«Նաիրի Սեդրակյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 30. Տող 30.
[[Կատեգորիա:Մաթեմատիկոսներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Մաթեմատիկոսներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:20-րդ դարի մաթեմատիկոսներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի մաթեմատիկոսներ]]
[[Կատեգորիա:Հայերը Վրաստանում]]


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

17:27, 18 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Նաիրի Սեդրակյան
Դիմանկար
Սեդրակյանը Մոսկվայում
Ծնվել էհուլիսի 25, 1961 (62 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Նինոծմինդա, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
ԱմուսինՄարգարիտա Կարապետյան
ԵրեխաներԱնի Սեդրակյան, Հայկ Սեդրակյան

Նաիրի Սեդրակյանը հայ մաթեմատիկոս է, ով ներգրավված է եղել մաթեմատիկայի հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, լինելով` Հայաստանում կազմակերպվող մաթեմատիկայի օլիմպիադաների ղեկավար[1], Հայաստանը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում ներկայացնող թիմերի մարզիչ, մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի ժուրիի և խնդիրների ընտրման կոմիտեի անդամ[2], Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի ժուրիի անդամ[3], Մետրոպոլիտների միջազգայի օլիմպիադայի խնդիրների ընտրման կոմիտեի անդամ[4]: Նա նաև հեղինակ է մի շարք խնդիրների, որոնք առաջադրվել են վերը նշված օլիմպիադաներում: Սեդրակյանը հեղինակ է մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի պատմության մեջ ամենադժվարին խնդիրներից մեկին` քսաներեքերորդ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի հինգերորդ խնդրին[5][6]: Այս խնդիրը համարվում է ամենադժվարիններից մեկը, քանի որ ամենաուժեղ երկրների թիմերից (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան) ոչ մեկին էլ չհաջողվեց լուծել այն[7][8][9]: Ավելին` Չինաստանը ներկայացնող թիմի մասնակիցները այդ խնդրի դիմաց ստանալով 0 միավոր զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը, զրկվելով առաջին կամ երկրորդ հորիզոնականներից: 2014 թվականին նկարահանված բրիտանական ֆիլմում, որը կոչվում է «X+Y» կամ «Երիտասարդ, փայլուն միտքը», այս խնդիրը համարվում է ամենաբարդ խնդիրը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի պատմության մեջ[10]: Սեդրակյանը հեղինակ է նաև չորս այնպիսի խնդիրների, որոնք ընտրվել են Ռումինիայում կայացող մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի հարցաշարի համար: Նրա աշակերտներից հինգին հաջողվել է վաստակել 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ Հարավային Կորեայում կայացած քառասունմեկերորդ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում[11]: Ընդ որում աշակերտներից մեկին` Սևակ Մկրտչյանին ընդամենը մեկ միավոր էր պակասում ոսկե մեդալ ստանալու համար[12]: Այնուհանդերձ, Արթուր Պողոսյանը, ով Նաիրի Սեդրակյանի առաջին աշակերտներից էր, հետագայում վաստակեց ոսկե մեդալ, որը մինչ այժմ Հայաստանի թիմի կողմից վաստակված միակ ոսկե մեդալն է: Քանի որ բոլոր այս աշակերտները նույն դպրոցից էին, որտեղ Սեդրակյանը դասավանդում էր, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նրան շնորհեց Հայաստանի Հանրապետության լավագույն ուսուցիչ հեղինակային անունը: Սեդրակյանը հատուկ նվեր ստացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից[13]: Նրա որդին` Հայկ Սեդրակյանը ևս մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի մեդալակիր է[14] [15] [16] :

Նաիրի Սեդրակյանը հեղինակ է 14 գրքի և շուրջ 70 հոդվածի տարբեր երկրներում (ԱՄՆ, Շվեյցարիա, Հարավային Կորեա, Ռուսաստան) խնդիրների լուծման և մրցութային մաթեմատիկյաի թեմաներով[17][18]:

Վաղ կյանք և կրթություն

Նաիրի Սեդրակյանը ծնվել է Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նինոծմինդա քաղաքում: 14 տարեկանում նա լքում է Նինոծմինդան` կրթությունը Երևանում շարունակելու նպատակով: Երևանում ընդունվում է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց: Կրթությունը շարունակում է Երևանի Պետական Համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, որը համարվում էր համալսարանի ամենաբարդ ֆակուլտետներից մեկը:

Աշխատանքային գործունեություն

Նաիրի Սեդրակյանի աշակերտներից քսանը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում մեդալակիր են (1 ոսկե մեդալ, 4 արծաթե մեդալ, 15 բրոնզե մեդալ): Վերը նշված մեդալների քանակը կազմում է Հայաստանի մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի թիմերի բերած մեդալների կեսից ավելին[19]:

Պարգևներ

  • Ոսկե մեդալ` մաթեմատիկայում կատարած ներդրումների համար, Ռիգայի համալսարան և Լատվիական մաթեմատիկայի ասոցիացիա[20]:
  • Ամենաբարձր պարգևը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից: Ոսկե մեդալ մաթեմատիկայում օլիմպիական գործունեություն ծավալելու համար:
  • Հայաստանի Հանրապետության լավագույն ուսուցիչ (2000 թվական): Մրցանակ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:
  • Հայաստանի Հանրապետության լավագույն ուսուցիչ (1993 թվական): Մրցանակ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:
  • Հատուկ նվեր Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից (2000 թվական):

Գրքեր

  • Հանրահաշվական անհավասարություններ (տպագրված 2018 թվականին` ԱՄՆ- ում, անգլերեն լեզվով)[21]
  • Աստիճանական մոտեցումը մաթեմատիկայում (տպագրված 2018 թվականին` ԱՄՆ- ում, անգլերեն լեզվով)[22]
  • Երկրաչափական անհավասարություններ (տպագրված 2017 թվականին` Շվեյցարիայում, անգլերեն լեզվով)[23]
  • Անհավասարություններ. ապացուցման մեթոդները 1 (տպագրված 2015 թվականին` Հարավային Կորեայում, կորեերեն լեզվով)[24]
  • Անհավասարություններ. ապացուցման մեթոդները 2 (տպագրված 2015 թվականին` Հարավային Կորեայում, կորեերեն լեզվով)[25]
  • Անհավասարություններ. ապացուցման մեթոդները (տպագրված 2002 թվականին` Ռուսաստանում, ռուսերեն լեզվով)[26]

Ծանոթագրություններ

  1. «International Mathematical Olympiad». Imo-official.org. Վերցված է 2016-12-18-ին.
  2. «International Mathematical Olympiad : 51st IMO Shortlisted Problems with Solutions» (PDF). Imo-official.org. Վերցված է 2016-12-18-ին.
  3. «XI International Zhautykov Olympiad in Sciences» (PDF). Srb.imomath.com. January 2015. Վերցված է 2016-12-18-ին.
  4. «The ist International Olympiad of Metropolises» (PDF). Srb.imomath.com. September 2016. Վերցված է 2016-12-18-ին.
  5. «International Mathematical Olympiad». Imo-official.org. Վերցված է 2016-12-18-ին.
  6. «Art of Problem Solving». Art of Problem Solving. Վերցված է 2016-12-18-ին.
  7. «International Mathematical Olympiad». Imo-official.org. Վերցված է 2016-12-18-ին.
  8. «International Mathematical Olympiad». Imo-official.org. Վերցված է 2016-12-18-ին.
  9. «International Mathematical Olympiad». Imo-official.org. Վերցված է 2016-12-18-ին.
  10. «A Brilliant Young Mind 2014». YouTube. 2015-09-20. Վերցված է 2016-12-18-ին.
  11. «International Mathematical Olympiad». Imo-official.org. Վերցված է 2016-12-18-ին.
  12. «International Mathematical Olympiad». Imo-official.org. Վերցված է 2016-12-18-ին.
  13. «ZHANNA». Physmath.schools.am. Վերցված է 2016-12-18-ին.
  14. https://www.imo-official.org/participant_r.aspx?id=7234. Վերցված է 2018-05-20-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. https://www.genealogy.math.ndsu.nodak.edu/id.php?id=198632. Վերցված է 2018-05-20-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  16. [https:/www.springer.com/us/book/9783319706313#aboutAuthors https:/www.springer.com/us/book/9783319706313#aboutAuthors]. Վերցված է 2018-05-21-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  17. «Books | Nairi Sedrakyan's official website». Sedrakyans.com. 2012-01-31. Վերցված է 2016-12-18-ին.
  18. «My Publications» (PDF). Sedrakyans.com. Վերցված է 2016-12-18-ին.
  19. «International Mathematical Olympiad». Imo-official.org. Վերցված է 2016-12-18-ին.
  20. «Awards | Nairi Sedrakyan's official website». Sedrakyans.com. 2012-01-31. Վերցված է 2016-12-18-ին.
  21. . 2018-05-20 https://www.springer.com/us/book/9783319778358#aboutAuthors. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  22. . 2018-01-28 https://www.springer.com/us/book/9783319706313#aboutAuthors. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  23. «Geometric inequalities». Springer.com. Վերցված է 2017-06-28-ին.
  24. «도서출판 교우사». Kyowoo.co.kr. Վերցված է 2016-12-18-ին.
  25. «도서출판 교우사». Kyowoo.co.kr. Վերցված է 2016-12-18-ին.
  26. «Неравенства. Методы доказательства». Fmllib.ru. Վերցված է 2016-12-18-ին.