Jump to content

Էրիկ Յոհանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Յոհանսոն
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1988(1988-12-30)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Falkenberg, Հալանդ, Շվեդիա
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Էրիկ Յոհանսոն (շվեդ.՝ Erik Johansson, դեկտեմբերի 30, 1988(1988-12-30)[1], Falkenberg, Հալանդ, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Շվեդիայի հավաքականում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհանսոնը «Յուրգորդենի» կազմում

Յոհանսոնը իր հայրենի քաղաքի «Ֆալկենբերգ» ակումբի սան է։ 2008 թվականին նորամուտն է նշել սուպերգավաթային ակումբում։ 2011 թվականի ամռանը տեղափոխվել է ԳԱԻՍ։ Սեպտեմբերի 16-ին «Նորչյոպինգի» դեմ խաղում նորամուտն է նշել Ալսվենսկան լիգայում[2]։ Հոկտեմբերի 17-ին «Գյոտեբորգի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[3]։

2013 թվականի սկզբին տեղափոխվել է «Մալմյո»՝ կնքելով քառամյա պայմանագիր։ «Հալմստադի» դեմ խաղում նորամուտն է նշել թիմի կազմում[4]։ Մայիսի 31-ին «Օտվիդաբերգի» դեմ խաղում Յոհանսոնը խփել է իր առաջին գոլը «Մալմյոյի» կազմում[5]։

2015 թվականի ամռանը տեղափոխվել է բելգիական «Գենտ»։ Հուլիսի 31-ին «Գենկի» դեմ խաղում նորամուտն է նշել լԲելգիայի ֆուտբոլի առաջնությունում[6]։ 2016 թվականի սկզբին քառամյա պայմանագիր է կնքել դանիական «Կոպենհագենի» հետ[7]։ Փետրվարի 28-ին «Էսբյերգի» դեմ խաղում նորամուտն է նշել Դանիայի սուպերլիգայում[8]։ Յոհանսոնը օգնել է նոր թիմին նվաճել Դանիայի գավաթը։

2018 թվականի ամռանը Յոհանսոնը «Կոպենհագենի» ղեկավարությանը խնդրել էր պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնել ընտանեկան պատճառներով։ Հունիսի 26-ին նա վերադարձել է Շվեդիա՝ 4,5 տարվա պայմանագիր կնքելով «Յուրգորդեն» ակումբի հետ[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 21-ին Իսլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Շվեդիայի հավաքականում[10]։

2016 թվականի ամռանը հայտնվել էր հավաքականի հայտացուցակում Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Իռլանդիայի[11], Իտալիայի[12] և Բելգիայի դեմ խաղերին[13]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մալմյո»

  • Շվեդիայի չեմպիոն (2)՝ 2013, 2014
  • Շվեդիայի սուպերգավաթի գավաթակիր (2)՝ 2013, 2014

«Կոպենհագեն»

  • Դանիայի չեմպիոն (2)՝ 2015/16, 2016/17
  • Դանիայի գավաթի գավաթակիր (2)՝ 2015/16, 2016/17

«Յուրհորդեն»

  • Շվեդիայի չեմպիոն՝ 2019

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «ГАИС VS. Норрчёпинг 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. «ГАИС VS. Гётеборг 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «Мальмё VS. Хальмстад 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «Мальмё VS. Отвидаберг 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Гент VS. Генк 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «F.C. København køber Erik Johansson». fck.dk (դանիերեն). FC Copenhagen. 2016 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  8. «Копенгаген VS. Эсбьерг 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  9. «Officiellt: Erik Johansson klar för Djurgården» (շվեդերեն). Fotbollskanalen. 2018 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  10. «Исландия VS. Швеция 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «Ирландия VS. Швеция 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  12. «Италия VS. Швеция 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  13. «Швеция VS. Бельгия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Յոհանսոն» հոդվածին։