Jump to content

Միխալ Սկուրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միխալ Սկուրաս (լեհ.՝ Michał Krzysztof Skóraś,ծնվ. 2000 թվականի փետրվարի 15-ին), լեհ ֆուտբոլիստ, ով խաղում է «Բրյուգգե»-ի և Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանի դիրքում: 2022 թվականի աշխարհի առաջնության և 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

Ծնվել է 2000 թվականի փետրվարի 15-ին Յասթշեբե-Զդրույում: «Լեխ» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան, որի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[1]:

2018 թվականին խաղային փորձ ձեռք բերելու համար նա վարձակալությամբ միացել է երկրորդ դիվիզիոնի «Բրուկ-Բեթ Տերմալիկա» ակումբին և 2018/19 մրցաշրջանում Նեցեչա գյուղի թիմի կազմում անցկացրել 27 հանդիպում[1]: Նա 2019/20 մրցաշրջանի կեսը, նույնպես վարձակալությամբ, անցկացրել է Լեհաստանի բարձրագույն լիգայի «Ռակով» ակումբում[1]:

2020 թվականի փետրվարին նա հետ է վերադարձել և սկսել է ներգրավվել« Լեխ» ակումբի հիմնական թիմի խաղերում[1]։ Նա սկսեց տեղ գրավել հիմնական կազմում 2020/21 մրցաշրջանում՝ մասնակցելով առաջնության 26 խաղի, հաջորդ մրցաշրջանում մասնակցել է ներքին առաջնության 29 խաղի և ակումբի հետ միասին դարձել Լեհաստանի չեմպիոն։

Հավաքական

2017 թվականին նա իր նորամուտը նշեց Լեհաստանի երիտասարդական հավաքականում: Նա երիտասարդական մակարդակում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

2019 թվականին Լեհաստանի երիտասարդական հավաքականի կազմում մեկնել է տնային պատանիների աշխարհի առաջնությանը[2]։ Մրցաշարում նա մասնակցել է չորս հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ, սակայն թիմը դուրս մնաց 1/8 եզրափակիչում։

2022 թվականին նա իր նորամուտը նշեց Լեհաստանի ազգային հավաքականի կազմում[3]։ 2022 թվականի նոյեմբերին նա ընդգրկվել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնության մեկնած ֆուտբոլիստների ցուցակում[4]։ Մրցաշարում նա մասնակցել է մեկ հանդիպման՝ փոխարինման դուրս գալով Արգենտինայի հավաքականի դեմ խմբային փուլի խաղի 46-րդ րոպեին (0:2)[5]։

Կոչումներ և նվաճումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Michal Skoras - Player profile 22/23». www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-12-09-ին. Վերցված է 2022-12-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2020-05-27. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-05-27-ին. Վերցված է 2022-12-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Benjamin Strack-Zimmermann. «Michał Skóraś (Player)». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2022-12-14-ին.
  4. Даниил Нюхин. «Сборная Польши по футболу объявила состав на чемпионат мира 2022 года в Катаре». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-12-14-ին. Վերցված է 2022-12-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Польша – Аргентина, 30 ноября 2022 - итоговый счет 0 : 2 и результаты матча - Чемпионат Мира по футболу 2022 в Катаре». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-12-14-ին. Վերցված է 2022-12-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)