Jump to content

Fashion of His Love

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Fashion of His Love»
Լեդի Գագաի երգը
Ժանրդենս փոփ
ԼեյբլInterscope Records և KonLive Distribution?
ԿոմպոզիտորԼեդի Գագա
ՊրոդյուսերFernando Garibay?

«Fashion of His Love», Ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը նրա երկրորդ «Born This Way» ստուդիական ալբոմից։

Երգի մասին

«Fashion of His Love»-ը միջին տեմպով փոփ երգ է, որը նման է 80-ականների երաժշտությանը։ Երգի խոսքերը մի մարդու մասին է, ով փնտրում է սեր, որը երբեք չի ապրել։ Երգի խոսքերը հիշեցնում են Ուիթնի Հյուսթոնի «I Wanna Dance with Somebody (Who Loves Me)» երգը։ Pop Crush-ը կարծիք է հայտնել, որ երգը չի կարող հայտնվել «Born This Way» ալբոմի ստանդարտ տարբերակում միայն այն պատճառով, որ դրա թեթևությունն առանձնանում է ալբոմի երգերի մեծ մասի մռայլ ոճից[1]։ Երգը պարունակում է տողեր նախկինում չթողարկված «Earthquake» երգից, որը նաև հայտնի է որպես «Then You’d Love Me»։ Կոմպոզիցիան ներառված է «Born This Way»-ի լյուքս տարբերակում։ «Fashion of His Love»-ը Գագայի գրած առաջին երգերից է և առաջիններից մեկն է, որն ավարտվել է իր երրորդ «Born This Way» ալբոմի համար: Թրեքի թողարկումից առաջ Լեդի Գագան նշել է, որ երգը հարգանքի տուրք է հայտնի մոդելավորող Ալեքսանդր Մաքքուինին և գրվել է նրա մահից հետո։ Նաև 2010 թվականին Գագան նրան նվիրեց իր կատարումը «Telephone» և «Dance in the Dark» երգերով Brit Awards-ում[2]։ «Fashion of His Love» պրեմիերան կայացել է GagaVille-ում մայիսի 19-ին[3]։

Երգը հիմնականում հակասական արձագանքների է արժանացել։ Շատ քննադատներ այն համարեցին թեթև և դրական, ինչը թույլ չտվեց այն տեղավորվել ալբոմի մռայլ ոճի մեջ և այն դարձրեց լրացուցիչ թրեք լյուքս տարբերակում։

Ձայնագրության մասնակիցներ

  • Լեդի Գագա - վոկալ, կոմպոզիտոր, պրոդյուսեր
  • Ֆերնանդո Գարիբայ - կոմպոզիտոր, պրոդյուսեր

Տեղեկությունները վերցված են Born This Way ալբոմի գրքույկից[4]։

Հիթ շքերթ

Հիթ-շքերթ (2011) Ամենաբարձր դիրք
UK Singles Chart (Official Charts Company) 140

Ծանոթագրություններ

  1. «Lady Gaga, 'Fashion of His Love' – Song Review». Pop Crush. Արխիվացված է օրիգինալից 2013-02-12-ին. Վերցված է 2012-07-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Lady Gaga Penned 'Fashion' Song In Memory of Alexander McQueen». popeater.com. Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին. Վերցված է 2012-07-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Lady Gaga Channels Whitney Houston On Bonus Track "Fashion Of His Love"». Idolator. Արխիվացված է օրիգինալից 2012-10-28-ին. Վերցված է 2012-07-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Anderson, Gretchen (2011). «Born This Way (Special Edition)». Lady Gaga. Santa Monica, United States: Streamline Records, Kon Live Distribution, Interscope Records. էջ 10. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); More than one of |at= and |page= specified (օգնություն); Unknown parameter |albumlink= ignored (օգնություն); Unknown parameter |publisherid= ignored (օգնություն)