Jump to content

Էրիկ Յոհանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:45, 25 Հունիսի 2024 տարբերակ, Քրիստինա Հովհաննիսյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Էրիկ Յոհանսոն
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1988(1988-12-30)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Falkenberg, Հալանդ, Շվեդիա
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Էրիկ Յոհանսոն (շվեդ.՝ Erik Johansson,դեկտեմբերի 30, 1988(1988-12-30)[1], Falkenberg, Հալանդ, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է եկել Շվեդիայի հավաքականում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից:

Ակումբային կարիերա

Յոհանսոնը «Յուրգորդենի» կազմում

Յոհանսոնը իր հայրենի քաղաքի «Ֆալկենբերգ» ակումբի սան է։ 2008 թվականին նորամուտն է նշել սուպերգավաթային ակումբում։ 2011 թվականի ամռանը տեղափոխվել է ԳԱԻՍ։ Սեպտեմբերի 16-ին «Նորչյոպինգի» դեմ խաղում նորամուտն է նշել Ալսվենսկան լիգայում[2]։ Հոկտեմբերի 17-ին «Գյոտեբորգի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[3]։

2013 թվականի սկզբին տեղափոխվել է «Մալմյո»՝ կնքելով քառամյա պայմանագիր։ «Հալմստադի» դեմ խաղում նորամուտն է նշել թիմի կազմում[4]։ Մայիսի 31-ին «Օտվիդաբերգի» դեմ խաղում Յոհանսոնը խփել է իր առաջին գոլը «Մալմյոյի» կազմում[5]։

2015 թվականի ամռանը տեղափոխվել է բելգիական «Գենտ»: Հուլիսի 31-ին «Գենկի» դեմ խաղում նորամուտն է նշել լԲելգիայի ֆուտբոլի առաջնությունում[6]։ 2016 թվականի սկզբին քառամյա պայմանագիր է կնքել դանիական «Կոպենհագենի» հետ[7]։ Փետրվարի 28-ին «Էսբյերգի» դեմ խաղում նորամուտն է նշել Դանիայի սուպերլիգայում[8]։ Յոհանսոնը օգնել է նոր թիմին նվաճել Դանիայի գավաթը:

2018 թվականի ամռանը Յոհանսոնը «Կոպենհագենի» ղեկավարությանը խնդրել էր պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնել ընտանեկան պատճառներով: Հունիսի 26-ին նա վերադարձել է Շվեդիա՝ 4,5 տարվա պայմանագիր կնքելով «Յուրգորդեն» ակումբի հետ[9]։

Միջազգային կարիերա

2014 թվականի հունվարի 21-ին Իսլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Շվեդիայի հավաքականում[10]։

2016 թվականի ամռանը հայտնվել էր հավաքականի հայտացուցակում Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Իռլանդիայի[11], Իտալիայի[12] և Բելգիայի դեմ խաղերին[13]։

Ձեռքբերումներ

«Մալմյո»

  • Շվեդիայի չեմպիոն (2)՝ 2013, 2014
  • Շվեդիայի սուպերգավաթի գավաթակիր (2)՝ 2013, 2014

«Կոպենհագեն»

  • Դանիայի չեմպիոն (2)՝ 2015/16, 2016/17
  • Դանիայի գավաթի գավաթակիր (2)՝ 2015/16, 2016/17

«Յուրհորդեն»

  • Շվեդիայի չեմպիոն՝ 2019

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «ГАИС VS. Норрчёпинг 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2011-09-16. Արխիվացված օրիգինալից 2016-04-20-ին. Վերցված է 2015-09-01-ին.
  3. «ГАИС VS. Гётеборг 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011-10-17. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-01-ին.
  4. «Мальмё VS. Хальмстад 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013-04-05. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-01-ին.
  5. «Мальмё VS. Отвидаберг 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015-05-31. Արխիվացված օրիգինալից 2015-09-13-ին. Վերցված է 2015-09-01-ին.
  6. «Гент VS. Генк 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015-07-31. Արխիվացված օրիգինալից 2015-09-09-ին. Վերցված է 2015-09-01-ին.
  7. «F.C. København køber Erik Johansson». fck.dk (դանիերեն). FC Copenhagen. 2016-01-18. Արխիվացված օրիգինալից 2016-05-11-ին. Վերցված է 2016-01-18-ին.
  8. «Копенгаген VS. Эсбьерг 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016-02-28. Արխիվացված օրիգինալից 2016-05-20-ին. Վերցված է 2016-05-12-ին.
  9. «Officiellt: Erik Johansson klar för Djurgården» (շվեդերեն). Fotbollskanalen. 2018-06-26. Արխիվացված օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2019-01-28-ին.
  10. «Исландия VS. Швеция 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2014-01-21. Արխիվացված օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2015-09-01-ին.
  11. «Ирландия VS. Швеция 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016-06-13. Արխիվացված օրիգինալից 2016-06-15-ին. Վերցված է 2016-06-23-ին.
  12. «Италия VS. Швеция 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016-06-17. Արխիվացված օրիգինալից 2016-06-26-ին. Վերցված է 2016-06-23-ին.
  13. «Швеция VS. Бельгия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016-06-22. Արխիվացված օրիգինալից 2016-06-24-ին. Վերցված է 2016-06-23-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Յոհանսոն» հոդվածին։