Լենցբուրգի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | կառույց և դղյակ |
Հասցե | Schloss 1, (13), 5600 Lenzburg[1] |
Վարչական միավոր | Լենցբուրգ[1] |
Երկիր | Շվեյցարիա |
Համալիրի մաս | Լենցբուրգի մշակութային արժեքների ցանկ և Աարգաուի թանգարան |
Կառուցված | 1036 |
Ընթացիկ սեփականատեր | Լինքոլն Էլլսվորթ |
Կայք | schloss-lenzburg.ch(գերմ.) |
Schloss Lenzburg Վիքիպահեստում |
Լենցբուրգի ամրոց (գերմ.՝ Schloss Lenzburg), ամրոց Շվեյցարիայի Աարգաու կանտոնի Լենցբուրգ քաղաքի հին քաղաքի (գերմ.՝ Altstadt) հետևում գտնվող բլրի վրա։ Այն Շվեյցարիայի բլրի գագաթին գտնվող ամենահին և ամենակարևոր ամրոցներից է: Համալիրը կանգնած է 508 մետր բարձրությամբ գրեթե շրջանաձև մոլասե բլրի վրա, որը մոտ հարյուր մետր բարձրանում է շրջակա հարթավայրից: Ամրոցի անվանումը գալիս է Լենցբուրգի կոմսերից, ովքեր հավանաբար 11-րդ դարի սկզբին բլրի վրա կառուցել են իրենց բնակավայրը: 1173 թվականից ամրոցը պատկանել է Շտաուֆերներին, մոտ 1230 թվականից՝ Կիբուրգերներին, իսկ 1273 թվականից՝ Հաբսբուրգներին։ Երբ 1415 թվականին Բեռն քաղաքը գրավել է Աարգաուն, ամրոցը ծառայել է որպես Բեռնի կառավարչի նստավայր ավելի քան երեքուկես դար, մինչև 1804 թվականին այն անցել է Աարգաու կանտոնի տիրապետության տակ։ Այնուհետև գործել է որպես կրթական հաստատություն և եղել է մասնավոր սեփականություն 1860 թվականից: 1956 թվականին կանտոնի և Լենցբուրգ քաղաքի կողմից աջակցվող հիմնադրամը գնել է ամրոցը ամերիկացի բևեռախույզ Լինքոլն Էլլսվորթի այրուց և այն հասանելի է դարձրել հանրության համար:
Բլրի գագաթին գտնվող համալիրը շրջապատված է շրջանաձև պատերով և բաղկացած է յոթ շենքից, որոնք կառուցվել են 12-րդ և 18-րդ դարերում։ Դրանք պայտաձև վեր են խոյանում ներքին բակի շուրջը։ Գերակշռում են գոթական և բարոկկո ճարտարապետական ոճերը։ Համապարփակ վերանորոգման ավարտից հետո 1987 թվականից Աարգաուի պատմական թանգարանը գտնվում է ամրոցում, որն իր հերթին 2007 թվականից հանդիսանում է Աարգաուի թանգարանների ասոցիացիայի մաս: Ներկայացված է ամրոցի նախկին բնակիչների մշակույթը, Աարգաու կանտոնի պատմական հավաքածուները, ինչպես նաև արվեստի ու մշակութի պատմությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդեսներ։ Կանտոնի և Լենցբուրգ քաղաքի կողմից աջակցվող հիմնադրամը պատասխանատու է ամրոցի պահպանման համար: Մեկ այլ հիմնադրամ և ասոցիացիա կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ։
Ամրոցը, նրա պատմական թանգարանը և բլուր-ամրոցն իր նոր քարի դարյան գերեզմաններով համարվում են ազգային նշանակության ժառանգության վայրեր[2]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Swiss Inventory of Cultural Property of National Significance, February 2017 — Swiss Federal Office for Civil Protection, 2017.
- ↑ Swiss inventory of cultural property of national and regional significance (1995), p. 410.
Գրականություն
- Hans Dürst, Hans Weber: Schloss Lenzburg und Historisches Museum Aargau. AT-Verlag, Aarau 1990, ISBN 3-85502-385-9.
- André Moosbrugger, Klaus Merz, Bruno Meier, Heiner Halder, Hans Ulrich Glarner, Daniela Ball, Gabriela Angehrn: Schloss Lenzburg. Kromer Medien, Lenzburg 2001.
- Heidi Neuenschwander: Schloss Lenzburg seit der Kantonsgründung. In: Historische Gesellschaft des Kantons Aargau (Hrsg.): Argovia. Band 106. Sauerländer, Aarau 1994, ISBN 978-3-7941-3778-7 (online).
- Hans Dürst: Schloss Lenzburg, Historisches Museum Aargau. In: Schweizerische Kunstführer GSK. Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte, Bern 1992, ISBN 3-85782-509-X.
- Michael Stettler, Emil Maurer: Die Kunstdenkmäler des Kantons Aargau, Bezirke Lenzburg und Brugg. Birkhäuser Verlag, Basel 1953.
- Peter Frey: Schloss Lenzburg, neue Erkenntnisse zur Bau- und Siedlungsgeschichte: Ergebnisse der archäologischen Forschungen von 1979-1984. In: Historische Gesellschaft des Kantons Aargau (Hrsg.): Nachrichten des Schweizerischen Burgenvereins. Band 60. Schweizerischer Burgenverein, Aarau 1987, ISBN 978-3-7941-3778-7 (online).
- Angela Dettling, Stefan Hess, Thomas Rorato: Ausstellungsführer Wohnmuseum / Museum Aargau. Museum Aargau, Lenzburg 2011.
- Natur- und Heimatschutzkommission Lenzburg (Hrsg.): Natur- und Kulturpfad Schloss- und Goffersberg. 2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենցբուրգի ամրոց» հոդվածին։ |