Վարձակալություն սպորտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Essien Real Madrid.JPG

Վարձակալություն սպորտում՝ գործարք, որը իրականացվում է ինչպես հատուկ խաղացողների առք ու վաճառքի համար հատկացված ժամանակահատվածում (տրանսֆերային պատուհան), այնպես էլ դրանից դուրս, պայմանների համաձայն, ըստ որի մարզական ակումբը ժամանակավորապես մարզիկին թույլ է տալիս հանդես գալ այլ ակումբում՝ վարձակալության իրավունքով: Գործարքը կնքվում է նախապես սահմանված ժամկետում, ակումբ-վարձատուին համապատասխան փոխհատուցմամբ (դրամական կամ այլ): Վարձակալական գործարքները կարող են կնքվել տարբեր ժամկետներում առանձին խաղից մինչև մի քանի տարի: Աշխատավարձի վճարումը մարզիկի դեպքում վարձակալության պայմանագրով, կախված է պայմանագրի առանձնահատկություններից, կարող է վճարվել ինչպես ակումբի վարձակալի այնպես էլ ակումբի կողմից, որը ֆուտբոլիստին վարձակալության է վերցնում:

Վարձակալության հիմնական պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղային պրակտիկայի դեֆիցիտ: Թիմային մարզաձևերում, երբեմն ստեղծվում է մի իրավիճակ, երբ խաղացողը ինչ-ինչ պատճառներով չի անցնում ակումբի հիմնական կազմի մեջ, ավելի հաճախ երիտասարդ ֆուտբոլիստները, սեփական սաները[1]: Խաղային պրակտիկա ստանալու համար ֆուտբոլիստները, ովքեր չեն անցել հիմնական կազմ տրվում են վարձակալության ցածր դիվիզիոն, որտեղ նրանք առաջընթացի հնարավորություն են ստանում:
  • Բյուջեի դեֆիցիտ: Երբ փոխվում է թիմի մարզչական շտաբը երբեմն ստեղծվում է մի իրավիճակ, որի դեպքում այս կամ այն խաղացողը չի տեղավորվում նոր մասնագետի խաղային սխեմայում և կորցնում է իր տեղը մեկնարկային կազմում, որը սակայն ակումբից չի հանում աշխատավարձի վճարման պարտավորությունը: Նման դեպքերում, միջոցների խնայման նպատակով, խաղացողը տրվում է վարձով մեկ այլ ակումբին, որը տեսնում է նրան իր խաղային սխեմայում և պատրաստ է վարձատրել նրա աշխատանքը:
  • Ցանկությունը դիտելու մարզիկին ակտիվ մարզումների և մրցումների պայմաններում: Նման դեպքերում, որպես կանոն, կնքվում է վարձակալության պայմանագիր հետագա հետգնման իրավունքով: Ակումբը ցանկանում է նվազեցնել սխալների ռիսկերը, մարզիկի նկատմամբ իրավունքը ձեռք է բերում ոչ միանգամից, այլ կնքում է պայմանագիր, ըստ որի հնարավորություն ունի գործում ծանոթանալու խաղացողի հնարավորություններին, որից հետո արդեն որոշում ընդունել:

Գնագոյացում վարձակալության շուկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարձակալության շուկայի վրա ազդում են մի շարք գործոններ, որոնցից կարելի է առանձնացնել.

  • պահանջները, որոնք ներկայացվում են դաշնության կողմից համապատասխան մարզաձևին, ակումբային թիմերի կազմի համալրման ընթացքում, մրցումների անցկացման ժամանակահատվածում։ Եթե պահանջները խիստ են, վարձակալության գինը բարձր չէ, եթե ավելի մեղմ են և խաղացողը իրավունք ունի ելույթ ունենալ նոր ակումբի համար, սեզոնի ընթացքում և այլ մեղմացնող հանգամանքներ, ապա գինը ավելի բարձր է:
  • պահանջներ, որոնք ներկայացվում են ակումբի կողմից վարձատուներին աշխատանքի պայմաններին ընդունող ակումբում: Ակումբը, որը խաղացողի վարձակալության է տալիս, երբեմն վարձակալության պայմանագրի մեջ գրանցում է պայմաններ: Պայմանագրում կարող է լինել գրանցված է կետ, որի համաձայն խաղացողը չի կարող խաղալ այն ակումբի դեմ, որը նրան վարձակալության է տվել:
  • պահանջներ, որոնք ներկայացվում են մարզիկներին աշխատանքի պայմաններին ընդունող ակումբում: Մարզիկների անցումը հեղինակավոր թիմերից քիչ հեղինակավորների ֆուտբոլիստները կարող են խնդրել նոր թիմում աշխատավարձի մակարդակի բարձրացում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Football Transfers Explained