Ֆելիքս Բրիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:30, 4 Ապրիլի 2024 տարբերակ, Դավիթ7 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ֆելիքս Բրիխ
գերմ.՝ Felix Brych
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1975(1975-08-03) (48 տարեկան)
Ծննդավայր Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն

Ֆելիքս Բրիխ (գերմ.՝ Felix Brych, օգոստոսի 3, 1975(1975-08-03), Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլային մրցավար, ՖԻՖԱ-ի մրցավար 2007 թվականից: Դատել է Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները Բրազիլիայում[1] և 2018 թվականին Ռուսաստանում։

Կարիերա

2004 թվականին սկսել է սպասարկել Բունդեսլիգայի հանդիպումները։ 2007 թվականից ՖԻՖԱ-ի մրցավար է: Նույն թվականի հոկտեմբերին նա դատել է իր առաջին հանդիպումը միջազգային մակարդակում՝ 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական հանդիպումը՝ Ռումինիա-Լյուքսեմբուրգ (2-0)։ 2008 թվականի փետրվարին աշխատել է ՈՒԵՖԱ-ի գավաթի 1/32-րդ խաղում՝ «Պանատինաիկոս»-«Ռեյնջերս»[2], հաջորդ մրցաշրջանում՝ «Լիվերպուլ»-«ՊՍՎ Էյնդհովեն» արդեն Չեմպիոնների լիգայում[3]։ 2011 թվականի հոկտեմբերի 18-ին սպասարկել է Չեմպիոնների լիգայի «Օցելուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։

2017 թվականին նշանակվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մրցավար։

Ֆելիքս Բրիխն ստացել է իրավաբանության դոկտորի կոչում[4]՝ պաշտպանելով սպորտի վերաբերյալ դոկտորական թեզը։ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է։

Ծանոթագրություններ

  1. «Referees & Assistant referees for the 2014 FIFA World Cup» (PDF). FIFA. 2014-01-14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-01-16-ին. Վերցված է 2014-05-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Panathinaikos 1-1 Rangers — Lineups». uefa.com. Union of European Football Associations. 2008-02-21. Արխիվացված է օրիգինալից 2012-12-13-ին. Վերցված է 2012-10-04-ին.
  3. «Liverpool 3-1 PSV — Lineups». Union of European Football Associations. 2008-10-01. Արխիվացված է օրիգինալից 2012-12-13-ին. Վերցված է 2012-10-04-ին.
  4. Alone, Armed with only a whistle Արխիվացված է Դեկտեմբեր 13, 2017 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)