Դմիտրի Անոսով
Դմիտրի Անոսով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1936[1][2] Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | օգոստոսի 5, 2014 (77 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[1][3] |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | դիֆերենցիալ երկրաչափություն, տեղաբանություն, մաթեմատիկա և դիֆերենցիալ հավասարումների տեսություն |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան և ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Լև Պոնտրյագին |
Եղել է գիտական ղեկավար | Yakov B. Pesin?, Միխայիլ Բրին և Grigorij Kolutsky?[4] |
Հայտնի աշակերտներ | Միխայիլ Բրին և Yakov B. Pesin? |
Պարգևներ | |
![]() |
![]() | |
---|---|
![]() |
ЛШСМ-2006 |
Դմիտրի Վիկտորովիչ Անոսով (ռուս.՝ Дми́трий Ви́кторович Ано́сов, նոյեմբերի 30, 1936[1][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 5, 2014, Մոսկվա, Ռուսաստան[1][3]), խորհրդային և ռուս մաթեմատիկոս, ակադեմիկոս, դինամիկ համակարգերի և դիֆերենցիալ հավասարումների տեսության, դիֆերենցիալ երկրաչափության և տոպոլոգիայի մասնագետ։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1966), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1990 թվականից մաթեմատիկայի բաժին), ՌԴ ԳԱ իսկական անդամ (1992 թվականից), Մոսկվայի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր։
Դինամիկ համակարգերի տեսության մի շարք հասկացություններ կրում են Անոսովի անունը, օրինակ՝ «Անոսովյան համակարգեր», «Անոսովի դիֆֆեոմորֆիզմներ»[5]։
Կենսագրություն
Ծնվել է քիմիայի բնագավառի գիտնականների ընտանիքում։ Հայրը եղել է Վիկտոր Յակովլևիչ Անոսովը (1891-1972 թվականներ), որը եղել է ֆիզիկաքիմիական վերլուծության ոլորտի մասնագետ, Պերմի համալսարանի անալիտիկ և տեխնիկական քիմիայի ամբիոնի վարիչը ինչպես նաև Լենինգրադի Հերցենի անվան մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր և գիտաշխատող։ Մայրը՝ Նինա Կոնստանտինովնա Վոսկրեսենսկայա, նույնպես ծնունդով Սարատովից է եղել։
1953 թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, որն ավարտել է 1958 թվականին։ Երկրորդ կուրսում սովորելու ընթացքում սկսել է մասնակցել Լև Պոնտրյագինի գիտական սեմինարին դիֆերենցիալ հավասարումների տեսության վերաբերյալ և շուտով դարձել է նրա աշակերտը (երկրորդ գիտական ղեկավարը Է. Ֆ. Միշչենկոն էր): Առաջին կուրսային աշխատանքը նվիրված է նեոնային լամպով ռելաքսացիոն տատանումների գեներատորի աշխատանքի մաթեմատիկական նկարագրությանը[6]։
1958 թվականին ընդունվել է Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտել է 1961 թվականին (ղեկավար՝ Լ. Ս. Պոնտրյագին): Թեկնածուական թեզը եղել է «Միջինացում սովորական դիֆերենցիալ հավասարումների համակարգերում «արագ տատանվող» լուծումներով» թեմայով (1961 թվական)[7]: 1965 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գեոդեզիական հոսքերը բացասական կորության փակ Ռիմանյան բազմազանությունների վրա թեմայով[8]: 1988 թվականին, Լև Պոնտրյագինի մահից հետո, ստանձնել է իր հիմնադրած Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի դիֆերենցիալ հավասարումների սեմինարի ղեկավարի պաշտոնը (նախ Ռ. Վ. Գամկրելիձեի, իսկ ավելի ուշ՝ Ա. Ա. Բոլիբրուխի և Յու. Ս. Իլյաշենկոյի հետ)[9]:
Եղել է Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի սովորական դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչը և Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դինամիկ համակարգերի տեսության ամբիոնի վարիչը:
Անոսովը մահացել է 2014 թվականի օգոստոսի 5-ին։ Թաղվել է Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը[10]։
2017 թվականին Անոսովի մի խումբ ուսանողներ և գործընկերները հրատարակել են «Դինամիկ համակարգերի ժամանակակից տեսություն: Հարգանքի տուրք Դմիտրի Վիկտորովիչ Անոսովին» կոլեկտիվ ժողովածուն (խմբ.՝ Անատոլ Կատոկ, Յակով Պեսին, Ֆեդերիկո Ռոդրիգես Հերց):
Մրցանակներ և կոչումներ
Մոսկվայի մաթեմատիկական ընկերության մրցանակի դափնեկիր (1965 թվական), ԽՍՀՄ պետական մրցանակ (1976 թվական), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Մ. Լյապունովի անվան մրցանակ (2001 թվական), Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի մրցանակ:
Ընտանիք
Կինը եղել է Լիդիա Իվանովնան (Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտ): Դուստրը Օլգա Դմիտրիևնա Անոսովան (Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու)[11]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www-history.mcs.st-and.ac.uk/Biographies/Anosov.html
- ↑ 2,0 2,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 http://cultureru.com/category/music/moscow-conservatorie/page/2/
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Ю. С. Ильяшенко. Памяти Д. В. Аносова. Матем. просв., сер. 3, 19, Изд-во МЦНМО, М., 2015, 70-71
- ↑ «Д. В. Аносов. Интервью в сборнике «Мехматяне вспоминают»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009-04-19-ին. Վերցված է 2010-02-04-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 3 (օգնություն) - ↑ «Д. В. Аносов. Интервью в сборнике «Мехматяне вспоминают»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009-04-19-ին. Վերցված է 2010-02-04-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 3 (օգնություն) - ↑ «Каталог РНБ». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012-12-17-ին.
- ↑ «Общероссийский математический портал». Արխիվացված է օրիգինալից 2010-03-10-ին. Վերցված է 2010-02-03-ին.
- ↑ [1]Արխիվացված է Օգոստոս 21, 2014 Wayback Machine-ի միջոցով: Страница памяти на сайте МЦНМО
- ↑ «Д. В. Аносов. Интервью в сборнике «Мехматяне вспоминают»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009-04-19-ին. Վերցված է 2010-02-04-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 3 (օգնություն)
Գրականություն
- Дмитрий Викторович Аносов (к шестидесятилетию со дня рождения)
- Ю. С. Ильяшенко. Памяти Д. В. Аносова. Матем. просв., сер. 3, 19, Изд-во МЦНМО, М., 2015, 70-71
- Мищенко Е. Ф. От ответственного редактора Трудов МИАН. Тр. МИАН, том 216, Наука, М., 1997.
- Аносов Д. В. Интервью в сборнике «Мехматяне вспоминают»
- Дмитрий Викторович Аносов (некролог). УМН, 70:2(422) (2015), 181—191
- Հանրաճանաչ գիտական հոդվածներ և բրոշյուրներ Դ.Վ. Անոսովա
- Аносов Д. В. Взгляд на математику и нечто из неё
- Аносов Д. В. Образование для жизни
- Аносов Д. В. Дифференциальные уравнения: то решаем, то рисуем
- Аносов Д. В. О развитии теории динамических систем за последнюю четверть века (стр. 74-192)
- Ընտրված գիտական աշխատությունները
- Аносов Д. В. Гладкие динамические системы. Гл. 1. Исходные понятия
- Аносов Д. В. Гладкие динамические системы. Гл. 2. Элементарная теория
- Аносов Д. В. Геодезические потоки на замкнутых римановых многообразиях отрицательной кривизны. Тр. МИАН СССР, 90, 1967, 3–210.
- Аносов Д. В., Синай Я. Г. Некоторые гладкие эргодические системы. УМН, 22:5(137) (1967), 107–172.
- Аносов Д. В. О типичных свойствах замкнутых геодезических. Изв. АН СССР. Сер. матем., 46:4 (1982), 675–709.
Արտաքին հղումներ
- Համացանցի ընդհանուր ռուսական մաթեմատիկական պորտալ
- Տեղեկատվություն, Մոսկվայի համալսարանի ամառագրություն
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Անոսով» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 5 մահեր
- 2014 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային մաթեմատիկոսներ
- Ռուս մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ