«Միակամություն»–ի խմբագրումների տարբերություն
չ →top: փոխարինվեց: → {{Կատեգորիա չկա}} |
ավելացվեց Կատեգորիա:Քրիստոսաբանություն, հեռացվել է {{Կատեգորիա չկա}} ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 2. | Տող 2. | ||
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=522}} |
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=522}} |
||
{{Կատեգորիա չկա}} |
|||
{{Անավարտ}} |
{{Անավարտ}} |
||
[[Կատեգորիա:Քրիստոսաբանություն]] |
13:53, 6 Մարտի 2021-ի տարբերակ
Մոնոֆելիտություն (Միակամություն), Բյուզանդիայում 7-րդ դարում ձևավորված քրիստոնեական դավանաբանական ուսմունք։ Հեղինակներն են Թեոդորոս Փառանաի եպիսկոպոսը և Կ․ Պոլսի պատրիարք Սարգիսը։ Ընդունելով երկաբնակների վարդապետությունը՝ միակամության հետևորդները գտնում էին, որ Հիսուս Քրիստոսն ունի մեկ կամք և մեկ ներգործություն։ Սրանով մոնոֆելիտները (միակամներ) ցանկանում էին հաշտեցնել մոնոֆիզիտներին (միաբնակներ) և երկաբնակներին ու վերամիավորել պառակտված եկեղեցին։ 680 թվականի Կ․ Պոլսի տիեզերական ժողովում քաղկեդոնական եկեղեցիները միակամությունը դիտեցին որպես միաբնակության մի նոր արտահայտություն և դատապարտեցին այն․ ընդունվեց Հիսուս Քրիստոսին երկու կամք, երկու բնություն և երկու ներգործություն վերագրող սկզբունքը։ Միակամության մերժումով ավելի խորացավ միաբնակ և երկաբնակ եկեղեցիների մեկուսացումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 522)։ |