«Գրեթե Ինգեբորգ Նյուքքելմո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
Տող 19. Տող 19.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.fis-ski.com/uk/604/613.html?sector=CC&competitorid=44210&type=result NYKKELMO Grete Ingeborg - ATHLETE INFORMATION.]{{ref-en}}
* [http://www.fis-ski.com/uk/604/613.html?sector=CC&competitorid=44210&type=result NYKKELMO Grete Ingeborg - ATHLETE INFORMATION.]{{ref-en}}
* [http://www.sports-reference.com/olympics/athletes/bo/anette-boe-1.html Ingeborg's biography.]{{ref-en}}
* [http://www.sports-reference.com/olympics/athletes/bo/anette-boe-1.html Ingeborg's biography.] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20090106111138/http://www.sports-reference.com/olympics/athletes/bo/anette-boe-1.html |date=2009-01-06 }}{{ref-en}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}



01:51, 2 հունվարի 2021-ի տարբերակ

Գրեթե Ինգեբորգ Նյուքքելմո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մասնագիտացում՝բիաթլոնիստ, դահուկորդ և թեթևատլետ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 25, 1961(1961-12-25)[1] (62 տարեկան)
Ծննդավայր՝Տրոնհեյմ, Տրյոնդելագ
172 սանտիմետր
Քաշ՝56 կիլոգրամ

Գրեթե Ինգեբորգ Նյուքքելմո (նորվ.՝ Grete Ingeborg Nykkelmo, ծնվ. է՝ դեկտեմբերի 25, 1961թ., Թրոնհեյմ, Նորվեգիա), նորվեգացի դահուկորդուհի և բիաթլոնիստուհի, դահուկավազքի և բիաթլոնի հաղթող:

Գրեթե Նյուքքելմոն սկսել է իր կարիերան դահուկավազքում: Նրա համար սպորտի գագաթնակետը դարձել է ավստրիական Զեֆելդում 1985 թվականին տեղի ունեցած դահուկավազքի աշխարհի առաջնությունը, որտեղ նա նվաճել է բոլոր տարածություններում մեդալներ, այդ թվում՝ 20 կմ տարածությունում ոսկե մեդալ, փոխանցումավազքում արծաթե մեդալ և երկու բրոնզե մեդալ 5 և 10 կմ տարածության մրցավազքում:

Դահուկավազքի աշխարհի գավաթի 1984/85 մրցաշրջանում Գրեթե Ինգեբորգ Նյուքքելմոն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

1990 թվականից Նյուքքելմոն սկսեց զբաղվել բիաթլոնով: Բիաթլոնում նրա գագաթնակետը դարձավ 1991 թվականին ֆիլանդական Լահթի քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունը, որտեղ նա 7.5 կմ տարածությունում դարձել է հաղթող և նվաճել է երկու արծաթե մեդալ փոխանցավազքում ու 15 կմ առանձնահատուկ մրցավազքում:

1992 թվականին նա մասնակցել է ֆրանսիական Ալբերվիլում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ նրա լավագույն արդյունքը դարձել է 15 կմ տարածությունում 18-րդ տեղը:

1999 թվականից մինչև 2003 թվականը Գրեթե Ինգեբորգ Նյուքքելմոնը ղեկավարել է Նորվեգիայի օլիմպիական կոմիտեն:

Նյուքքելմոնը ամուսնացած է նորվեգացի դահուկորդ Վեգարդ Ուլվանգի հետ:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեթե Ինգեբորգ Նյուքքելմո» հոդվածին։