Մաքսիմիլիան Միտելշտեդտ
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 1997[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Բեռլին, Գերմանիա[1] | ||
Հասակ | 178 սանտիմետր[1] | ||
Քաշ | 69 կիլոգրամ[1] | ||
Դիրք | պաշտպան, կիսապաշտպան և winger | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Մաքսիմիլիան Միթելշտեդտ (գերմ.՝ Maximilian Mittelstädt, մարտի 18, 1997[1][2], Բեռլին, Գերմանիա[1]), գերմանացի ֆուտբոլիստ, «Շտուտգարտ» ակումբի և Գերմանիայի հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա
Միթելշտեդտը «Հերտայի» ակադեմիա է տեղափոխվել 15 տարեկանում։ Դարձել է Գերմանիայի պատանիների չեմպիոն։ 2014 թվականից խաղում է երկրորդ թիմում։ 2015/16 մրցաշրջանից հրավիրվել և մարզվել է հիմնական թիմի հետ: 2015 թվականի օգոստոսի 15-ին կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ՝ երեք տարի ժամկետով[3]։ 2016 թվականի մարտի 2-ին Բունդեսլիգայում նորամուտը նշել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում՝ 90-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Սալոմոն Կալուի փոխարեն[4]։ Ընդհանուր առմամբ առաջնությունում անցկացրել է երեք խաղ, մյուս երկուսը դուրս է եկել մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրել է 90 րոպե։ 2018/19 մրցաշրջանից հետո Միթելշտադտը վաղաժամ երկարաձգել է պայմանագիրը «Հերտայի» հետ[5]։ 2023 թվականի հունիսի 7-ին եռամյա պայմանագիր է կնքել «Շտուտգարտ» ակումբի հետ[6]։
Կարիերա հավաքականում
Հրավիրվում է Գերմանիայի պատանեկան հավաքականներ։ Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը մեկնելու թեկնածու է եղել։ 2024 թվականի մարտի 14-ին առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Ֆրանսիայի և Նիդեռլանդների հավաքականների դեմ ընկերական խաղերին[7]։ Նորամուտը նշել է մարտի 23-ին Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում (2:0), խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և անցկացրել ամբողջական հանդիպում[8]։ Ընդգրկվել է Եվրոպայի 2024 թվականի տնային առաջնության հավաքականի կազմում[9]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.herthabsc.de/de/teams/profis/page/133-383-133--.html?p=10272&t=html/portraits&id=16363_de
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Hertha-Youngster Maximilian Mittelstädt „Mama, ich hab' einen Termin bei Preetz!"» (գերմաներեն) — berliner-zeitung.de. Արխիվացված է օրիգինալից 2016-03-21-ին. Վերցված է 2016-07-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Hertha BSC Berlin - Eintracht Frankfurt» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016-06-21-ին. Վերցված է 2016-07-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Максимилиан Миттельштадт продлил контракт с «Гертой» (19.05.2019) [1] Արխիվացված է Փետրվար 13, 2020 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «VfB sign Maximilian Mittelstädt». www.vfb.de/en. 7 June 2023. Արխիվացված օրիգինալից 2023-08-15-ին. Վերցված է 7 June 2023-ին.
- ↑ «Start ins EM-Jahr mit sechs Neulingen und sechs Rückkehrern». dfb.de (գերմաներեն). Немецкий футбольный союз. 2024-03-14. Արխիվացված օրիգինալից 2024-03-14-ին. Վերցված է 2024-03-23-ին.
- ↑ «Traumstart ins EM-Jahr». dfb.de (գերմաներեն). Немецкий футбольный союз. 2024-03-23. Արխիվացված օրիգինալից 2024-03-23-ին. Վերցված է 2024-03-23-ին.
- ↑ «UEFA Euro 2024: All squads and players full list». Olympics.com. 7 June 2024. Արխիվացված օրիգինալից 2024-06-08-ին. Վերցված է 7 June 2024-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիան Միտելշտեդտ» հոդվածին։ |