«Ժիգմոնդ Կունֆի»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Ժիգմոնդ Կունֆի''' ({{lang-hu|{{Hungarianname|Kunfi Zsigmond}}}}), ի ծնե՝ '''Ժիգմոնդ Կոն''' ({{lang-de|Zsigmond Kohn}}, {{ԱԾ}}), Հունգար...»: |
(Տարբերություն չկա)
|
20:33, 7 Ապրիլի 2018-ի տարբերակ
Ժիգմոնդ Կունֆի (հունգ.՝ Կաղապար:Hungarianname), ի ծնե՝ Ժիգմոնդ Կոն (գերմ.՝ Zsigmond Kohn, ապրիլի 28, 1879[1], Նադկանիժա, Նադկանիժայի յարաշ, Զալա շրջան, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 18, 1929, Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն), հունգարացի քաղաքական գործիչ, Ավստրո-Հունգարիայում Խորվաթիայի գործերով նախարար, անկախ Հունգարիայում՝ աշխատանքի և սոցիալական քաղաքականության, ինչպես նաև կրթության նախարար։
Կենսագրություն
Դպորցի ուսուցիչ Բենեդեկ Կունշտետերի և Յանկա Կոնի որդին է։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, 1903 թվականին ավարտել է Կլուժի մանկավարժական ուսումնարանը «գերմաներենի ուսուցչի» որակավորմամբ։ Դասավանդել է Տեմեշվարայի (Տիմիշոարի) ռեալական ուսումնարանում։ Հետաքրքրվել է Կարլ Կաուցկու գաղափարաբանական հայացքներով։ Մտել է Հունգարական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ինչի համար հեռացվել է աշխատանքից։ Տիմիշոարիում միավորվել է տեղի ֆրանկամասոնական լոժային (կազմակերպության բաժանմունք), որից հետո տեղափոխվել է Բուդապեշտ և 1907 թվականին դարձել է «Népszava» (Ժողովրդի ձայն) թերթի խմբագիրը։ Բուդապեշտում Կոնֆիի զինակիցներից է դարձել Օսկար Յասին, որը ևս ֆրանկամասոնական արմատական քաղաքական լոժայի կազմում էր։ 1908-1914 թվականներին Կունֆին եղել է «Szocializmus» թերթի խմբագիրը։ Բարեկամական հարաբերություններ մեջ է եղել բանաստեղծ Էնդրե Ադիի հետ, սատար եղել նրա հեղափոխական հայացքներին և «Քսաներորդ դար» կազմակերպությանը։ Ադիի բանաստեղծությունները տպագրվել են բազմաթիվ թերթերում՝ շնորհիվ Կունֆիի ջանքերի։