Էրիկ Յանժա
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 21, 1993[1] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Մարիբոր, Սլովենիա կամ Մուրսկա Սոբոտա[2] | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան և եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էրիկ Յանժա (սլովեն.՝ Erik Janža; հունիսի 21, 1993[1], Մարիբոր, Սլովենիա և Մուրսկա Սոբոտա[2]), սլովենացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Սլովենիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, Լեհաստանի Զաբժե քաղաքի «Գուրնիկ» ակումբի թիմի ավագ։
Ակումբային կարիերա
Յանժան իր կարիերան սկսել է սլովենական «Մուրա 05» ակումբում, 2010 թվականին: Ակումբի հետ նա հասել է 2012-13 ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլ, որտեղ ակումբը պարտվել է Լացիոյին և դուրս մանցել[3] 2013 թվականի հունվարին նա միացել է Դոմժալեին[4] , 2015 թվակաին՝ Մարիբորին[5]։ Դրանից հետ նա նվաճեցլ է ինչպես Սլովենիայի լիգայի, այնպես էլ Սլովենիայի գավաթի տիտղոսները։
2017 թվականի հունվարին Յանժան տեղափոխվել է արտերկիր՝ միացել չեխական «Վիկտորիա Պլզեն» ակումբ։ Հետագայում ֆուտբոլիստը վարձակալությամբ տրվել է Կիպրոսի «Պաֆոս» ակումբին[6]։ 2018 թվականի հուլիսին նա տեղափոխվեց խորվաթական «Օսիեկ» ակումբին[7]
2019 թվականի հունիսի 28-ին նա երկամյա պայմանագիր է կնքել լեհական «Գորնիկ» ակումբի հետ[8] ։ 2021 թվականի նոյեմբերի 21-ին նա խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում՝ 3–2 հաշվով հաղթանակ տանելով Լեգիա ակումբին։ 2022-23 մրցաշրջանից առաջ նա ստանձնել է թիմի ավագի պարտականությունները։ 2024 թվականի հունիսի 15-ին Յանժան երկարաձգել է իր պայմանագիրը Գորնիկ ակումբի հետ՝ մինչև 2026 թվականը[9]
Կարիերան հավաքականում
Յանժան եղել է Սլովենիան 16-ից մինչև 21 տարեկան երիտասարդական հավաքականների անդամ։ Սլովենիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2014 թվականի նոյեմբերի 18-ին՝ Կոլումբիայի դեմ ընկերական խաղում 1–0 հաշվով պարտվելով[10]։ 2023 թվականի հոկտեմբերի 14-ին նա խփեց իր առաջին միջազգային գոլը ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024-ի ընտրական փուլի ժամանակ Ֆինլանդիայի նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակ տանելով[11]
2024 թվականի հունիսի 7-ին նա ընտրվեց ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024-ի 26 հոգանոց թիմում[12]։ Մեկնարկային խաղում Յանժան հավասարեցրեց հաշիվը Դանիայի դեմ ոչ-ոքի (1–1), որը Սլովենիայի առաջին գոլն էր Եվրոպայի առաջնությունում 24 տարի առաջ վերջին մասնակցությունից հետո[13]։
Կարիերայի վիճակագրություն
Հավաքական
- Միավորների սյունակը ցույց է տալիս հաշիվը Յանժայի յուրաքանչյուր գոլից հետո[14]։
No. | Ամսաթիվ | Հանդիպման վայր | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
1 | 14 Հոկտեմբերի 2023 | «Ստոժիցե» մարզադաշտ, Լյուբլյանա, Սլովենիա | ![]() |
3–0 | 3–0 | ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ընտրական փուլ |
2 | 17 Նոյեմբերի 2023 | Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա | ![]() |
1–1 | 1–2 | ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ընտրական փուլ |
3 | 16 Հունիսի 2024 | «ՄՀՊ Արենա», Շտուտգարտ, Գերմանիա | ![]() |
1–1 | 1–1 | ՈՒԵՖԱ Եվրո 2024 |
Ձեռքբերումներ
Մարիբոր
- Սլովենիայի Պրվա Լիգա, 2014–15
- Սլովենիայի գավաթ, 2015–16
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ Virag, Gregor (14 April 2020). «Avgust 2012: Lazio ter velik uspeh "evropske" Mure». Sportklub (սլովեներեն). Վերցված է 18 June 2024-ին.
- ↑ «Domžale so bile najbolj poštene» (սլովեներեն). Nogomania. 1 February 2013. Վերցված է 18 June 2024-ին.
- ↑ Viškovič, Rok (9 January 2015). «Erik Janža: najprej reprezentanca, zdaj še Maribor» (սլովեներեն). Siol. Վերցված է 18 June 2024-ին.
- ↑ «Erik Janža bude hostovat na Kypru» (չեխերեն). FC Viktoria Plzeň. 13 July 2017. Վերցված է 18 June 2024-ին.
- ↑ «10 stvari koje trebaš znati: Erik Janža» (խորվաթերեն). NK Osijek. 31 July 2018. Վերցված է 18 June 2024-ին.
- ↑ «Erik Janża piłkarzem Górnika!» (լեհերեն). Górnik Zabrze. 28 June 2019. Վերցված է 18 June 2024-ին.
- ↑ «Erik Janża zostaje w Zabrzu!» (լեհերեն). Górnik Zabrze. 15 June 2024. Վերցված է 18 June 2024-ին.
- ↑ Plestenjak, Rok (19 November 2014). «Ko ti tvoj sostanovalec prepreči, da bi debitiral za reprezentanco» (սլովեներեն). Siol. Վերցված է 18 June 2024-ին.
- ↑ Rijavec, Matej (15 October 2023). «Nepričakovani strelec z golom navdušil mamo in soigralce na Poljskem» (սլովեներեն). RTV Slovenija. Վերցված է 18 June 2024-ին.
- ↑ «Kek izbral šestindvajseterico za Evropsko prvenstvo» [Kek selected twenty-six players for the European Championship] (սլովեներեն). Football Association of Slovenia. 7 June 2024. Վերցված է 18 June 2024-ին.
- ↑ «Erik Janža je zabil prvi slovenski gol na Euru: 'Igramo lahko proti vsakemu, ampak o evforiji ni govora'» (սլովեներեն). Nogomania. 16 June 2024. Վերցված է 18 June 2024-ին.
- ↑ «Erik Janža, international football player». eu-football.info. Վերցված է 29 October 2023-ին.
Արտաքին հղումներ
- Erik Janža at Football Association of Slovenia (sl)