«Իու (Ցզինհուա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակ՝ Ձեռքով հետշրջում
Տող 42. Տող 42.


Իուի երկաթգծային կայարանով անցնում է [[Շանհայ]]-Կունմին ճեպընթաց ուղևորափոխադրող ճանապարհը։
Իուի երկաթգծային կայարանով անցնում է [[Շանհայ]]-Կունմին ճեպընթաց ուղևորափոխադրող ճանապարհը։



== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

18:26, 5 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Բնակավայր
Իու
չինարեն՝ 义乌市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումChoucheng Subdistrict?, Jiangdong Subdistrict?, Choujiang Subdistrict?, Q10903886?, Q10917869?, Chengxi?, Q11065626?, Fotangzhen?, Q14271605?, Q10877739?, Shangxi, Zhejiang?, Q14271892?, Dachen? և Futian Subdistrict?
Մակերես1104,53 կմ²
Բնակչություն1 234 015 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+8
Փոստային դասիչ322000
Պաշտոնական կայքyw.gov.cn
Իու (Ցզինհուա) (Չինաստան)##
Իու (Ցզինհուա) (Չինաստան)

Իու (չին. պարզ. 义乌, փինյին Yìwū), Չժեցյան նահանգի Ցզինհուա քաղաքային շրջանի քաղաքային գավառ (ՉԺՀ):

Պատմություն

Չինական հողերը Ցին կայսրությանը միավորվելուց հետո` մ.թ.ա. 222 թվականին ստեղծվեց Ուշանի շրջանը (乌伤县): Ուզուրպատոր Վան Մանի կառավարման ժամանակաշրջանում գավառը 9 թվականին վերանվանվեց Ուսյաո (乌 孝 县), բայց Հանի կայսրության վերականգնումից հետո վերականգնվեց նրա Ուշան անունը: 192 թվականին գավառի արևմտյան մասը դարձավ Չանգշանի առանձին գավառ, իսկ 245 թվականին գավառի հարավային մասը դարձավ Յոնգգանգի առանձին գավառ:

Թան դինաստիայի իշխանության ժամանակներում Ուշան գավառը 621 թվականին բաժանվեց Ուսյաո ու Հյաչուան գավառների (华川县): 624 թվին այս գավառները կրկին միավորվեցին մեկ գավառի մեջ, որը կոչվեց Իու (义乌县): 686 թվականին Իու գավառի արևելյան հատվածը դարձավ առանձին Դունյան գավառ, իսկ 754 թվականին Իու գավառի հյուսիսային հողերը մտան նոր Պույան գավառի (浦阳县) կազմի մեջ:

ՉԺՀ-ն կազմավորումից հետո՝ 1949 թվականին, ձևավորվեց Ցզինհուայի հատուկ շրջանը (金华专区), և գավառը մտավ նրա կազմի մեջ: 1960 թվականին կազմալուծվեց Պուցզյան գավառը, իսկ նրա տարածքը բաժանվեց Լանսի և Իու գավառների միջև, բայց 1969 թվականին Պուցզյան գավառը վերականգնվեց:

Վարչական բաժանում

Քաղաքային գավառը բաժանված է 8 փողոցային կոմիտեների և 6 ավանների։

1973 թվականին Ցզինհուայի Հատուկ նահանգը անվանափոխվեց Ցզինհուայի շրջան (金华地区)։

1985 թվականի մայիսին ՉԺՀ-ի ազգային խորհրդի որոշմամբ Ցզինհուայի շրջանը բաժանվեց Ցզինհուայի և Ցյուիչժոյի քաղաքային շրջանների. գավառը անցավ Ցզինհուայի քաղաքային շրջանի կազմի մեջ։

1988 հուլիսին Իու գավառը վերաձևափոխվեց քաղաքային գավառի։

Տնտեսությունը

Իուն Չինաստանում հայտնի է որպես «համաշխարհային սուպերմարկետ»։ Քաղաքում աշխատում են 2 միլիոնից ավել փոքր և միջին ֆիրմաներ, որոնք ապրանք են մատակարարում աշխարհի 200 երկրներ և շրջաններ։ Առաքված և ստացված ծանրոցների քանակությամբ Իուն երկրում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Գուանչժոուին։ Այստեղ տեղակայված է աշխարհում խոշորագույն սպառողական ապրանքների Zhejiang China Commodities City Group կազմակերպությանը պատկանող շուկան (Yiwu China Commodities City)։ Շուկայում աշխատում են 75 հազար մեծածախ և մանրածախ խանութներ, ինչպես նաև առցանց հարթակ[1]։

2020 թվականի նոյեմբերի դրությամբ Իուն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը փոստային էքսպերս-առաքումների ծավալով[2]։

Ամեն տարի Իուի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում իրականացվում է ներմուծվող ապրանքների չինական տոնավաճառ[3]։

Տրանսպորտ

Քաղաքում կա խոշոր ուղևորափոխադրման օդանավակայան։

Իուի երկաթգծային կայարանով անցնում է Շանհայ-Կունմին ճեպընթաց ուղևորափոխադրող ճանապարհը։

Ծանոթագրություններ

  1. «У крупнейшего в мире рынка малых товаров появилась онлайн-платформа». Жэньминь Жибао.
  2. «Китайский город Иу занимает первое место в мире по количеству экспресс-отправок». Жэньминь Жибао.
  3. «Китайская ярмарка импортных товаров-2020 открылась в Иу». Жэньминь Жибао.