն ցուցադրում[3]։ 2005 թվականի մայիսին Չինաստանում հեռուստասերիալի ցուցադրության ժամանակ այն դիտել է ավելի քան 400 միլիոն մարդ[4]։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Անդրեյ Սոկոլով | ավագ Ֆեդոտ Վասկով |
Տատյանա Օստապ | Ռիտա Օսյանինա |
Դարյա Չարուշա | Ժենյա Կոմելկովա |
Ելենա Մալցևա | Սոնյա Գուրվիչ |
Սնեժանա Գլադնևա | Լիզա Բրիչկինա |
Ալեքսանդրա Տերյաևա | Գալյա Չետվերտակ |
Լյուդմիլա Կոլեսնիկովա | սերժանտ Կիրյանովա |
Էպիզոդներում նկարահանվել են Բլագովեշչենսկի դրամատիկական թատրոնի դերասանները։
Ծանոթագրություններ
- ↑ «Китай снял 19-серийный телесериал „А зори здесь тихие“» Жэньминь жибао 30/04/2005 Արխիվացված է Հոկտեմբեր 22, 2009 Wayback Machine-ի միջոցով: ссылка проверена 26 января 2009
- ↑ Плюшки, Пушкин и кино Արխիվացված է Մայիս 21, 2015 Wayback Machine-ի միջոցով: (Ստուգված է 17 Մայիսի 2015)
- ↑ 这里的黎明静悄悄>女兵裸浴 央视破例亮绿灯 05月05日 Արխիվացված է Հունիս 22, 2013 Wayback Machine-ի միջոցով: (Ստուգված է 17 Մայիսի 2015)
- ↑ «В мае россиянам покажут китайскую версию телефильма „А зори здесь тихие“» 25 апреля 2006 г ссылка проверена 26 января 2009
Արտաքին հղումներ
- На «А зори здесь тихие» сделан китайский ремейк // Коммерсантъ (Хабаровск) №82 от 07.05.2005
|