Jump to content

Թուինսբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուինսբերգ
Տեսակմեծ քաղաք ԱՄՆ-ում
Երկիր ԱՄՆ[1]
ՎարչատարածքՍամիթ շրջան
ԲԾՄ305 ± 1 մետր
Մակերես35,750472 կմ²[2] և 35,746266 կմ² (ապրիլի 1, 2010)[3]
Ձևավորում1819
Քարտեզ
Քարտեզ

Թուինսբերգ (անգլ.՝ Twinsburg), քաղաք ԱՄՆ-ի Օհայո նահանգի Սամմիթ շրջանում։

Պատմություն

Ապագա Թուինսբուրգի առաջին վերաբնակիչն է եղել 16-ամյա Իթան Օլինգը, որն այնտեղ է ժամանել 1817 թվականին՝ ուսումնասիրելու 400 ակր հողատարածքը, որը գնել էր իր ընտանիքը Connecticut Land Company ընկերությունից։ 1819 թվականին Կոնեկտիկուտ նահանգի Քիլինգսվորթ քաղաքից Ուիլքոքս անունով երկվորյակները նույն տարածքում գնել են 4000 ակր հող և այն բաժանելով փոքր հողատարածքների՝ սկսել են վաճառել ցածր գներով՝ փորձելով գրավել նոր բնակիչների։ Հետագայում Ուիլքոքսներն առաջարկել են վեց ակր անվճար առանձնացնել հրապարակ ստեղծելու համար և 20 դոլար նվիրաբերել դպրոց կառուցելու համար, եթե տեղի բնակիչները համաձայնեն գյուղը Միլսվիլից վերանվանել Թուինսբերգի (twins՝ անգլերենից թարգմանաբար՝ երկվորյակներ)։ 1957 թվականին Թուինսբերգը ստացել է քաղաքի կարգավիճակ[4]։

2013 թվականին «Թայմ» ամսագրի՝ ապրելու համար լավագույն քաղաքների ցանկում Թուինսբերգը զբաղեցրել է 38-րդ տեղը[5]։

Քաղաքը հայտնի է նաև 1976 թվականից երկվորյակների ամենամյա համագումարը հյուրընկալելով[6][7]։ 2015 թվականին համագումարին մասնակցել են ավելի քան 4000 երկվորյակներ ամբողջ աշխարհից[8]։

Ծանոթագրություններ

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. United States. Bureau of the Census 2016 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2016.
  3. United States. Bureau of the Census 2010 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2010.
  4. «About Twinsburg». Արխիվացված է օրիգինալից 2015-10-01-ին. Վերցված է 2015-08-13-ին.
  5. «Best Places To Live 2013». Արխիվացված է օրիգինալից 2015-08-29-ին. Վերցված է 2015-08-13-ին.
  6. «Твинсбург - город двойняшек». Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին. Վերցված է 2015-08-13-ին.
  7. «History Twins Day». Արխիվացված է օրիգինալից 2015-07-08-ին. Վերցված է 2015-08-13-ին.
  8. «Welcome To The Twins Festival». 2015-08-11. Արխիվացված է օրիգինալից 2015-08-14-ին. Վերցված է 2015-08-13-ին.

Արտաքին հղումներ