Ծվծվուկ Արաքսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:58, 4 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ծվծվուկ Արաքսի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մեխակազգիներ
Տեսակ Ծվծվուկ Արաքսի
Լատիներեն անվանում
Silene araxina


Ծվծվուկ Արաքսի (լատին․՝ Silene araxina), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

20-40 սմ բարձրությամբ բազմամյա, գեղազարդային բույս է։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, իսկ ցողունայինները՝ նստադիր։ Ցողունների հիմքում խմբված են մահացած տերևների հիմքերը, որոնք կոշտ են ու չռված։ Պսակաթերթերը վարդագույն են և ունեն ենթաբաժակ[1]։

Տարածվածություն

Հայաստանում հայտնի է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Սելիմի լեռնանցք, Ջերմուկ քաղաքի շրջակայք)։ Աճում է նաև Հյուսիս արևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա

Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1900-2400 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն

Վտանգված տեսակ է։ Հայտնի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին սպառնացող հիմնական սպառնալիքներն են ճանապարհաշինությունը և ռեկրեցիոն տրորումը: Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.