Jump to content

Սեբաստիան Շիմանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:19, 12 Հուլիսի 2024 տարբերակ, Քրիստինա Հովհաննիսյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սեբաստիան Շիմանսկի
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 10, 1999(1999-05-10)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Բյալա Պոդլյասկա, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[3]
Հասակ 1,74 մետր
Քաշ 58 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Սեբաստիան Շիմանսկի (լեհ.՝ Sebastian Szymański,մայիսի 10, 1999(1999-05-10)[1][2], Բյալա Պոդլյասկա, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[3]), լեհ ֆուտբոլիստ, «Ֆեներբահչե» ակումբի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան։ 2022 թվականի աշխարհի առաջնության և 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Կարիերա ակումբներում

Լեհական «Լեգիա» ակումբի սան է: 14 տարեկանում ընդունվել է նրա ակադեմիա։ 2016 թվականից սկսել է իր ելույթները երիտասարդական թիմում: 2016/17 մրցաշրջանում սկսել է մարզվել հիմնական կազմի հետ։ Օգոստոսի 20-ին նորամուտն է նշել Լեհաստանի առաջնությունում «Առկա» ակումբի դեմ խաղում՝ Յարոսլավ Նեժգոդայի փոխարեն փոխարինման դուրս գալով 75-րդ րոպեին[4]։ Չեմպիոնների լիգայում նորամուտն է նշել 2017/18 մրցաշրջանում ֆիննական «ԻՖԿ Մարիեխամն» ակումբի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով 64-րդ րոպեին:

Շիմանսկին «Դինամոյի» կազմում 2021 թվականին

2019 թվականի մայիսի 31-ին հնգամյա պայմանագիր է կնքել «Դինամոյի» հետ[5]։ Ակումբի երկրպագուների վարկածով հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել[6]։ Նորամուտի գոլն խփել է նոյեմբերի 9-ին «Ռուբինի» դարպասը (1:0)[7]։ 2021 թվականի հունիսին «Դինամոն» նոր հնգամյա պայմանագիր է կնքել ֆուտբոլիստի հետ[8]։ Սակայն մրցաշրջանի ավարտից և արձակուրդից հետո ֆուտբոլիստը քաղաքական հայացքների պատճառով չի վերադարձել Ռուսաստան[9]։ 2022 թվականի հուլիսի 22-ին վարձավճարով տեղափոխվել է հոլանդական «Ֆեյենորդ»[10]։

Կարիերա հավաքականում

Լեհաստանի տարբեր տարիքի պատանեկան հավաքականների խաղացող է: Մասնակցել է մինչև 17 տարեկանների Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը, մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2017 թվականի առաջնության ընտրական մրցաշարին: 2019 թվականի ամռանը հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու Իտալիայում կայացած Եվրոպայի երիտասարդական թիմերի առաջնությանը։ Խմբի առաջին՝ Բելգիայի դեմ խաղում (3:2) 79-րդ րոպեին աչքի է ընկել գոլով: 2019 թվականի սեպտեմբերի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020-ի ընտրական Ավստրիայի դեմ խաղում նորամուտն է նշել Լեհաստանի հիմնական հավաքականում՝ խաղի 70-րդ րոպեին փոխարինելով Կամիլ Գրոսիցկիին[11]։ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ազգային հավաքականի կազմում Լատվիայի դեմ հաջորդ խաղում (0:3) կատարել է առաջին գոլային փոխանցումը: Հավաքականի կազմում մեկնարկային գոլը խփել է 2019 թվականի նոյեմբերի 19-ին Սլովենիայի դեմ խաղում[12], հանդիպումն ավարտվել է հօգուտ Լեհաստանի հավաքականի (3:2):

Հետաքրքրություններ

Սիրելի ֆուտբոլիստը Իլկայ Գյունդոգանն է, սիրելի ակումբը՝ «Բարսելոնան»: Ազատ ժամանակ նախընտրում է խաղալ PlayStation[13]։

Ձեռքբերումներ

«Ֆեյենոորդ»

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. «Legia - Arka Gdynia» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2017-04-07-ին. Վերցված է 2016-10-09-ին.
  5. «Себастьян Шиманский стал игроком «Динамо»». Արխիվացված օրիգինալից 2019-06-04-ին. Վերցված է 2019-05-31-ին.
  6. «Завершилось голосование, по итогам которого болельщики выбрали лучшего футболиста Динамо в октябре».
  7. ««Динамо» оказалось сильнее «Рубина» в матче 16-го тура чемпионата России». Արխիվացված օրիգինալից 2019-11-09-ին. Վերցված է 2019-11-09-ին.
  8. «Шиманьски продлил контракт с «Динамо» на 5 лет». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2021-06-02-ին.
  9. «Себастьян Шиманьски может не вернуться в Россию». «РБ-Спорт». Արխիվացված օրիգինալից 2022-07-02-ին. Վերցված է 2022-08-13-ին.
  10. «Feyenoord versterkt zich met Pools international Szymański» (հոլանդերեն). feyenoord.nl. Արխիվացված օրիգինալից 2022-07-22-ին. Վերցված է 2022-07-22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  11. «Польша VS. Австрия 0:0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2019-12-15-ին. Վերցված է 2019-09-10-ին.
  12. Михаил Рождественский (20.11.19). «Гол Шиманьского помог Польше одолеть Словению». https://www.championat.com/. Արխիվացված օրիգինալից 2020-10-02-ին. Վերցված է 2019-11-20-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  13. «Ankieta Akademii: Sebastian Szymański» (լեհերեն) — akademia.legia.com. Արխիվացված է օրիգինալից 2018-08-31-ին. Վերցված է 2016-10-09-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Շիմանսկի» հոդվածին։