«Հայրենասիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 18. Տող 18.


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ|2}}


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==

16:03, 29 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Հայրենասիրություն (պատրիոտիզմ, հուն․՝ πατριώτης – հայրենակից, հուն․՝ πατρίς – հայրենիք), բարոյական և դիվանագիտական սկզբունք, հասարակական զգացմունք, որի իմաստը սերն է հայրենիքի նկատմամբ և պատրաստություն ստորադրել նրան սեփական շահերը։ Հայրենասիրությունը ենթադրում է հպարտություն[1] Հայրենիքի նվաճումների ու մշակույթի համար և ցանկություն պահպանել նրա բնութագիրն ու մշակութային առանձնահատկությունները, սեփական անձի նույնականացումը (հատուկ էմոցիոնալ զգացում այդ երկրին պատկանելու և իր քաղաքացիության, լեզվի, ավանդույթների նկատմամբ) իր ժողովրդի մյուս ներկայացուցիչների հետ, ձգտում պաշտպանելու հայրենիքի ու սեփական ժողովրդի հետաքրքրությունները[2]։

Հասկացության ծագման պատմություն

Հայրենասիրության պատմակնա աղբյուրը դարերով ու հազարամյակներով առանձին պետությունների գոյատևումն է որոշակի վայրում, ինչի արդյունքում ձևավորվում է կապվածություն հայրենի հողին, լեզվին ու ավանդույթներին։ Ազգերի կազմավորման ու ազգային պետությունների ստեղծման պայմաններում հայրենասիրությունը դառնում է հասարակական գիտակցության բաղադրիչ մաս XVIII դարում։

Այլ անձանց վերագրելով հայրենասիրական զգացմունքներ, իսկ որոշ իրադարձությունների տալով հայրենասիրական նրբերանգ՝ բնութագրող անձը դրանով հաճախ տալիս է դրական գնահատական[3]։

Հայրենասիրության մասին պատկերացումները կապված են հայրենիքի նկատմամբ սիրո հետ, սակայն հայրենասիրության էության վերաբերյալ պատկերացումները տարբեր մարդկանց մոտ տարբեր են[4][5][6]։ Այդ պատճառով էլ ոմանք իրենց համարում են հայրենասեր, մյուսները՝ ոչ[5][7]։

Պատմության մեջ պատրիոտիզմ են կոչել հասարակական հարաբերությունների տարբեր դրսևորումներ։

  • պետական պատրիոտիզմ — սեր պետության հանդեպ,
  • կայսերական պատրիոտիզմ — համակրանք կայսրությնա ու նրա ղեկավարության հանդեպ,
  • ուռա հայրենասիրություն — չափից դուրս սեր իր պետության ու ժողովդրի նկատմամբ,
  • պոլիսային պատրիոտիզմ — այսինքն՝ սեր դեպի կենսաձևը, ավանդույթները, առանձնահատկությունները։ Գոյություն է ունեցել անտիկ քաղաք-պետություններում,
  • ուլտրապատրիոտիզմ — հայրենիքի հանդեպ սեր չափազանցված, անխոհեմ ձևով[8],
  • էթնիկական հայրենասիրություն — սեր իր էթնոսի նկատմամբ,
  • քաղաքային պատրիոտիզմ — սեր իր քաղաքի նկատմմաբ[9]։

Ծանոթագրություններ

  1. Этнопсихологический словарь. — М.: МПСИ. В. Г. Крысько. 1999. «Патриотизм»
  2. Патриотизм / М. М. Скибицкий // Отоми — Пластырь. — М. : Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 19).
  3. Հարցման օրինակը ցույց է տալիս, որ հարցվածների մեծ մասը կողմ է հայրենասիրական կարգախոսներին։
  4. Ксения Ларина (2008-08-30). «Культурный шок : российский патриотизм - разрушительная или созидательная сила?». Радио «Эхо Москвы». Վերցված է 2014-07-21-ին. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 Подборка материалов на тему патриотизма на сайте ВЦИОМ-а
  6. Пример трактовки патриотизма: «Протоиерей Димитрий Смирнов: „Патриотизм — это любовь к своей стране, а не ненависть к чужой“» — Интервью Протоиерея РПЦ Димитрия Смирнова Борису Клину, газета «Известия», 12 сентября 2008.
  7. Информационный материал ВЦИОМа.
  8. Толковый словарь обществоведческих терминов. Н. Е. Яценко. 1999
  9. «Семиозис городского патриотизма: опыт осмысления теории и практики». Вестник Рязанского государственного университета им. С.А. Есенина. Արխիվացված է օրիգինալից 2016-07-09-ին. Վերցված է 9 июля 2016-ին.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են