Իու (Ցզինհուա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
չին.՝ 义乌市
չին.՝ 义乌县
Yiwu 3.jpg
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումQ14270741?, Jiangdong Subdistrict?, Q14271098?, Q10903886?, Q10917869?, Chengxi?, Q11065626?, Fotangzhen?, Q14271605?, Q10877739?, Shangxi, Zhejiang?, Q14271892?, Q10938402? և Futian Subdistrict?
Մակերես1104,53 կմ²
Բնակչություն1 234 015 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+8
Փոստային ինդեքսներ322000
Պաշտոնական կայքyw.gov.cn
##Իու (Ցզինհուա) (Չինաստան)
Red pog.png

Իու (չին. պարզ. 义乌, փինյին Yìwū), Չժեցյան նահանգի Ցզինհուա քաղաքային շրջանի քաղաքային գավառ (ՉԺՀ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական հողերը Ցին կայսրությանը միավորվելուց հետո` մ.թ.ա. 222 թվականին ստեղծվեց Ուշանի շրջանը (乌伤县): Ուզուրպատոր Վան Մանի կառավարման ժամանակաշրջանում գավառը 9 թվականին վերանվանվեց Ուսյաո (乌 孝 县), բայց Հանի կայսրության վերականգնումից հետո վերականգնվեց նրա Ուշան անունը։ 192 թվականին գավառի արևմտյան մասը դարձավ Չանգշանի առանձին գավառ, իսկ 245 թվականին գավառի հարավային մասը դարձավ Յոնգգանգի առանձին գավառ։

Թան դինաստիայի իշխանության ժամանակներում Ուշան գավառը 621 թվականին բաժանվեց Ուսյաո ու Հյաչուան գավառների (华川县): 624 թվին այս գավառները կրկին միավորվեցին մեկ գավառի մեջ, որը կոչվեց Իու (义乌县): 686 թվականին Իու գավառի արևելյան հատվածը դարձավ առանձին Դունյան գավառ, իսկ 754 թվականին Իու գավառի հյուսիսային հողերը մտան նոր Պույան գավառի (浦阳县) կազմի մեջ։

ՉԺՀ-ն կազմավորումից հետո՝ 1949 թվականին, ձևավորվեց Ցզինհուայի հատուկ շրջանը (金华专区), և գավառը մտավ նրա կազմի մեջ։ 1960 թվականին կազմալուծվեց Պուցզյան գավառը, իսկ նրա տարածքը բաժանվեց Լանսի և Իու գավառների միջև, բայց 1969 թվականին Պուցզյան գավառը վերականգնվեց։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային գավառը բաժանված է 8 փողոցային կոմիտեների և 6 ավանների։

1973 թվականին Ցզինհուայի Հատուկ նահանգը անվանափոխվեց Ցզինհուայի շրջան (金华地区)։

1985 թվականի մայիսին ՉԺՀ-ի ազգային խորհրդի որոշմամբ Ցզինհուայի շրջանը բաժանվեց Ցզինհուայի և Ցյուիչժոյի քաղաքային շրջանների. գավառը անցավ Ցզինհուայի քաղաքային շրջանի կազմի մեջ։

1988 հուլիսին Իու գավառը վերաձևափոխվեց քաղաքային գավառի։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իուն Չինաստանում հայտնի է որպես «համաշխարհային սուպերմարկետ»։ Քաղաքում աշխատում են 2 միլիոնից ավել փոքր և միջին ֆիրմաներ, որոնք ապրանք են մատակարարում աշխարհի 200 երկրներ և շրջաններ։ Առաքված և ստացված ծանրոցների քանակությամբ Իուն երկրում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Գուանչժոուին։ Այստեղ տեղակայված է աշխարհում խոշորագույն սպառողական ապրանքների Zhejiang China Commodities City Group կազմակերպությանը պատկանող շուկան (Yiwu China Commodities City)։ Շուկայում աշխատում են 75 հազար մեծածախ և մանրածախ խանութներ, ինչպես նաև առցանց հարթակ[1]։

2020 թվականի նոյեմբերի դրությամբ Իուն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը փոստային էքսպերս-առաքումների ծավալով[2]։

Ամեն տարի Իուի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում իրականացվում է ներմուծվող ապրանքների չինական տոնավաճառ[3]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա խոշոր ուղևորափոխադրման օդանավակայան։

Իուի երկաթգծային կայարանով անցնում է Շանհայ-Կունմին ճեպընթաց ուղևորափոխադրող ճանապարհը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]