Բոշխ բոհեմական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:58, 7 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բոշխ բոհեմական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բոշխազգիներ
Տեսակ Բոշխ բոհեմական
Լատիներեն անվանում
Carex bohemica


Բոշխ բոհեմական (լատին․՝ Carex bohemica), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

5-30 (50) սմ բարձրությամբ, կարճացած կոճղարմատով, խիտ ճիմ առաջացնող խոտաբույս է: Տերևների լայնությունը 2-4 մմ է: Ծաղկաբույլը գլխիկանման է, խիտ, խոզանաձև և ունի 1-2 սմ տրամագիծ: Ծաղկաբույլից բազմաթիվ անգամ երկար ստորին ծածկող տերևի երկարությունը 8-20 սմ է, իսկ մյուսները ավելի կարճ են և ունեն 1-2 սմ երկարություն: Երկարավուն-նշտարաձև պարկիկները կանաչավուն են, 7-9 մմ երկարությամբ և 1մմ լայնությամբ։ Երկատամ, խորը ճեղքված կտուցի երկարությունը ունի 5 մմ է[1]:

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է Լոռու ֆլորիստիկական շրջանում, Լոռու սարահարթի լճերում (Ժանգոտ, Կլոր և Ցոլակի լճեր)[1]:

Էկոլոգիա

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1500 մ բարձրությունների վրա, ռելիկտային լճերի ճահճացած ափերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիսին[1]:

Պահպանություն

Վտանգված տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա բույս: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանություն չի իրականացվում[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ բոհեմական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ բոհեմական» հոդվածին։